Քննարկում:Ինֆորմատիկա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաստատման կարիք ունեն հետևյալ տերմինները[խմբագրել կոդը]

Նշել եմ, ճիշտ տարբերկաները, այն դեպքում երբ հանդիպել եմ նմա եզր/թարգմանույթյուն + մանր մեկնամաբնություններ։ Մնացած եզրերի հարցում, հույսով եմ այլ մասնակիցները կկարողանան օգնել --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 12:59, 25 Հուլիսի 2009 (UTC)[reply]
Շատ շնորհակալ եմ Ալեքսեյ ջան: Միայն «կոմպիլյատորների» հետ համաձայն չեմ քանի որ դա այնքան է ճիշտ ինչքան «կոմպայլերները», մեկը՝ռուսերենից, իսկ մյուսն անգլերենից վերցրած: Ճիշտ է շատրը «կոմպիլյատոր» բառն ավելի հեշտությամբ կճանաչեին, բայց արծում եմ ձեր երկրորդ տարբերակն ավելի տեղին կլինի հայկական վիքիի համար: "architecture"ն իմ բառարանում առաջինը թարգմանվում է «կառուցվածք», հետո «ճարտարապաետություն»: Կարծում եմ « կառուցվածք»ն ավելի ճիշտ կլինի, օրինակ Վան Նյումանի կառուցվածքն անգլերեում "von Neumann Architecture" է: ԵՎս մեկ անգամ, շատ շնորհակալություն ձեր ներդրումերի համար Ալեքս, Hunan131 13:40, 25 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Ինֆորմատիկայի կրթությունը Հայաստանում[խմբագրել կոդը]

Հայաստանի ինֆորմատիկայի մասին գրեթե ոչինչ չիգիտեմ: Եթե որևէ ինֆորմացիա ունեք խնդրում եմ ավելացրեք այս հոդվածին, կամ քննարկեք այստեղ և ես ինքս կավելացնեմ: Hunan131 19:13, 23 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Մոտավորապես ինչ կարգի, տեղեկություն եք ենթադրում այս ենթաբաժնի համար։ Հաշվողական տեխնիկայի/համակարգիչների մեջ, հնարավոր է գրել «Մերգելյանի» ինստիտուտի ստեղծած համակարգիչների մասին։ Սակայն «ինֆորմատիկան Հայաստանում», մի քիչ մշուշոտ եմ պատկերացնում ինչ պետք է նկարագրի։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 11:20, 25 Հուլիսի 2009 (UTC)[reply]
Ինքս Հայաստանում չեմ ապրում, ընդամենը ութերորդ դասարանն եմ ավարտել այդտեղ: Կարդալով «ինֆորմատիկա» հոդվածը ռուսական վիքիփեդիայում ru:Информатика, նկատեցի բավականին տեղեկություն «ռուսական ինֆորմատիկայի» մասին, օրինակի համար՝ով է առաջին անգամ Ռուսաստանում օգտագործել ինֆորմատիկա բառը, կամ որ համալսարանն է բացել առաջին ինֆորմատիկայի ֆակուլտետը և շատ ուրիշ բաներ: Ես համոզված լինելով որ կան մարդիկ որոնք կգրեն «Հայկական ինֆորմատիկա»ի մասին, կամ նկարագրեն «Ինֆորմատիկան Հայաստանում», ստեզծել եմ այդ ենթաբաժինը: Եթե կարծում եք որ ներդրումներ դժվար լինեն այդ ենթաբաժնում, խնդրում եմ ջնջել: Հուսով եմ ձեր հարցին բավարար պատասխան տվեցի, Hunan131 12:07, 25 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Անվանումներ[խմբագրել կոդը]

Ինչքանով հասկանւմ եմ, «Ռոբոտիկա»-ի տակ ինկատի ունեք Robotics։ ԽՍՀՄ-ում դա ավելի շատ կիբեռնետիկա էին անվանում, կամ ռոբոտաշինություն։ Առաջինը ավելի ընհանուր է, և տեսական, երկրորդը ավելի պրատիկ է և նեղ, քան Robotics-ը, բայց Ռոբոտիկա եզր չեմ հանդիպել։ Նաև եթե չեմ սխալվում, «հաշվարկական» բառ չկա, կա «հաշվարկային», բայց սրանում համոզված չեմ։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 11:20, 25 Հուլիսի 2009 (UTC)[reply]

Շնորհակալություն Ալեքսեյ Կիբեռնետիկայի համար: Նկատողություններդ շատ տեղին են, բայց ես ավելի լավ լուծում չունեմ այդ բառերի համար և հիմա կբացատրեմ ինչու եմ ընտրել, գուցե հորինել այդ բառերը: 1)«հաշվարկական» - անգլերեն "computational" բառը կազմված է "computation" = հաշվարկում, հաշվում, և վէրջավորությունը սովորաբար թարգմանվում է «ական», կամ «ային»: Եթե գտնում եք որ «հաշվարկային»ն ավելի հարմար բառ է, խնդրում եմ փոխեք:

Տեղեկագիտություն[խմբագրել կոդը]

Ինչո՞ւ «կենսաինֆորմատիկա» եւ ոչ թե «բիոինֆորմատիկա»։ Իսկ եթե «Կենսա-», ապա ինչո՞ւ ոչ «Տեղեկա-»։ Ո՞վ չգիտի, որ «ինֆորմացիա» հայերեն թարգմանվում է «տեղեկություն» կամ «տեղեկույթ»։ Կրա՞կն ենք ընկել, որ ռուսերեն չի թարգմանվում (թեեւ եթե լիներ, օրինակ «сведоведение», չեմ կարծում որ սխալ կամ անհասկանալի լիներ․ բայց դե թող իրենք դրա մասին մտածեն»։ Դե իսկ եւրոպական լեզուները ԲՈԼՈՆ էլ երկու ընդհանուր «գրաբար» ունեն․ հին հունարենն ու լատիներենը, այդ իսկ պատճառով վերցնում են իրենց հին լեզվից։ Բայց մենք հո մերը ունենք։ Ախր թարգմանել նշանակում է «բացատրել»։ Իսկ ի՞նչ ենք բացատրում, երբ մի՛ անհասկանլի բանը informatica-ն փոխարինում ենք ուրի՛շ անհասկանալի բանով՝ «ինֆորմատիկա»․ ինչնե՞րս է ավելանում։ Ի՞նչ է լատիներենից հայերեն տառադարձե՞լ չգիտենք։ Է միանգամից անցնենք լատինատառի, որ մեր օտարամոլները երջանիկ լինեն․ միանգամից «զարգացած եւրոպական» ազգ կդառնանք։ Ի դեպ այս էջում հայտնվեցի ավստրոնեզիական «վարայ-վարայ» լեզվի էջից (որն ի դեպ, 10-րդն է ճեպագիտարանում)։ Հոդվածը կոչվում է «Siyensya han komputasyon» Պա՞րզ է։ Իհարկե։ Գիտության լեզուն պետք ընդհանուր լինի․ չէ՞ որ բնույթուն միասնական է․ էլ ի՞նչ ազգ, ի՞նչ լեզու։ Մի հատված այդ վարայ-վարայից․ «An siyensya han komputasyon (ha Iningles: computer science o computing science; ha Kinatsila: ciencias de la computación) , amo an pag-aram han teoretiko nga mga batikan han impormasyon ngan computasyon ngan an pag-implementa hini ngan pag-aplikar hini ha mga sistema hin kompyuter.» Էսպե՞ս պիտի լինի, որ ուրախանանք։ Ախր սա սկզբունքային հարց է, կիսալուծում չկա։ Կրկնում եմ, եթե «կենսա-», ուրեմն «տեղեկա-», եթե «ինֆորմ-», ուրեմն՝ «բիո-»։ 46.71.198.189 07:09, 18 Ապրիլի 2014 (UTC)[reply]