Քննարկում:Թուրքեստանյան I բանակային կորպուս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «1-й Туркестанский армейский корпус» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ
Այս հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է «Առաջին համաշխարհային պատերազմ» մրցույթի շրջանակներում։

Հոդվածի անուն[խմբագրել կոդը]

Ողջոյն, յարգելի Արթուր Ենգոյեան: Բաւական հետաքրքիր յօդուած էք սկսել: Փորձել եմ հնարաւորինս օգնած լինել Ձեզ, եթէ դէմ չէք: Մի առաջարկ ունեմ: «I Туркестанский армейский корпус»-ը աւելի ճիշտ կլինէր թարգմանել ո՛չ թէ «Թուրքենստանի 1-ին բանակային կորպուս», այլ՝ «Թուրքեստանեան I բանակային կորպուս»: Այն Ռուսաստանի բանակային կորպուս էր, պարզապէս կազմաւորման վայրի անունով կոչւում էր Թուրքեստանեան: Ինչպէս որ խորհրդային բանակի ռազմաճակատները կոչւում էին Ուկրաինական, Բելառուսական, Կարելական, Մերձբալթեան, Անդրկովկասեան, Հեռաւոր-արևելեան, այլ ոչ՝ Ուկրաինայի, Բելառուսիայի, Կարելիայի, Մերձբալթիկայի, Անդրկովկասի, Հեռաւոր Արևելքի, իսկ ռազմական օկրուգները՝ Ուրալեան, Սիբիրեան, Հեռաւոր-արևելեան, Թուրքեստանեան, Միջինասիական, Անդրկովկասեան, Մոսկովեան, Հիւսիսկովկասեան և այլն: Նույն կերպ դիւիզիաները՝ Թամանեան, այլ ոչ՝ Թամանի, Ստալինգրադեան, այլ ոչ՝ Ստալինգրադի, Սիբիրեան, այլ ոչ՝ Սիբիրի, Սմոլենսկեան, այլ ոչ՝ Սմոլենսկի... Ուստի, յօդուածի վերնագիրն էլ ճիշտ կլինէր հենց այդպէս տալ՝ «Թուրքեստանեան I բանակային կորպուս»: Քանի որ այդ «Թուրքեստանեան I բանակային կորպուս» մտել է Ռուսական կայսերական զինուած ուժերի Յատուկ բանակի (այսինքն, փաստօրէն՝ XIII բանակի) կազմի մէջ, որտեղ բոլոր բանակային կորպուսները, այդ թւում՝ թուրքմենստանեանը, համարակալուած են լատինական թուանշաններով` I, II, IV, V, IX, XII, XL (դա ընդունուած էր ամբողջ ռուսական զինուած ուժերում, ինչպէս նաև այդ ժամանակուայ եւրոպական բոլոր երկրների զինուած ուժերում), ըստ իս, ավելի ճիշտ կլինէր հենց ռուսական կայսերական զինուած ուժերի համարակալման ձևը պահպանուէր և վերնագիրը լինէր հետևեալ տեսքով՝ «Թուրքեստանեան I բանակային կորպուս»: Նկատի եմ ունեցել նաև այն, որ չխմբագրման մասին հաղորդագրութեան ժամանակն արդէն իսկ բաւական անցած է եղել, ուստի իմ խմբագրութեամբ չեմ խանգարել Ձեզ, այլ միայն օգնել եմ յօդուածի բարելաւմանը: Յարգանքով և լաւագոյն մաղթանքներով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:41, 12 Մարտի 2017 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Շնորհակալություն պարզաբանման համար։ Տվյալ հոդվածի վերնագիրը ես եմ ավելացրել նախագծի ցանկում, հետևաբար վերանվանեցի այն ըստ Ձեր առաջարկած տարբերակի։ Մեկ անգամ ևս շնորհակալություն։--Լիլիթ (քննարկում) 14:13, 13 Մարտի 2017 (UTC)[reply]