Քննարկում:Էրոս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներողութձուն եմ խնդրում, բայց ինչում՞ն է խնդիրը: Իմ հոդվածը բեկանվում է և չի պահպանվում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Koryunum (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Կարծում եմ խմբագրական ընդհարում է եղել, այսինքն՝ միևնույն ժամանակ մեկ այլ խմբագիր էլ է աշխատել հոդվածի վրա։ Կրկին փորձեք, լա՞վ։ Եթե ընդհարում է, ապա 2 խմբագրական պատուհան պետք է բացված լինի, Ձեր տեքստը երկրորդ՝ ներքևի պատուհանում է, այնտեղից քոփի արեք վերևի պատուհանում փեյսթ։ --Լիլիթ (քննարկում) 07:17, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ինչպե՞ս կարելի է խմբաքրել Բովանդակությունը:Koryunum (քննարկում) 10:11, 28 Մայիսի 2014 (UTC)Koryunum[reply]

Որոշ խորհրդներ կան այստեղ։ - Kareyac (քննարկում) 12:50, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]
Կներեք, հարգելի մասնակից։ Աչքիս ես էի։ Դիցաբանության կաղապարն ավելացրեցի, որ հոդվածն առավել գեղեցկանա։ Նման դեպքերում կարող եք Բրաուզերի վրա սեղմել "Հետ դարձի" կոճակը, և ձեր գրածը հետ կվերադառնա։ Ինձ հետ էլ է շատ պատահել։ Եվ ևս մի լավ խորհուրդ։ Նախքան հիշել տալը տեքստը քոփի արեք։ Այն միշտ օգնում է խուսափել նման դեպքերից և վատ ինտերնետից։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:01, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հղումը պետք կգա, շնորակալ եմ ) Դիցաբանությունը իմ ամենա սիրելի գիտ. ոլորտներից մեկն է, ունեմ բազմաթիվ հայերեն լեզվով ինֆորմացիա և ամենա կարևոր, աստվածների անուների (ու նրանց հետ կապված ամեն ինչի հետ) ճիշտ հայերեն "տրանսլիթը" Koryunum (քննարկում) 15:14, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]

Շատ լավ է, Կորյուն ջան։ Ուրախ կլինենք, եթե մեր վիքիում այդ ոլորտը դու զարգացնես :) --Լիլիթ (քննարկում) 15:28, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]
Կանեմ ամեն ինչ, որպիսի հարստացնեմ մեր ՎիքիԴիցերին :) Հարց ունեմ, կարե՞լի է պոստ Ծանոթագրություններ թաքցնել, որպիսի այդքան տեղ չզբաղեցնի:Koryunum (քննարկում) 16:33, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]
Կորյուն ջան, ամբողջովին չենք կարող թաքցնել, փոխարենն այսպես դարձրեցի, որ մեծ տեղ չզբաղեցնեն։--Լիլիթ (քննարկում) 16:42, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]
Ես էլ փոքրացրեցի, բայց ուրիշ ձև։-Beko (քննարկում) 16:48, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]

Շատ լավ եղավ և հոդվածը ավելի կոռեկտ ձև ստացավ :) Այդպես մենակ ադմինե՞ր կարան անեն, թե ամեն մասնակից: Koryunum (քննարկում) 16:50, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]

Վերջ, իմացա, շատ օգտակար տեգ էր :) Կոգտագործեմ նաև այլ հոդվածներում: Koryunum (քննարկում) 16:56, 28 Մայիսի 2014 (UTC)[reply]

Կարծում եմ, հայկական "Էրոսի" էջը էլ ոչ մի բանով չի զիջում անգլերեն և ռուսերեն էջերին: Մի ճշտում, ցուցակում (ամենա ներքևի) գրված է - Փոյբոս, բայց պետք է լինի Փոբոս: Koryunum (քննարկում) 08:56, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Շատ լավ է ստացվել, Կորյուն ջան։ Փոբոսն էլ ուղղեցի։ --Լիլիթ (քննարկում) 09:30, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Շնորհակալ եմ Լիլիթ ջան) Հնարավո՞ր է ներբերնել այս ֆոտո http://lostpic.net/orig_images/2/8/2/2823c6ca8c138ed08f426d91520dde6f.jpg, մոտս չի ստացվում:Koryunum (քննարկում) 10:29, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Եթե ազատ արտոնագրով է, կարող ես բեռնել, Կորյուն ջան, բայց եթե հեղինակային իրավունքներով պաշտպանված է, ապա չենք կարող բեռնել։ Ազատ պատկերները բեռնում ենք վիքիպահեստ։ --Լիլիթ (քննարկում) 11:15, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Պարզա, Լիլիթ ջան ) Նաև խնդրում եմ ուղղել այս սխալները.

  • Նիքս սխալ է, հայերեն կլինի - Նյուկտե
  • Ատրոպե - Ատրոպոս
  • Եվտերպե - Էվտերպե
  • Կալլիոպե - Կալիոպե (հայերենում կրկնակի բաղաձայները հաճախ չէն գրվում, ի տարբերություն ռուսերեն լեզվի)
  • Ներևս - Ներեոս
  • Ստիգս - Ստիքս
  • Գիգանտներ՝ ըստ ինձ, կարելի է կոչել Հսկաներ
  • Սատիրոսներ - Սատիրներ
  • Նիմփաներ - Հավերժահարսեր
  • Դրիսաներ - Դրիադներ
  • Աքիլլես - Աքիլլևս

Koryunum (քննարկում) 15:25, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ներեցեք իհարկե, բայց ինչո՞ւ Աքիլլևս։ Գրականության մեջ, որքան գիտեմ Աքիլլես տարբերակն է տարածված։ ջեօ 15:36, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Որակն վատն է, ներողություն եմ խնդրում: [[1]] Koryunum (քննարկում) 16:11, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Կարծում եմ` ճիշտ կլինի թողնել Նիմփաներ և Գիգանտներ տարբերակները: A.arpi.a (քննարկում) 16:22, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Նիմփա և Գիգանտ անուներն ճիշտ են, ուղակի գույություն ունի նրանց հայերեն տարբերակները, ես դա նկատի ունեմ:Koryunum (քննարկում) 17:52, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Գ․ Գալստյանի «Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարան»-ում՝ Աքիլլես է, Նիմֆաներ, Նյուքտե, Ներեոս, Ստիքս, Գիգանտներ, Դրիադներ, Ատրոպա (ճակատագրի աստված), մնացածը չկար․․․ Ներեոսը, Ստիքսն ու Դրիադները փոխեցի։ Մնացածը պետք է քննարկվի՝ այլ աղբյուրներ ներկայացվի։ --Լիլիթ (քննարկում) 19:06, 29 Մայիսի 2014 (UTC)[reply]

Ուրեմն ինձ մնում է միայն համաձայնվել ) Աքիլլևս կարելի է որպես տարբերակ թողնել, բայց կոնկրետ Փ և Ֆ տառերի անզիջում կրվին պետք է վերջ դնել: Դա իհարկե իմ կարծիքն է, պարզապես ինձ թվում է Փ-ն փոխարինել է Ֆ-ն, երբ այդ տառը դեռ չեր ամրագրվել մեր այբուբենում, հիմա էլ ստեղծվել է խառնաշփոթ: Չնայաց կարելի է և Փ-ն օգտագործել, և Ֆ-ն, զուգահեռաբար...Ի՞նչ եք կարծում: Իհարկե, վերջածանց os-us տղամարդկանց անուներում չենք մոռանում, դրանք դառնում են - ոս: Ես օգտագործում եմ պրոֆ. Ն.Ա.Կունի հայերեն թարգմանված գիրքը, որտեղ պահպանված է ԽՍհՄ-ի օրոք արված թարգմանութունը:Koryunum (քննարկում) 04:22, 30 Մայիսի 2014 (UTC)[reply]

Միգուցե ինչ-որ մեկը երրորդ աղբյուր կարողանա ներկայացնել, ավելի նոր հրատարակության, իմ բառարանը կարծես թե ավելի հին է, քան քոնը՝ 1966թ․։ --Լիլիթ (քննարկում) 04:32, 30 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հունական դիցաբանության մասին ես ինչ ճարել ընթերցել եմ։ Հայերենով մի քանի գիրք եմ ընթերցել, և բոլոր տեղերում էլ "Աքիլլես" տարբերակն էր գրած։ Համոզվելու համար տես. «Դիցաբանական բառարան, Լույս հրատարակչություն, Երևան 1985, էջ 43»։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04:35, 30 Մայիսի 2014 (UTC)[reply]
Արման ջան, բա մյուս անունների հարցն ինչ անենք․․․ --Լիլիթ (քննարկում) 05:11, 30 Մայիսի 2014 (UTC)[reply]

Խնդիր չկա) Մեծ Ռուս-Հայերեն բառարանում, Ա.Ս. Ղարիբյան, 1982թ. նշված է Աքիլես...Մի խոսքով...ես շփոթության մեջ եմ...Koryunum (քննարկում) 05:17, 30 Մայիսի 2014 (UTC)[reply]