Քննարկում:Զրադաշտականությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանում, որտեղ այդ ընթացքում քրիստոնեաներն արդեն իսկ հասցրել էին ավիրել հեթանոսական գրեթե բոլոր տաճարներն ու նախկին կրոնը հիշեցնող մշակութային կոթողները, Սասանյան Պարսկաստանի գերիշխանության օրոք Հազկերտ Բ արքան որոշեց այդ հանգամանքը պատճառ դարձնել զսպելու համար հայերի կրոնաուրացությունը։

Վարդանանց պատերազմ անունը ստացած ապստամբության արդյունքում պարսիկները թուլացրեցին իրենց հակահայկական քաղաքականությունը և հրաժարվեցին հայ ժողովրդին՝ որպես ամբողջություն, վերստին նախկին հավատին բերելու իրենց ծրագրերից:

Ես հարց ունեմ այս երկու նախադասությունից: Առաջին նախադասության մեջ «արդեն իսկ հասցրել էին ավիրել հեթանոսական գրեթե բոլոր տաճարներն ու նախկին կրոնը հիշեցնող մշակութային կոթողները», իմ կարծիքով մի մքիչ կոշտ է հնչում, լավ կլինի ավիրելը այլ բառով փոխարինել, թե չէ դուրս է գալիս թե քրիստոնյա հայերը բարբարոս էին ու վանդալ, իսկ հեթանոսները` անմեղ ու տկար: Եվս մեկ բան առաջին նախադասության վերաբերյալ` ինչ է նշանակում հայերի կրոնաուրացություն, որ կրոնաուրացության մասին խոսք անգամ չի կարող լինել, և ով էր պարսից արքան որ հայերին պատժեր կրոնաուրացության համար, այն էլ որ թե զրադաշտականության, այլ ընդամենը հեթանոսությունից հրաժարվելու համար (դրա մասին ներքևում):
Երկրորդ նախադասությունում վերստին նախկին հավատին բերելու իրենց ծրագրերից, լրիվ սխալ է, հայերի նախկին կրոնը դա հայկական հեթանոսությունն էր, իսկ նախադասությունից դուրս է գալիս որ զրադաշտականությունը: Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս ամենին և համապատասխան փոփոխություններ կատարել:--Արամ 17:37, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

։։։Ավիրելի պահով հմամիտ եմ։ Իսկ ինչ վերաբերվում է հավատին հետ բերելու խնդրին, բոլոր իրավունքներն ունի, քանի որ եթե դու գտնվում ես որևէ պետության գերիշխանության տակ, ապա ենթարկվում ես նրա օրենքներին։ Հարցի մյուս մասը՝ հայերը հեթանոս էին։ Այո, տիրապետող էր հայ հեթանոսությունը, սակայն այն իր էության մեջ չէր կարող տարբերվել Զրադաշտականությունից, մանավանդ Սասանյան Պարսկաստանի շրջանում։ Ամեն դեպքում պատմական եղած փաստերը դա են վկայում։ Միաժամանակ չեմ հավատում, որ դու որևէ հստակ ու ապացուցված աղբյուրով կարող ես հակառակն ապացուցել։ P.s անձնական կարծիքով քրիստոնեաները վաղ շրջանում , այո բարբարոսներ էին, լինեն հայ, թե հռոմեացի --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 17:54, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Սակայն դա քո կարծիքն է, իսկ օրինակ ես այդպես չեմ մտածում: Իսկ ինչ վերաբերվում է կրոնաուրացությանը, ապա այդպիսի բան չի եղել, ինքդ ես նշում, որ հայ ժողովրդի մեծամասնությունը երբեք կրակապաշտ չի եղել: Նաև ասեմ որ հայ հեթնասությունն ու զրադաշտականությունը դրանք տարբեր կրոններ են, և եթե կան որոշակի նմանություններ, ապա դա չի նշանակում, որ դրանք նույնն են: Եթե աղբյուրները ճիշտ վերլուծվեն, ապա պարզ կդառնա, որ ոչ մի տեղ նշված չէ, որ պարսիկները փորձում էին հայերին ետ բերել զրադաշտականություն: Քանի որ ձեռքիս տակ հիմա միայն Հայկական Սովետական Հանրագիտարանն է, ապա այնտեղ պարզ նշված է, որ պարսիկները փորձ կատարեցին ընդամենը զրադշտականեցնելու հայերին և ասորիներին: Եթե դու ունես այնպիսի աղբյուրներ որ ապացուցում է որ հայ հեթանոսությունն ու կրակապաշտությունը դրանք նույն բանն են, ապա ես մեծ հաճույքով կլսեմ: Մեկ բան էլ, հայերը Քրիստոնեություն ընդունեցին 301 թ-ին, իսկ Սասանյանների իշխանության տակ հայտնվեցին միայն 387 թ-ին, նշանակում է, երբ հայերը փոխեցին իրենց կրոնը, նրանք ազատ պետություն էին:--Արամ 19:04, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Հոդվածը իր ներկա տեքսով պարունակում է օրիգինալ հետազոտության տարրեր: Այսպես որևէ կերպ պատմական աղբյուրներում և պատմաբանների հետազոտություններում հիմնավորված չէ այն պնդումը, որ Հազկերտ Բ հավատափոխության քաղաքականության պատճառը իբր հայերի կողմից 301թ. հեթանոսական տաճարների ավերումն էր: Վարդանանց պատերազմի երկու հիմնական աղբյուրները՝ Եղիշեն և Փարպեցին նման բան չեն ասում: Ընդհակառակը, Մովսես Խորենացին ավանդում է, որ հայկական հեթանոսական տաճարների առաջին ավիրողը... Սասանյան Պարսկաստանի առաջին արքա Արտաշիր Պապականն էր. «այն արձանները, որ Վաղարշակ շինել տվեց իր նախնիների պատկերով, ինչպես և արեգակի ու լուսնի պատկերներն Արմավիրում... Արտաշիրը հրամայում է փշրել» /Խորենացի, Բ, ՀԷ/:

Նաև գոյություն ունի շփոթ հոդվածի բովանդակության և վերնագրի միջև: «Զրադաշտականությունը Հայաստանում» վերանգիրը կրող հոդվածում շատ են Հայ հեթանոսական կրոնին վերաբերող հատվածները: Դրանով Հայ հեթանոսության և զրադաշտականության միջև կարծես թե հավասարության նշան է դրվում, դրանք նույնացվում են իրար /Հայ հեթանոսական խոշոր համայնքների մասին հիշատակումներ հայ մատենագիրներն արել են անգամ 9-րդ դարում։..., հեթանոսական համայնքներն ավելի էին նոստրանում՝ արդյունքում ստանալով գրեթե ձևական բնույթ,... Արդեն 20-21-րդ դարերում հայ հեթանոսական գաղափարախոսությունը վերաիմաստավորվեց, ...Ժամանակի ընթացքում առաջ եկան նոր հեթանոսական շարժումներ, ինչպիսիք են արորդիները, Հայ արիական միաբանությունը և այլն /, մինչդեռ զրադաշտականությունը և Հայ հեթանոսական կրոնը իրարից բավականին տարբերվում են: --Rob (քննարկում) 19:52, 28 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Մի հարց էլ է, թե նշված շարժումները արդյոք որևէ կապ ունեն հին հայկական հեթանոսության հետ, թե պարզապես ժամանակակից ենթամշակույթներ են։ --vacio 07:19, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Դժվար հարց է։ Ինչքան ինձ հայտնի է, որևէ մեկը կրոնագիտական տեսանկյունից ժամանակակից շարժումները չի ուսումնասիրել։ Իմ կարծիքով, նժդեհականությունը կրոնական ուսմունք չէ։ Արորդիները միգուցե և պարունակում են ինչ–որ կրոնական տարրեր, բայց ինչքանով են նրանք կրում հին հայկական հեթանոսական կրոնի ավանդույթները, իմ համար պարզ չէ։ Իրավահաջորդության մասին խոսել չի կարելի, անընդհատականությունը բացակայում է, քրմական դասը նոր է, գաղափարական շատ բան նորովի է մեկնաբանված ու ներկայացված, բայց դա տվյալ կրոնական ուղղության համար խնդիր չէ։ Այսինքն, հեթանոսությունը չունի ինչ–որ համընդհանուր ընդունված ու մեկընդմիշտ սահմանված արարողակարգեր ու դոգմաներ, որ համեմատելով կարողանանք եզրակացնել, համապատասխանում է տվյալ ժամանակակից շարժումը դրանց, թե ոչ։ --Rob (քննարկում) 08:03, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Արդյոք անհրաժեշտ է զրադաշտականություն հոդվածի ներքևում դնել Հայաստան պորտալը, այն կարելի է փոխել գոնե Մեծ Հայք պորտալով, իմ կարծիքով այդպես ավելի տրամաբանական է:--Արամ 08:14, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հոդվածի բովադակությունը միայն Մեծ Հայքին չի վերաբերում։ --Rob (քննարկում) 08:49, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Այն առանձնապես ներկայիս Հայաստանի Հանրապետությանն էլ չի վերաբերվում:--Արամ 11:12, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
«Հայաստան» ասելով ավտոմատ հասկանում ենք միայն ներկայիս Հայաստանի Հանրապետությո՞ւնը։ Ինչքան գիտեմ, Վիքիում դա այդպես չէ... --Rob (քննարկում) 11:21, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հայաստան պորտալը Հայաստանի Հանրապետության մասին է, որը կապ չունի զրադաշտականության հետ:--Արամ 11:50, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ընտրված հոդված` ԼՂՀ, ընրված անձ` Տիգրան Մեծ։ Իսկապես որ, Հայայստանի Հանրապետության մասին է... --Rob (քննարկում) 11:55, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Իմ կարծիքով ընտրված հոդվածը կարելի է փոխել, իսկ ինչ մնում է Տիգրան Մեծի մասին` չէ որ նա կազմում է Հայաստանի պատմության մի մասը: Բացի դրանից պորտալի հենց սկզբում`
Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) — պետություն Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին` Հարավային Կովկասում։--Հարգանքներով` Արամ 12:00, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Չնայած մենք յաստեղ բավական քննարկեքինք, սակայն հոդվածում այդպես էլ չկատարվեցին համապատասխան փոփոխություններ:--Արամ 12:04, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Արամ, հիմա ըստ քեզ Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետությո՞ւնն է։ Եթե իսկապես այդպես ես մտածում, քո իրավունքն է, բայց ընդհանրապես Հայաստանի տակ հասկացվում է ավելի բարդ ու համապարփակ պատմաաշխարհագրական կատեգորիա... Հայաստանը և Մեծ ու Փոքր Հայքերն են, և Կիլիկյան Հայայստանն է, և Արցախի Հանրապետությունը և այլն և այլն... Իսկ կոնկրետ Հայայստանի Հանրապետության համար կարելի է ստեղծել առանձին պորտալ կոնկրետ անվանումով։ --Rob (քննարկում) 12:09, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Եթե այպես է, ուրեմն պետք է փոխել պորտալի նախաբանը, այլապես ընթերցողը շփոթության մեջ է ընկնում:--Արամ 12:56, 29 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ինչո՞ւ է շփոթության մեջ ընկնում: Ներկայումս (բայց ո՛չ անցյալում) Հայաստան անվան հիմնական (բայց, իհարկե, ոչ միակ) կրողը Հայաստանի Հանրապետությունն է, այսպես որ ամեն ինչ տրամաբանական է... --Rob (քննարկում) 05:38, 30 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Այ հենց դրա մասին էլ ես խոսում էի` Հայաստան անունը կրում է Հայաստանի Հանրապետությունը, սակայն Հայաստան անվան նաև հասկացվում է պատմաշխարհագրական որոշակի իմաստ: Մարդ բացում է պորտալը` նախաբանում տեսնում Հայաստանի Հանրապետության մասին է գրված, իսկ ընտրյալ հոդվածում` Արցախի Հանրապետության մասին: Այդ դեպքում պորտալը ինչի մասին է` Հայաստանի, որպես Պատմական Հայաստան, թե Հայաստանի Հանրապետության` պաշտոնապես գոյություն ունեցող մի պետության:--Արամ 06:42, 30 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Զրադաշտականություն ու Հեթանոսություն տերմիններն այս հոդվածում հաճախ որպես հոմանիշներ են կիրառվում[խմբագրել կոդը]

Ինձ է թվում, թե իսկապես Զրադաշտականություն ու Հեթանոսություն տերմիններն այս հոդվածում հաճախ որպես հոմանիշներ են կիրառվում??? Կարծում եմ դա սխալ է