Քննարկում:Զեյլանդ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ես որոշակի կասկածներ ունեմ հոդվածում օգտագործված տեղանունների և լեզուների անունների արտասանության կապակցությամբ։ Ստորև կգրեմ իմ բոլոր դիտողությունները առանց հոդվածում որևէ բան փոխելու, քանի որ հոդվածը նոր եք սկսել իսկ ես չեմ սիրում ուրիշի նոր սկսած հոդվածի մեջ անմիջապես փոփոխություններ անել, կթողնեմ ձեր հայեցողությանը

Գավառի անունը Zeeland հենց զիլանդերեն բարբառով կարդացվում է zee-luhnd (զիիլուհնդ ), հոլանդերեն կարդացվում է zey-lahnt (զեյլաանտ) անգլերեն՝ zi:land (զիլանդ) ռուսերեն` зеландия Քանի որ բառը ռուսերեն մտել է հոլանդերենից իսկ հետո ունի նաև հայերեն Զելանդիա ռուսերենից եկած տարբերակը Նոր-Զելանդիա անվանումով երևի ես էլ ճիշտ կանեի որ լեզվի անունը դնեի զելանդերեն։ Բայց երևի բնիկ արտասանությանը ավելի մոտ հնչողության համար գրել եմ զիլանդերեն (ձեզ մոտ գրված է զեյլանդերեն և զեյուվերեն, վերջինս ինքնանվանման հնչողությունն է և նույնն է ինչ զի կամ զե- լանդերենը)։ Միջազգայնորեն առավել շատ ընդունված հնչողությանը մոտ զիլանդ զիլանդերեն տարբերակներն են։ Բայց եկեք գանք համաձայնության և հոդվածներում նույնականացնենք անվանումները։ Ֆլամանդերենը լեզվաբանության մեջ հիմա ընդունված չէ առանձին անվանել ըստ էության ֆլամանդերենը բելգիական հոլանդերնն է և իր մեջ ներառնում է բելգիական հոլանդերենի մի շարք բարբառներ ուստի լեզվաբանության մեջ ասում են գերմանական լեզվախմբի ֆլամանդական լեզուների ճյուղ իսկ որպես առանձին գործող առավել ինքնուրույն բարբառ տարանջատում են Արևմտյան ֆլամանդերեն և Արևելյան Ֆլամանդերեն, և որպես այդպիսիք իրոք կարելի է առանձին ֆլամանդերեն և Արևելյան ֆլամանդերեն հոդվածներ գրել (հատուկ չեմ օգտագործել արևելաֆլամադերեն կամ արևմտաֆլամանդերեն կարճ ձևերը), Բայց արժե հրաժարվել զեյուվերեն ձևից։ Ու եթե չեք նկատել զիլանդերեն կամ զելանդերեն վիքի կա։

Եթե ուզում եք որ շատ մոտ լինի արտասանությանը ապա
Զաուդ-Հոլլանդ - ճիշտ է Զոյդ-Հոլանդ կամ Զայդ Հոլանդ Վեստ-Վլամանդ - հնարավոր է նկատի ունեիք Վեստ Վլիլանդ թե Վեստ-Վլանդերեն ??? եթե West Flanders կամ հոլանդերեն West-Vlaanderen ապա պետք է ուղղակի հետևողականություն պահպանել West-Vlaanderen նույնն է ինչ Արևմտյան Ֆլանդրիա և համապատասխանաբար Օստ-Ֆլամանդ պետք է լինի կամ Օստ- Վլանդերեն կամ Արևելյան Ֆլանդրիա։ Հայերեն ընդունված է ասել ֆլամանդացիներ և ֆլամանդերեն բայց տեղանքը կոչվում է Ֆլանդրիա։

Միդելբուրխ - հայերեն ճիշտ է Միդելբուրգ 1. Բորսելե եթե շատ եք ուզում բնիկ լեզվին մոտ լինի արտասանությունը ապա պետք է լինի Բորշելե 2. Խուս - նույնը պետք է լինի Խուշ 7. Ռայմերսվալ - Ռեյմերզվալ 8. Շխաուվեն-Դաուվելանդ - Սհաուվե-Դեյվելանդ 9. Սլաուս - Սլոյս 10. Տերնեուզեն - Տռնոյժեն - կամ գոնե Տեռնոյզեն 12. Վեերե - Վիյերե 13. Վլիսսինգեն - արտասանվում է Ֆլիսինգեն


Անտվերպեն - hայերեն վաղուց ընդունված է Անտվերպ ձևը (ռուսերեն Антверпен եկել է գերմաներենից) հիմա միջազգային անունը Antwerp է։

Նիդեռլանդների գավառները

Զաուդ-Հոլլանդ - Զոյդ Հոլանդ Լիմբուրխ - Լիմբուրգ (ավելի մոտ միջազգային արտասանությանը) Նորդ-Հոլլանդ - Նորդ-Հոլանդ Ֆլեվոլանդ - Ֆլեյվոլանդ Օվերայսսել - Օվերայզել --Lilit Gabyan 08:46, 7 Մայիսի 2010 (UTC)[reply]

Ողջույն Լիլիթ, շնորհակալություն հետաքրքիր քննարկում սկսելու համար։ Նախ անդրադառնամ հիմնական սկզբունքներին, որոնք իմ կարծիքով պետք է կիրառել ՎՓ-ում. ա. եթե որևէ օտար տեղանուն ունի արդեն իր հայերեն տարբերակը (օրինակ՝ Nederland -> Նիդերլանդներ, Vlaanderen -> Ֆլամանդներ), պետք է օգտագործել այն. բ. եթե հայերեն գրականության մեջ չկա ընդունված տարբերակ, պետք է օտար տեղանվանումը նույն լեզվից տառադարձել հայերեն։
Տվյալ դեպքում ես, որպես հոլանդերեն լեզվի մասնագետ, ընտրել եմ հոլանդերեն հնչյունաբանությանը և ձևաբանությանը ամենամոտ ու հարազատ տառադարձումը. Զեյլանդ։ Չեմ տեսնում որևէ պատճառ այս և մյուս տեղանվանումները երրորդ լեզուներից տառադարձելու համար, այն դեպքում, երբ դա կարելի է անել հենց այդ երկրի լեզվից։ Եվ ընդհանրապես ես առաջարկում եմ ամեն մի լեզվի համար ստեղծել տառադարձման աղյուսակ նման դեպքերում կիրառելու համար (հոլանդերենի համար ես պատրաստ եմ ինքս դա անել, ինչպես կազմել եմ հայերեն-հոլանդերեն տառադարձման աղյուսակ)։ Կրկնում եմ, խոսքս այն անունների մասին չէ, որոնք արդեն ինտեգրվել են հայերեն տեղանունների շտեմարանի մեջ։
Խնդրում եմ թուլ տաս մյուս տեղանուններին և հարցերին ավելի մանրամասն անդրադառնալ մի փոքր ավելի ուշ, քանի որ ցանկանում եմ որոշ բաներ համեմատել ու ճշտել գրականության մեջ, իսկ դա կարող եմ անել, երբ լինեմ լինեմ տանը։ Վեստ-Վլամանդ վրիպակ էր, պետք է լիներ Ֆլամանդ, մյուսներին դեռ կանդրադառնամ։ --Vacio 09:55, 7 Մայիսի 2010 (UTC)[reply]
Լավ, Զեյլանդը ընդունեցի և բոլոր տեղերում համապատասխանաբար կուղղեմ։ Ուստի երևի ճիշտ է նաև ընդունել զեյլանդերեն լեզվի անունը և գուցե այդ դեպքում արժե հրաժարվել զեյուվերենից, նշելով այն միայն որպես ինքնանվանում, որպեսզի լեզվաբանական ավելորդ տերմին չլինի հոդվածներում։ Ի վերջո զեյլանդերեն զեյուվերեն կամ զեյլանդական բարբառ նույն բանն է։ Կամ կարելի է բոլորը կապել մեկ չեզոք զեյլանդերեն եզրի հետ։ Ես իմ գրածներում կուղղեմ։ Մնացածի համար ես էլ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր ստուգումների արդյուքններին։ --Lilit Gabyan 10:30, 7 Մայիսի 2010 (UTC)[reply]
Շատ հետաքրքիր կլիներ, տեսնել, թե Աճառյանի քո նշած աշխատությունում ինչ կա նշված զեյլանդերենի վերաբերյալ։ Ցավոք իմ լեզվաբանական բառարանում ոչինչ չգտա այդ բառբառի մասին։ Քո առաջարկի հետ համաձայն եմ՝ ընդունել զեյլանդերեն եզրը, իսկ մյուսները նշել երկրորդաբար։ Մյուս անվանումների վերաբերյալ նշեմ, որ քո որոշ առաջարկները ճիշտ են, բայց դրանց ես դեռ կանդրադառնամ։ Ցտեսություն և հաճելի օր եմ մաղթում։ --Vacio 10:34, 9 Մայիսի 2010 (UTC)[reply]