Քննարկում:Գուստավ Մալեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Малер, Густав» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
«Գուստավ Մալեր» հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Այս հոդվածի վերնագրի մեջ տառասխալ կա: Gustav Mahler-ի անվան հայերեն արտագրությունը ավելի ճիշտ կլինի այսպես՝ Գուստավ Մալեր: Պատճառաբանություն. գերմաներեն Mahler բառի մեջ h տառի գործառույթը ընդամենը նախորդող ձայնավորի երկարացումն է: Ուրիշ լեզուներով էլ տառադարձվում է որպես Մալեր: Գուստավ անունի կապակցաթյամբ՝ դրա մոտավոր հայերեն տառադարձությունը Գուստաֆ կլիներ (ոմանք հենց այսպես էլ են գրում), սակայն մյուս գերմանացիների/ավստրիացիների դեպքում էլ (Կլիմիտ, Յունգ) Գուստավ ենք գրում: Եթե փոխենք, ապա բոլոր մյուս հոդվածներում (ու ոչ միայն Վիքիփեդիայում) պետք է փոխենք: Իսկ Մալեր ազգանունը հ-յով գրելը կոպիտ սխալ է: - Այս դիտողությունս մոռացել եմ ստորագրել: Հիմա ստորագրում եմ: Շնորհակալություն հոդվածի վերնագիրն ուղղելու համար:--Eulogetos 20:48, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

"Մալերի տասնչորս երեխաներից չափահաս են դառնում միայն վեցը, ավագը՝ Գուստավն էր։ Հասունության տարիքում էլ նրա քույր ու եղբայրները ոչ բոլորն են հարմարվում կյանքին։ Մեծ քույրը մահանում է ուղեղի բորբքոումից, եղբայր՝ Ալեիսը հոգեկան հիվանդություն է ձեռք բերում։ Կրտսեր եղբայր Օտտոն քսաներկու տարեկանում ինքնասպան է լինում։" ինչ գործ ունի այս տեքստը "Ամուսնություն" բաժնում: Սա վերաբերում է Մալերի հորը` Բերնհարդ Մալերին: Սրա փոխարեն պետք է ավելացնել հենց Գուստավի ընտանեկան կյանքին վերաբերող ողբերգական և ինտրիգային զարգացումները` ավագ աղջկա մահը, հետագայում` կնոջ դավաճանությունը, ինչի պատճառով էլ կոմպոզիտորը հանդիպել էր Զիգմունդ Ֆրոյդի հետ:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Wahagner (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։