Քննարկում:Գեղեցկություն ամերիկյան ձևով

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

առաջարկում եմ հոդվածի անվանում փոխել Գեղեցկություն ամերիկյան ձևով, գուցե զուտ քերականական թարգմանությամբ անգլերենից թարգմանելիս ստացվում է Ամերիկյան գեղեցկություն, բայց որպես այս ֆիլմի անվանում այն գրվում է Գեղեցկություն ամերիկյան ձևով։ Չնայած Գուգլը միանշանակ հիմք չի, բայց այնտեղ էլ շաաաաատ մեծամասամբ իմ առաջարկած ձևով է որոնումներում ցույց տալիս։ -ERJANIK քննարկում: 06։52, 4 Օգոստոսի 2012 (UTC)

Կարծում եմ «Ամերիկյան գեղեցկությունը» ավելի լավ թարգմանություն է, իսկ «ամերիկյան ձևով»-ից ռուսերենից (красота по американски) թարգմանության հոտ է գալիս։ Ի նկատի ունեցեք որ հայարենում կան ավելի շատ ածականակերտ ածանցներ քան ռուսերենում, օրինակ՝ «ամերիկական գեղեցկությունը» ավելի մոտ է ռուսերեն «американская красота» բառակապակցությանը, որը հիմնականում կօգտագործվեր ամերիկյան տեղամասերի, բնության, ճարտարապետության և այլնի համար։ Իսկ «ամերիկյան գեղեցկությունը» նաև արտահայտում է գեղեցկության բուն ամերիկյան ոճականությունը, ինչը չունի ռուսերենում միաբառ համարժեք։ ― Teak (talk) 07:05, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հարգելի Teak, ինչպես արդեն ասեցի վերևում, զուտ քերականական օրենքներից ելնելով գուցե Դուք ճիշտ եք, չգիտեմ: Բայց որպես այս ֆիլմի անվանում, այն մամուլում, ինտերնետում, հեռուստատեսությամբ, շաաաաատ մեծամասամբ (համենայնդեպս ես հիշում և չեմ հանդիպել այլ ձևով) գրվում է Գեղեկություն ամերիկյան ձևով, գուցե և ռուսերենից թարգմանված է: Բայց արդեն օգտագործվում է այս անվանումով: Ուզում եմ ասել թող մնա վաղուց թարգմանված ձևով: Եթե որևէ նախադասության կամ խոսքի մեջ կօգտագործվի անգլերեն այս բառերը, կարելի է միանշանակ հետևալ կանոնների, բայց ֆիլմի անվան դեպքում, կարծում եմ հնարավոր է այլ տարբերակ, ինչպես այս դեպքում է, մանավանդ որ մոտ 13 տարվա ֆիլմ է, եթե նոր ֆիլմ լիներ գուցե կարելի էր այպես ասած «ուղղել», քերականացնել: Կարողացա չէ պատկերավոր ասել թե ինչումն է բանը: -ERJANIK քննարկում: 08:34, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Երջանիկ ջան, ֆիլմի սխալ անվանում է քո նշածը, եթե նայենք, թե այդ ձևով որ երկրներում է հրապարակվել, Հայաստանը չենք տեսնի, Հայաստանում այն օրիգինալ անվանումով է, նաև մյուս ֆիլմերն էլ, որ դու էլ շատ ես գրել, ռուսական անունն օգտագործելով: Հիմա ասենք` Լեսլի Նիլսենին գիտեն «սպիտակ մազերով մարդ» անունով, ի՞նչ է, հոդվածի անունն է՞լ դա պետք է լինի: Arantz (talk) 11:42, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հասկանում եմ, որ դու էլ ուզում ես հարմարվել, բայց մենք մեղավոր չենք, որ դժոխքում դրախտ չի կառուցվի, երբ որ համատարած ժանտախտ է, առողջ չես գտնի, բայց արի մենք մեր մի ծաղիկն ապահովենք, գարունն ուզում է` գա, չի ուզում` աստված իր հետ: Arantz (talk) 11:45, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
վերջի գրածներդ ոչ բոլորը հասկացա (քնարական բնույթ ունեին կարծես), ինչևէ, Քո օրինակով զարմանում եմ, այդ դեպքում ռուսները ինչու՞ են թարգմանել красота по американски և ոչ թե американская красота: Ամենասկզբից մենք չենք թարգմանում ֆիլմերի անունները, լրագրողներն ու այլոք են կարծես դա անում, ինչևէ, եթե այսպես ասած հավես ունես, մի թեթև հարցում արա քո ծանոթ կինոսիրողների շրջանում, տես թե այս ֆիլմը նրանց մոտ ինչ անունով է հայտնի, ու եթե դժվար չի ասա ինձ: Լեսլի Նիլսենի օրինակը պատկերավոր էր, բայց շաաաաաաատ ճիշտ չէր:
Իսկ ասենք ի՞նչ կասեք օրինակ Развод по-американски ֆիլմի հետ կապված, ինչպե՞ս կթարգմանեք, խնդրում եմ ասեք հարգելի Teak և Arantz: Սպասում եմ Ձեր կարծիքին: Ասեմ, որ լիովին համաձայն չեմ, բայց ամեն դեպքում, ես վերահղում կտամ Գեղեցկություն ամերիկյան ձևով-ից այս հոդվածին: -ERJANIK քննարկում: 12:04, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Մինչև իրիկուն ձեռքերս ազատվեն, հոդվածի վերնագրում կտեսնես: Arantz (talk) 12:15, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Պարապ եմ, բայց չեմ հասցնում գրեմ,,- նման բան էլ կա,,- այստեղ ասեմ, որ կտարգմանեի Բաժանումը: Arantz (talk) 15:57, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Սրա շուրջ մի քիչ մտածելուց ու փնտրտելուց հետո եկա այն եզրակացության, որ «Գեղեցկություն ամերիկյան ձևովը» երևի ավելի ճիշտ է։ Կարծում եմ այստեղ կա մի քանի հարց։ Նախ թարգմանությունը որոշվում է ոչ թե մամուլի կողմից, այլ այդ լեզվակիրների շուկայում ֆիլմի տարածմամբ զբաղվողների։ Ֆիլմի անվանումը պետք է ունենա ոչ միայն գեղարվեստական արժանիք, այլ լինի դյուրավաճառ (marketable)։ Նաև այդ «ձևով» բառը հեգնական իմաստ էլ է տալիս (համեմատեք անգլերեն «democracy - Russian style» և ռուսերեն «демократия по американски» արտահայտությունների հետ), ինչը ռուսերենի դեպքում երևի ավելի գնայուն է քան զուտ «американская красота» (այլ դեպքերում այդպես չի թարգմանվել, օրինակ «American pie» ֆիլմը թարգմանվել է «американский пирог» այլ ոչ թե «пирог по американки»)։ Քանի որ հայախոսների շուկան այնքան էլ մեծ չի որպեսզի ամերիկյան ֆիլմեր արտադրողները մտահոգվեն դյուրավաճառության մասին, ստեղծվում է այն իրավիճակը, որ հայկական մամուլն է որոշում ֆիլմի անունը, ինչը սովորաբար տեղի է ունենում ռուսերենից բառացի թարգմանությամբ (օրինակ «Fast and Furious» ֆիլմի անվանումը թարգմանել են ռուսերեն «форсаж» անվանումից բառացիորեն՝ «ֆորսաժ»)։ Ամեն դեպքում այդքան էլ կարևոր չէ թե ինչպես է ֆիլմը թարգմանվում, միայն թե ընթերցողը միանգամից հասկանա թե ինչ ֆիլմի մասին է խոսքը։ Կարծում եմ ավելի ընդունված տարբերակը պետք է ընտրենք, իսկ մյուս հնարավոր թարգմանություններից դնենք վերահղումներ։ Հոդվածի մարմնում էլ կարելի է նշել տարբեր թարգմանությունների առավելությունները։ «Break-up»-ի առումով համամիտ եմ Arantz-ի հետ։ ― Teak (talk) 16:25, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
այո, այ հիմա համաձայն եմ մասնակից Teak-ի հետ, իմ մտքում էլ այս բաներն են, ես ուրիշ ձևով շարադրեցի: Հարգելի Arantz, սխալ չասեմ, բայց բացթողում կասեմ որ ունես, խնդիրն այն է, որ իսկապես Դու էլ կարող ես թարգմանել ֆիլմի անվանումը, բայց իմ կամ քո թարգմանելով չի, պետք է իմանալ թե տվյալ ֆիլմը ինչ անունով է մտել հայկական միջավայր (կինոթատրոններ, մամուկլ, հեռուստատեսություն, ինտերնետ և այլն): Չնայած շատհին ֆիլմերի դեպքում էլ ուրիշ է: Օրինակ կոնկրետ իմ ստեղծած շատ ֆիլմեր, ես չեմ հանդիպել հայկական միջավայրում, բայց նոր ֆիլմերը (մանավանդ քիչ թե շատ հայտնիները), հաստատ կան, պետք է ուղղակի ստեղծելուց առաջ փնտրել այդ անվանումները թե վիքիպեդիայում, թե իհարկե ինտերներտում, կամ ասենք իմ օրինակով ասեմ, կարդացել ու կարդում եմ ֆիլմերի մասին հոդվածներ հայերեն մամուլում, կամ լսում հեռուստատեսությամբ ֆիլմերի մասին և այլն: Կարծում եմ կարողացա ուզածս փոխանցել: -ERJANIK քննարկում: 19:06, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Ես էլ,,, մի հարց տամ, ru:Девичник в Вегасе ինչպե՞ս կթարգմանեք, ես էլի պատկերավոր օրինակներ կարող եմ բերել։))։ Arantz (talk) 20։35, 4 Օգոստոսի 2012 (UTC)

Հուսով եմ՝` գիտեք,, որ իմ բերած թարգմանությունն այն պատճառով չեմ պաշտպանում, որ թե ե´ս եմ մի երկու տող լրացրել, ես եմ սկսել: Arantz (talk) 20:37, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Հարսնացուի ընկերուհիները կամ հարսնաքույրերը, ըստ անգլ.՝ Bridesmaids անվան։--Bekoքննարկում 20:52, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Այդ ֆիլմի անվանման շուրջ չեմ կարծում թե որևէ խնդիր կա։ ― Teak (talk) 21:06, 4 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Տիկ, պատասխանում եմ քո «սրա շուրջ մի քիչ մտածելուց»-ին։ Մամուլի որոշած անվանոււմը reliable չես համարի, կարելի կլինի անել, եթե նույն ոլորտի խմբագրություններ են անունը համապատասխանացրել, ու մնացածը հետևել են դրան։ Գեղեցկություն ամերիկյան ձևով-ը սխալ հայերեն է այնպես, ինչպես ոտքով քայլող հետիոտն-ը, մեր լեզուն ունի արտահայտման հնարավորություն, և քանի դեռ մարդիկ հասու են մտքին, ավելորդ ածանցներ, դերբայներ չեն կիրառվում (իհարկե նույնը չես ասի գրական-գեղարվեստական խոսքի մասին)։ Ես չգիտեմ, թե գաղտնի ժողովով կամ ինչպես է եղել, բայց մանավանդ վերջին տարիներին հայերենում միում կա խոսքը կարճելու ու թեթևացնելու։ Այդպես՝ կրկնաթարգմանություւնները բոլորովին ճիշտ թիրախին չեն տանում, այլ ճշգրիտ շեղումն ավելի են մեծացնում։ Մի հարց, ուղղակի, եթե ռուսերեն ֆիլմեր չդիտենք այլևս, ով ինչ առաջարկ ունի, գերմանական վարձույթին հետևե՞լ։ Այն ինչ արել եմ և «վանդալաբար» կանեմ մյուս ֆիլմերի հետ օրիգինալ հետազոտություն չէ. չէ՞ որ ոչ ոք երբեք չէր ասի՝ ինչո՞ւ այ դո´ւ բայցի տեղ օգտագործում ես սակայն։ Arantz (քննարկում) 23։20, 11 Օգոստոսի 2012 (UTC)

Հարգելի Arantz, ես հասկանում եմ թե Դու ինչ ի նկատի ունես, բայց ֆիլմերի անունները զուտ քերականական ոճին հետևելով թարգմանելը այդքան էլ ճիշտ չէ: Մանավանդ այն դեպքում երբ Վիքիպեդիան չի օտար լեզվով ֆիլմի առաջին թարգմանողը: Բայց-ի ու սակայն-ի օրինակը նույն բանը չէ, պարզապես չեմ կարծում թե կարողանանք Վիքիպեդիայով փոխենք ֆիլմի անվանումը մեր մտացած գուցե և ճիշտ հայերենով թարգմանությունը: Ասենք եթե ֆիլմը ցուցադրվեց Մոսկվա կինոթատրոնում X անունով ապա իմ կարծիքով պետք է օգտագործել այդ X անունը: Դժվար կլինի ու համարում եմ ինչ-որ տեղ սխալ օգտագործել Վիքիում ինչ-որ Y անուն: Եթե Քո առաջարկած ձևով լինի, շաաաաաաաաաաաաատ ֆիլմեր սխալ անվանում կունենան: Ասենք զուտ թարգմանությամբ Some Like It Hot անունով ֆիլմը արդեն կարևոր չի թե կոնկրետ ինչ տեսքով թարգմանելուց հետո ոչ ոք չի հասկանա թե որ ֆիլմի մասին է խոսքը, որովհետև այն հայտնի է Ջազում միայն աղջիկներն են անունով: Նշեմ, որ այս օրինակով ամեն ինչ չի որոշվում, պարզապես սրանով փորձում եմ ներկայացնել վերևում նշածներս: -ERJANIK քննարկում: 06:56, 12 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

59 թվի ֆիլմ ես օրինակ բերում, իհա´րկե ճիշտ ես, Երջանիկ, իհա՜րկե, իսկ Հայաստանում պետական լեզու է ադրբեջաներենը, ու չնեղանաս, եթե արտասահմանում մարդիկ այդպես իմանան, որովհետև ՀԽՍՀ պատմության մեջ նման բան եղել է։ Arantz (քննարկում) 13։35, 12 Օգոստոսի 2012 (UTC)

Ներդրումդ գովելի է, բայց դրանով հանդերձ էլ այս պարագայում սխալ ես, Երջանիկ, սխալ ես: Arantz (քննարկում) 13:35, 12 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
չհասկացա Քեզ հարգելի Arantz, «ադրբեջաներեն, 59 թիվ, չնեղանալ», այս բառերը չհասկացա: -ERJANIK քննարկում: 13:43, 12 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Այն ինչ պարտադրում էր ԽՄ-ն ընտրության բացակայության պայմաններում, դու հիմա օրինակ ես բերում, ես էլ նույն ԽՄ-ի մեկ այլ օրինակ եմ բերում լեզվի հետ կապված, ի՞նչը մութ մնաց: Arantz (քննարկում) 15:15, 12 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Arantz, այդ «ամերկայն ձևով» դարձվածքը արդեն լայնորեն մտել է արդի հայերենի մեջ։ Ու կա՞րող ես բացատրել թե ի՞նչն է քերականական խնդիրը։ Միգուցե ոճականորեն և սխալ է, բայց քերականության հետ ես խդիր չեմ տեսնում (կարող է բութ դրվել «գեղեցկությունից» հետո, բայց դա իմաստն էլ որոշակիորեն կփոխի)։ Ամեն դեպքում սա որպես հատուկ անվանում կարող է թարգմանվել և բացառության կարգով։ Իսկ վիքիպեդիայում մենք կարող ենք ուղղել խոսքը, ոչ թե փաստացի անվանումները։ Իսկ այդ ֆիլմի փաստացի անվանումը հայկական շուկայում սա չէ։ Այնպես որ, Arantz, սխալ ես, այս պարագայում սխալ ես։ Ու «վանդալաբար» ինչ որ բան կարող ես անել քանի դեռ հանրությունը թույլատրում է քեզ դա անել։ Եթե կա ցանկություն, ավելացրու պարբերություն հոդվածում, բացատրելով, որ անվանումը ոճականորեն սխալ է թարգմանվել հայերեն, և ավելի ճիշտ կլիներ այսինչ անվանումը։ Մինչև չբերվեն «ամերիկյան գեղեցկության» փաստացի օգտագործումներ, որոնց թիվը գերիշխում է «գեղեցկություն ամերիկյան ձևով» անվանմանը, հոդվածը վերանվանում եմ «գեղեցկություն ամերիկյան ձևով»։ ― Teak (քննարկում) 15:18, 12 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Տիկ, թեկուզ ես արշինով եմ չափում, դու նույն ճիպոտով լրիվին քշում ես, սա՞ է փաստացի անվանումը, բլոգում տեղ գտած անո՞ւնը, եթե դրանց վրա հենվենք, պիտի քննարկենք ֆեդերալ բառն է ճիշտ, թե դաշնային: Փնտրման արդյունքներից սա՞ է ֆիլմի սխալ անվանման հիմնք, սա՞ է, սա՞ է: Եթե այդքան ես տեսնում, որ իմ խմբագրումները «վանդալություն» են, խնդրում եմ եմ աշխատիր չառնչվել դրանց, ոչ ոքի կարծիքն իմից առավել չէ, և իմն էլ չեմ կոտորակում այլոց իմ հայտարարին բերելու համար: Arantz (քննարկում) 15:34, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Arantz, նախ՝ այդ «վանդալաբար» դերբայը դու էիր օգտագործել քո խմբագրումների վերեբերյալ։ Երկրորդը՝ այս նախագիծը համագործակցության վրա է հիմնված, ու կամայական մասնակից կարող է առնչվել կամայական էջի պարունակության հետ ու մատնանշի սխալները։ Քո հատուկենտ բերված հղումները (չնկատեցի՞ր մի քիչ ներքևում գտնվող նորությունների կայքերի հղումները) ու ոչ այնքան կոռեկտ անալոգիաները խդիրը չեն լուսաբանում։ Քեզ խնդրեցինք բերել այդ քերական խնդրի բացատրություն, սակայն դու շարունակում ես միայն հպանցիկ վերաբերվող օրինակների հեղեղը։ Իսկ քշելը․ ես ոչ ոքու չեմ քշում, եթե ունես աղբյուրներ, շարունակենք քննարկումը։ Ուրիշների կարծիքը քոնից միգուցե և առավել չէ, բայց փաստերը կամյական կարծիքից էլ առավել են, համենայն դեպս հանրագիտարանային ոլորտում։ ― Teak (քննարկում) 18:20, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
հարգելի Arantz, նոր արդեն հասկացա Քեզ: Ես էլ համաձայն չեմ ԽՄ-ի շաաաաաաաաաաաատ արածների հետ, խնդիրը դա չի: Պարզապես ուզեցա այդ օրինակով ասել որ արդեն արվածի վրա շաաաատ դժվար է նորը անել, այսքան բան: Ինչևէ, Teak-ը վերանվանեց էջը, չգիտեմ էլ ինչ ասեմ: -ERJANIK քննարկում: 18:18, 12 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Հա, Երջանիկ, ես մի բան գիտեմ, վերջին անգամ ասեմ՝ Գեղեցկություն ամերիկյան ձևով` նման է ոտքի կոշիկ համար 8: Այն դեպքում, երբ հայերեն վեբում նոր վերնագիրը հանդիպում է շատ-շատ քիչ, ես էլ արդեն ասելիք չունեմ: Մարդիկ ֆիլմերի ռուսերեն անվանումներով շաաաատ ավելի հեշտ են կողմորոշվում, ես մյուս անգամ գրելիս ռուսերեն վերնագրեր կօգտագործեմ, արհեստականորեն` օրիգինալ հետազոտությամբ հայերենն առաջ տանե՞լս որն է, ճիշտ եք։ Arantz (քննարկում) 19։49, 12 Օգոստոսի 2012 (UTC)

Մի բան է երբ ֆիլմը հայերեն անվանմամբ ընդհանրապես հանդես չի եկել, և մեկ ուրիշ է արդեն եղած թարգմանությունը անտեսել։ Իսկ «հայերենն առաջ տանել» կարելի է հոդվածում մեկ պարբերություն ընդգրկելով անվանման սխալ թարգմանության մասին։ Իսկ ձեր բերած անալոգիան ավելի լավ կհնչեր որպես «ամերիկյան ոտքի կոշիկ» ինչը կտարբերվեր «ամերիկյան կոշիկ» գաղափարից։ Կատեգորիկ լինելն էլ ձեզ շատ երկար չի պահի վիքիպեդիայում։ Ընդհանուր արշինով մի չափեք ամեն ինչ։ ― Teak (քննարկում) 04:42, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Քո բերած տարբերակը ոչինչ չփոխեց, եթե չես իմացել, թե ինչ նկատի ունեմ, այդպես էլ ասա, ոչ թե ուղղություն ցույց տուր, թե իմ խոսքն ինչպես ավելի լավ կհնչեր: Ի դեպ, Տիկ, բարի վերադարձ վիքիպեդիա: Arantz (քննարկում) 15:36, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Շնորհակալություն վերադարձի բարեմաղթանքի համար. մի քիչ տարօրինակ է, որ նոր ես նկատում վերադարձս, բայց ամեն դեպքում հաճելի էր բարի խոսքոը։ Հազար ներողություն ուղղություն ցույց տալու համար, սրանից հետո միայն կասեմ «սխալ ես», առանց այդ իմ կարծիքը որևէ կերպ բացատրելու, միգուցե այսպես ավելի պարզ և հաճելի կլինի բոլոր քննարկողների համար։ Եվ այսպիսով՝ սխալ էր քո բերած անալոգիան։ Սխալ էր նաև քո ենթադրությունը թե չեմ հասկացել ինչ ի նկատի ունեիր։ Ո՞նց էր, ավելի՞ լավ իրար հասկացանք։ ― Teak (քննարկում) 18:26, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Հա, Տիկ, լավ հասկացանք, ինձ համար նախընտրելի է: Դու էլ իմացի, թե սխալ եմ , դու էլ այդպես կարծիր, ինչ արած: Բայց անվան բերածդ փոփոխությունը չես մեկնաբանել, միայն հայտնել ես, որ երկար մտածել ես այդ մասին: (Իսկ կարծո՞ւմ ես ես խա՞ղ եմ անում:) Arantz (քննարկում) 19:10, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Փոփոխությունը մեկնաբանել եմ, թե ժամանակ ունես վերընթերցի ամբողջ քննարկումը ու կհասկանաս նաև, որ ինձ վերագրում ես բաներ, որոնք ես չեմ ասել։ Արի սենց. բոլորս էլ համաձայն ենք, որ թարգմանությունը «հայերեն» չէ, որ եթե մենք այդ ֆիլմը Հայաստան բերելուց լինեինք, ամենայն հավանականությամբ այսպես չէինք թարգմանի։ Սրա մասին վիճաբանություն չկա։ Իսկ դու անընդհատ հետ էիր գնում այս հարցի քննարկմանը ու մի 10 մեկնաբանության ընթացքում չբերվեց ոչ մի աղբյուրի քաղվածում կամ հղում փաստերի վրա։ Սա էլ էր դրդապատճառ, որ վերանվանեցի սկզբնական ձին, որը նաև ամենահաճախ օգտագործվողն է մամուլում։ Հիմա նորից փորձենք հասկանալ թե ի՞նչ անվանենք հոդվածը, այն ինչպես մենք կթարգմանեինք, թե՞ այն ինչ արդեն մտել է մամուլ։ Անձնապես ինձ համար միևնույնն է, ի վերջո սա միայն թարգմանված հատուկ անուն է, կարող է և՛ քերականական, և՛ բառակազմական, և՛ ոճական սխալներ պարունակել․ դրանով հայերենը ոչ կաղքատանա, ոչ էլ կպղտորվի։ Սակայն որպես հանրագիտարան, վիքին պետք է նկարագրի փաստացին։ Իսկ այդ ֆիլմը գրեթե ոչ մի տեղ հայտնի չէ «Ամերիկայն գեղեցկություն» հայերեն թարգմանությամբ։ Հիմա, որպեսզի քննարկումը շարունակվի ավելի կոնստրուկտիվ հունով, եկեք նախ որոշենք թե ինչու է «գեղեցկություն ամերիկյան ձևով» սխալ (քաղվածում համապատասխան աղբյուրներից, օր՝ քերականական և ոճաբանական ձեռնարկներից, լեզվաբանների հիմնավոր բացատրություններ, մամուլում քննարկումներ և այլն)։ Հետո էլ, եթե սա իսկապես քերականորեն սխալ կառուցվածք է, կամ ոճականորեն ոչ-հայերեն, ապա կարծում եմ պետք է ընդգրկվի պարբերություն հոդվածում, թե ինչու այս տարածված անվանումը սխալ է թարգմանվել։ Սակայն ըստ իս հոդվածի անվանումը պետք է մնա «գեղեցկություն ամերիկայն ձևով» կամ բնօրինակ՝ «American beauity»։ Եթե կան ուրիշ առաջարկներ, ապա խնդրում են հիմնավորել աղբյուրւներով, այլ ոչ թե անտեղի անալոգիաներով։ Որպես մտածելու մի թարգմանություն էլ․ հիմա այս ֆիլմի մասին հոդվածը ո՞նց պիտի անվանենք, չլինի՞ հայերեն ճիշտ՝ «Օղի կիտրոն»։― Teak (քննարկում) 23:08, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Ճիշտ կլինի թարգմանել Կիտրոն օղի: Եթե դու ամենակարող ես ու տիրապետում ես «քերականական և ոճաբանական ձեռնարկների, լեզվաբանների հիմնավոր բացատրությունների, մամուլում քննարկումների» ու ծանրացնում ես այնքան, որ ինքդ հեշտ շրջում ես, իսկ մյուսը պիտի «քերականական և ոճաբանական ձեռնարկներով, լեզվաբանների հիմնավոր բացատրություններով, մամուլում քննարկումներով» խոսքը հիմնավորի, խոստովանեմ, որ հաղթեցիր, խեղճացրիր ինձ, ու ես քեզ ասելու բան չունեմ: Arantz (քննարկում) 23:26, 13 Օգոստոսի 2012 (UTC)[reply]
Մի երկու առաջարկ, քանի ուշ չէ։
Իմ մոտ մտահոգություն կա, որ այս քննարկումը «ով ինչ է ասել, մյուսը հետո ինչ է արել, իսկ հետո նա ինչ է արել» մակարդակի է հասնելու միտում ունի, ու խնդրում եմ փորձենք դրանից խոսւափել։ Նամանվանդ, որ իսկզբանե այն շատ հեռու էր դրանից ու շատ ավելի մեծ պոտենցիալ ունի։ Եթե ինչ–որ ասած/արածների հետ կա հստակ անհամաձայնություն, ու այն քննարկելու արժանի եք գտնում, եկեք դրա համար առանձին քննարկում բացենք, արդյունավետության տեսակետից։
Առաջարկում եմ Վիքիպեդիա:Հոդվածների անվանում, կամ անգամ Վիքիպեդիա:Ֆիլմերի մասին հոդվածների անվանում էջերում փորձել ինչ–որ ընդհանուր մոտեցում եզրագծել, քննարկելով հարցը վերոհիշյալ էջերի քննարկման էջերում։ Առայժմ հոդվածների անվանումները մեր մոտ բովանդակությունից շատ են քննարկվում։ Ու ֆիլմերի մեծամասնության դեպքում նույն խնդիրը, նույն ծավալով նորից ու նորից է առաջանալու։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 02:54, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Այ, Arantz, ի՜նչ հաղթել, ի՞նչ խեղճացնել, այ եղբայր (ներիր ընտանեվարությունս, թե այսպիսին համարես), մենք էստեղ ինչո՞վ ենք զբաղված։ Քննարկումը վերածվել էր ամեն մեկը իր էշը քշելուն․ դրա համար էլ շրջեցի այն տաբերակին, որը ի սկազբանե էր, և որը ամենատարածվածն է, ու առաջարկեցի սկսել փաստերով ու աղբյուրներ քաղվածելով շարունակել, որ էշը քշելուց չվերածվի մարմնի տարբեր մասերով չափվելուն։ Հա պնդում ես որ քերականորեն սխալ է, մի՞թե մասնագիտությունդ է հայերեն քերականությունը, մենք էլ պիտի կուրորեն հավատա՞նք քեզ, որ այս դարձվածքը քերականորեն սխալ է։ Մի քանի անգամ խնդրեցի, որ բացատրես թե կոնկրետ ինչու է սխալ, այնպես էլ ոչ մի կերպ չարձագանքեցիր սրան։ Այո՛, իմ ականջին էլ է խորթ հնչում, դրա համար էլ ամենասկզբում ասացի թե ռուսերենի հոտ է գալիս։ Բայց ախր լեզուն բացառություններել է ունենում։ Իսկ մենակ գլխի մեջ փնտրելով տեղ չենք հասնի՝ գլուխներս տարբեր են։ Ու եթե կարծում ես թե ես ինչ-որ մեկին փորձում եմ այստեղ խեղճացնել կամ հաղթել, ապա խորհուրդ եմ տալիս ծանոթանալ վարվելակարգի առաջին կետին։ Իմ վիքիում մասնակցությունը սկսում և վերջանում է համագործակցությամբ որակ ստանալու միտումով։ Իսկ քեզ խորհուրդ եմ տալիս ամեն ինչ անձնականի չվերածել․ ո՛չ վիքիպեդիայի ապագան, ո՛չ էլ ինչ-որ մեկիս կյանքը չի վերջանում մի հոդվածի անհաջող անվանմամբ։ Իսկ Vodka Lemon-ի համար, Հայաստանում հանված մեծամասամբ հայերեն ֆիլմի ռեժիսորի կողմից ընտրված լատինատառ անվանումը ես ոչ մի կերպ չէի հայացնի։ ― Teak (քննարկում) 04։42, 14 Օգոստոսի 2012 (UTC)

Երկու որակական իմաստով բառ կա, մեկն ավելորդ է, երբ առաջինն արդեն պատկանելիության իմաստ պարունակում է, ամերիկյան ձևն էլ անհայտ ծագման երևույթ է: Սա՞ պիտի ասեի, որ չէի ասում: Ի՞նչ տարբերություն, միևնույն է չեմ համոզում: Arantz (քննարկում) 05:45, 14 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Այստեղ 30+ կբ կա, պայմանավորվենք, քննարկման մեջ ով իր գրածի չափով հոդվածին ավելացնի։ Arantz (քննարկում) 05։45, 14 Օգոստոսի 2012 (UTC)