Քննարկում:Գարնան տասնյոթ ակնթարթ (ֆիլմ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Семнадцать мгновений весны (телефильм)» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Հարգելի Beko, հոդվածը խմբագրելիս ինձ մոտ նույնպես առաջացավ այդ խնդիրը (ի նկատի ունեմ գրքի թարգմանությունը), սակայն ի վերջո որոշեցի հավատարիմ մնալ բնագրին: Ռուսերեն мгновений բառը հոգնակի է (եզակին՝ мгновения) և ֆիլմն ու վեպը պատմում են մինչ պատերազմի ավարտը տեղի ունեցած 17 ակնթարթների (այսինքն 17 դեպքերի, իրադարձությունների) մասին: Ինձ մոտ պարզապես հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է ռուսերենում հոգնակի բառը թարգմանելիս, հայերենում դառնում եզակի... Դուք դա ճի՞շտ եք համարում... Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 10:00, 14 Ապրիլի 2020 (UTC)[reply]

@Որոտ ջան, ողջույն։ Ռուսերենի մասով ասեմ, որ հայերենի լեզվամտածողությունը մի քիչ ուրիշ է, ու մենք թվականը դնելուց հետո եզակի ենք գրում։ Իհարկե ոչ միշտ, օրինակ՝ «Երեք հրացանակիրներ»-ը, բայց «Յոթ կյանք» ու «Երեք ընկեր»-ը։ Բայց սա մի կողմ, անվանափոխելուց առաջնորդվեցի Արմեն Հովհաննիսյանի թարգմանության վերնագրից, որը ի դեպ տարածված է։ Մտածեցի, որ եթե գիրքը այդ վերնագրով է, մենք էլ գրում ենք նկարահանվել է «համանուն վեպի մոտիվներով», ապա վերնագիրը պետք է մեկը լինի։ Եթե գտնում եք, որ սխալ է, կարող եք ետ շրջել։ Հարգանքով՝--BekoՔննարկում 14:00, 14 Ապրիլի 2020 (UTC)[reply]