Քննարկում:Գարեգին Բ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խմբագրումների պատերազմ[խմբագրել կոդը]

Հարգելի kuzanov, ձեր կատարած խմբագրումը՝ արտաքին ռեսուրսի վրա հղումները, վերաբերում են Կաթողիկոսի Վրաստան կատարած շրջագայության մասնավոր ու ոչ նշանակալից դրվագին, հետևաբար, հանրագիտարանային հոդվածում դրանց զետեղումը իմ կարծիքով ոչ նպատակային է: Խնդրում եմ, խուսափել փոփոխություն կատարելուց և ներկայացնել այստեղ ձեր փաստարկներն առ այն, թե ինչո՞ւ ձեր կարծիքով այդ հղումները պետք է մնան հոդվածում: --Rob 11:18, 16 Հուլիսի 2011 (UTC)[reply]

«Սկանդալ» չի, քննադատություն[խմբագրել կոդը]

«Սկանդալ» բառը ոչ չեզոք, երևույթը սխալ բնութագրող բառ է: --Rob (քննարկում) 07:53, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Հատուկ Ռոբ-ի համար[խմբագրել կոդը]

Ռոբ-ի կատարած ջնջումները վերականգնում եմ, քանզի համարում եմ անիմաստ կատարած ջնջումներ, իսկ եթե Ռոբ-ին հետաքրքիր է, թե ինչու եմ անիմաստ համարում, թող գուշակի, ոնց որ ասում են կակոյ ատվետ տակոյ պրիվետ, այսինքնՍ՝ եթե իմ գրածը ջնջում է որևէ մեկը ու չի հիմնավորում կամ «հիմնավորում է» այսպես ասած «էնքան որ», ապա ես էլ հարկ չեմ համարում տվյալ մարդուն առնչվող գործողությունները հիմնավորեմ: Բայց և այնպես մի քանի դիտարկում՝

  • եթե մարդ գրում է ինչ-որ բան՝ հինը համարելով սխալ, բայց իր գրածի դիմաց գրում կամ թողնում է փաստ կաղապարը, ապա էլ ո՞րն է իմաստը այդ փոփոխության: Ստացվում է, որ տվյալ անձը ինքն իր գրածի հավաստիությունը կասկածի տակ է դնում:
  • ինձ համար հայաստանյան հասարակություն է օրինակ ՀՀ քաղաքացիություն ունեցող 5000 մարդ, 15000 մարդ, 500000 մարդ և այլն ու պարտադիր չի, որ այս տերմինը պարտադիր պետք է վերաբերվի կա՛մ բոլորին միասին, կա՛մ ոչ մեկին: Այն հարաբերական հասկացություն է և չի կարող լինել բացարձակ մեծություն իրականության մեջ: Այնպես որ տվյալ հոդվածում ջնջումներ կատարելուց առաջ նախ անհրաժեշտ է հասկանալ ջնջվող տերմինների իմաստը ու նոր կատարել թույլատրելի փոփոխություններ:
  • այս փոփոխությունը ի՞նչ պատճառաբանությամբ է կատարվել: Միգուցե ջնջողը համարում է, որ hetq.am կայքը հավաստի աղբյուր չէ՞, թե բուն միտքն է կասկածի տակ դնում: Եթե այո, ապա խորհուրդ կտամ այցելել հանրահայտ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին:
  • ոնց որ ասում են «ես չեմ, դու ես», եթե որևէ հոդվածում տեսնես «Քննադատություն» բաժին, կմտածես որ ինչի՞ մասին է այդ բաժինը: Ես կմտածեմ, որ տվյալ դեպքում Գարեգին Բ-ի կողմից հնչեցրած քննադատության մասին է: Պարզ է չէ՞ ասածս և կատարած սխալ անվանափոխությունը:--Գարդմանահայ (քննարկում) 12:10, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
  • Կներեք, իսկ ով է ձեզ, ինձ կամ որևէ մեկին իրավունք տվել հասարակության անունից խոսելո՞ւ, դուք սոցհարցում եք անցկացրել, որի ընթացքում: Հավաքել եք եկեղեցաշինական գործունեության մասին հասարակության կարծի՞քը: Անձամբ ես բավականին շատ մարդ գիտեմ, որոնք եկեղեցիների կառուցմանը խիստ դրական են վերաբերվում: Հիմա, իրենք, ի՞նչ է, հասարակություն չե՞ն:
  • Հիմնավորումները տրված են փոփոխությունների ամփոփման բաժիններում:
  • «Սկանդալ»-ը ենթակայական բառ է, որը ՈՉ մի դեպքում չի կարող արտահայտել երևույթը. եթե գտնում եք, որ պարզապես «Քննադատություն» բառը երկիմաստ է, ապա առաջարկում եմ վերնագիրը ձևակերպել այսպես. «Կաթողիկոս Գարեգին Բ գործունեության նկատմամբ քննադատությունը»:

--Rob (քննարկում) 19:03, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Ու մի բան էլ. ինչքան նոր եկեղեցի է կառուցվում, այնքան էլ, ու գուցե ավելի, հին եկեղեցի է վերանորոգվում: Այսպես որ, այն պնդումը, որ Կաթողիկոսը կենտրոնացված է միայն նոր եկեղեցիների կառուցման վրա, իրականությանը չի համապատասխանում: --Rob (քննարկում) 19:25, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]