Քննարկում:Բզիբ (գյուղ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչպե՞ս կարող են Բզիբ և Բզիբտա գյուղերը, որոնք գտնվում են Աբխազիայում, հանկարծ հայտնվեն Կախեթի մարզում, կամ Կախեթի մարզ երկրամասում: Հիմա մարզ թե երկրամաս: Օրինակ Շուշին կարո՞ղ է հայտնվել Շիրակի մարզում կամ Շիրակի մարզ երկրամասում: Աբխազիան Գագրայի շրջանով (ոչ մունիցիպալիտետ) հանդերձ գտնվում է Վրաստանի ծայր արևմուտքում, իսկ Կախեթը` ծայր արևելքում:--Որոտ (քննարկում) 05:33, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]

Մոռացա ավելացնել, որ քարտեզում նշված կետը նույնպես սխալ է: Ավելացնեմ նաև, որ այդ Բզիբներից մեկը (նախկինում Կալդախվար հայկական), բուն հայկական գյուղ է, որը հիմնել են Սամսունից գաղթած հայերը` 1900 թ-ին:--Որոտ (քննարկում) 05:45, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]