Քննարկում:Բարսելոնա (ֆուտբոլային ակումբ, Բարսելոն)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրելի Արամ, թեև անգլերեն և ռուսերեն իսկապես Բարսելոնա տարբերակն է ճիշտ, սակայն հայերեն ճիշտ ձևն է Բարսելոն։ Համենայն դեպս, աշխարհագրական անվանումների հայերեն բառարաններում այդպես է նշված, իսկ լեզվի կանոնները պետք է պահպանվեն։ Ավելին, ՀՀ բոլոր ֆուտբոլային թերթերում գրվում է Բարսելոն։ Եվ, ի վերջո, հայոց լոզվի կանոնները գուգլով չէ, որ որոշվում են։

Եթե դուք այդպես եք կարծում, ապա կոնկրետ հեղինակավոր գրականություն նշեք, որտեղ օգտագործվում է հենց ձեր նշած տարերակը:--Պանդուխտ 12:37, 30 Հունիսի 2011 (UTC)[reply]
Բացի նրանից որ կոնկրետ գրականություն նշված չի, ինձ շատ հետաքրքրեց, թե ըստ որ հայոց լեզվի կանոններով է Բարսելոն այլ ոչ թե Բարսելոնա, և արդյոք հնարավոր է, որ բոլոր լեզուներով Բարսելոնա է, իսկ հայերենով Բարսելոն: Իսկ Գուգլի համար, ինձ չի թվում, որ միայն 47 հոգի գիտի լեզվի կանոնները և գրում է Բարսելոն իսկ մնացյալ 22.000-ը չգիտի:--Արամ 12:48, 30 Հունիսի 2011 (UTC)[reply]

--Xachatur25 (քննարկում) 09:35, 19 Հունիսի 2017 (UTC) Կուզենայի ճշտել ինչի համար է հետ շրջվել իմ կատարած ավելացումները կապված ՈՒԵՖԱ-ի դասակարգման հետ ,ինչպես նաև Բարսա անվան փոփոխումը Բարսելոնայի։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք,ապա պետք է <<Նապոլի>> անվան փոխարեն օգտագործենք <<Նեապոլ>>,<<Ռոմա>>-ի փոխարեն <<Հռոմ>> կամ <<Տորինո>>-ի փոխարեն <<Թուրին>> անվանումները:Այնպես որ <<Բարսելոնա>> ֆուտբոլային ակումբը ներկայացնում է Բարսելոն քաղաքը:[reply]