Քննարկում:Բարալեթ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-վրացական համագործակցության ամիս
Հայ-վրացական համագործակցության ամիս
Հայ-վրացական համագործակցության ամիս
Հայ-վրացական համագործակցության ամիս
Այս հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է
Հայ-վրացական համագործակցության ամիս նախագծի շրջանակներում։

Այս հոդվածն ստեղծվել է իմ կողմից և ես ողջունում եմ հայ-վրացական համագործակցությունը, սակայն ափսոսում եմ, որ լուսանկարներում պատկերված է միայն վրացական եկեղեցին: Լավ կլիներ, եթե հայտնվեր նաև հայկական եկեղեցու լուսանկարը:--Որոտ (քննարկում) 20:19, 10 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի Որոտ, հոդվածում ավելացրի հայկական եկեղեցու երկու պատկեր։ Այլ ազատ պատկերներ չգտա։ Կարծում եմ, ինչպես ասում են, «չեղածից լավ է»։ --Ջեօ 06:56, 11 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի Ջեօ, հայտնում եմ իմ խորին հարգանքն ու շնորհակալությունը եկեղեցու լուսանկարների և հոդվածը ձևավորելու համար: Լավ է, որ համացանցում այնուամենայնիվ կան մեր հեռավոր գյուղերի պատմամշակութային արժեքների լուսանկարները:--Որոտ (քննարկում) 17:41, 11 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ձեզ նույնպես շնորհակալություն, հարգելի Որոտ, հայկական թեման զարգացնելու համար։ --Ջեօ 07:03, 12 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ես հարգում եմ հիմնական հոդվածի ներքնամասում ավելացված խմբագրման հեղինակի չարչարանքը, որը պատմում է գյուղի առօրյա գործերի և մայլաների մասին, սակայն պետք է նշեմ, որ բացի տառասխալներից, այդ խմբագրումը անաղբյուր է և ոչ հանրագիտարանային, ուստի նպատակահարմար չէ դրա գոյությունը այստեղ: Խնդրում եմ ներողամիտ գտնվել և հեռացնել:--Որոտ (քննարկում) 09:02, 6 Ապրիլի 2017 (UTC)[reply]