Քննարկում:Արարատ Միրզոյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ստեղծվել է Վիքիընդլայնում նախագծի շրջանակներում։
Այս հոդվածը ստեղծվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։


«Գործակալական գործունեություն» հատվածը ենթակա է վերանայման ու վերաձևակերպման[խմբագրել կոդը]

Ինչպես Ռուբեն Ռուբինյանի էջի խմբագրությունների դեպքում, այստեղ նույնպես Գարդմանահայը վիճելի խմբագրություն է կատարել։ Անձի կենսագրության մեջ «գործակալական գործունեություն» բաժնի առկայությունը ենթադրում է, որ անձի գործակալական գործունեությունը հաստատված փաստ է, այնինչ այստեղ նույնպես կիրառելի է անմեղության կանխավարկածը։ Եթե նույնիսկ հանրությունը համարում է, որ այդ հատվածը տեղ ունի հոդվածի մեջ, խելամիտ կլինի «Գործակալական գործունեություն» հատվածը գոնե փոխվի «Գործակալական գործունեության պնդումներ» հատվածի։ Ֆիքսեմ նաև, որ Գարդմանահայ մականվամբ ներկայացող օգտատիրոջ արդեն երկրորդ նման խմբագրությունն եմ ֆիքսում, վստահ եմ, որ փնտրելու դեպքում կպարզվի, որ իրենք ավելի շատ են ու միշտ ունեն կոնկրետ քաղաքական ուղղվածություն։ Այս կապակցությամբ խնդրում եմ քննարկել Գարդմանահայ օգտատիրոջ գրառումների քաղաքական պրոպագանդա ու smear campaign-ներ Wikipedia մտցնելու անառողջ պրակտիկայի հնարավորություն, այդ տեսակետի հաստատման դեպքում վերանայել նաև իր այլ խմբագրությունները առանց երկար֊բարակ վեճերի, որովհետև Ռուբինյանի հոդվածի տակ կորցրած ժամանակն արդեն ավելին էր, քան ես կարող եմ ինձ թույլ տալ։

Rhayader (քննարկում) 13:06, 25 հունվարի 2022 (UTC)[reply]