Քննարկում:Ալեքսանդրիայի գրադարան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը թարգմանվել է «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում։


Ոչ հանրագիտարանային բովանդակություն[խմբագրել կոդը]

Սիգմա ջան, ողջույն, հոդվածի պատմությունից ինչքան հասկացա, ստորև ներկայացված հատվածը դու ես ավելացրել հոդվածի մեջ։ Ըստ իս՝ այն ոչ հանրագիտարանային է։ Այժմ հեռացրել եմ այն հոդվածից, քննարկում եմ բացում հասկանալու համար քո տեսակետը։ Համաձայն չե՞ս արդյոք, որ այն չի համապատասխանում մեր Վիքիպեդիայի կանոններին։

Սակայն ըստ Պլուտարքոսի՝ հենց ինքը՝ Կեսարն է հրկիզել գրադարանը։ Գիտական աշխարհը որոշ չափով կարող էր հանդուրժել Կլեոպատրայի նկատմամբ Պլուտարքոսի վատ տրամադրվածությունը, սակայն ոչ մի կերպ չէր կարող ներել նրան այն բանի համար, որ նա Հուլիոս Կեսարին է մեղադրում Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզման մեջ։ Կեսարը խելացի մարդ էր, արիստոկրատ ընտանքիքից, փայլուն կրթություն ստացած, իր ինտելեկտով ժամակաշրջանի բացառիկ դեմքերից մեկը. նա ոչ մի կերպ չէր կարող գնալ այդպիսի բարբարոս քայլի՝ հրկիզել գրադարանը, այն էլ այդպիսի գրադարան։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր Կեսարը շրջափակել քաղաքը։ Շատերը կմտածեն, որ դա պետական անհրաժեշտությունն էր։ Բնա՛վ... Իրականում Կլեոպատրան էր ձգել, բերել հեռավոր Հռոմից մինչև այս ծովախորշը։ Իզուր չեն ասել՝ «ամեն մի մութ գործում կի՛ն փնտրիր...»

Կատարել եմ մի քանի այլ փոփոխություններ ևս։ Կանխավ շնորհակալություն; --Նուբեռելլա 💬 08:38, 26 Ապրիլի 2020 (UTC)[reply]

Նուբեռելլա ջան, այո՛, ես եմ ավելացրել՝ թարգմանելով այն ռուսերեն վիքիպեդիայից՝ «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում: Դեմ չեմ հատվածն իսկապես ոչ հանրագիտարանային է, սակայն կխնդրեմ հետայսու հեռացնելուց առաջ տեղեկացնել, քննարկել (ու պարտադիր չէ հոդվածագրի հետ, գուցե նաև այլ խմբագիրների), ոչ թե անելուց հետո: Թերևս այստեղ ակնհայտ է ոչ հանրագիտարանային հատվածը, իսկ ասածս վերաբերում է ընդհանրապես արվող նմանատիպ գործողություններին: Շնորհակալ եմ ուշադիր լինելու համար: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--∑ίγμα (քնն.) 09:46, 29 Ապրիլի 2020 (UTC)[reply]
Շնորհակալություն ∑ίγμα ջան, կհետևեմ խորհրդիդ։--Նուբեռելլա 💬 09:51, 29 Ապրիլի 2020 (UTC)[reply]