Քնկոտ Հովիտ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնկոտ Հովիտ
Տեսակհեռուստասերիալ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, հեռուստադրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՍտեղծողԱլեքս Կուրցման
Կատարող պրոդյուսերԱլեքս Կուրցման
Գլխավոր դերերումԹոմ Միսոն
Արտադրող երկիր ԱՄՆ
Լեզու(ներ)անգլերեն
Գործողության վայրՍլիփի Հոլլոու և Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Հեռարձակում
ԱլիքFox Broadcasting Company
Սկզբնական եթերսեպտեմբերի 16, 2013մարտի 31, 2017[1]
IMDbID 2647544

Քնկոտ Հովիտ (անգլ.՝ Sleepy Hollow), ամերիկյան միստիկ - արկածային հեռուստասերիալ՝ «Լեգենդ Քնկոտ Հովտի մասին» պատմվածքի արդիականացված տարբերակը, որի հեղինակն է Վաշինգտոն Իրվինգը։ Սերիալը ստեղծվել է Ալեքս Կուրցմանի, Ռոբերտո Օրսիի, Ֆոլիպ Իսկովի և Լեն Ուայզմանի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 16 - ին Fox հեռուստաալիքով։

2017 թվականի մայիսի 9 - ին սերիալը 4 - րդ եթերաշրջանից հետո պաշտոնապես փակվեց[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության պատերազմի մարտերից մեկում Իկաբոտ Կրեյնը, կռվելով Ջորջ Վաշինգտոնի կողմից, մահացավ և հարություն առավ Նյու Յորք նահանգի Քնկոտ Հովիտ կոչվող տարածքում։ Նրա հետ միասին կենդանացավ նաև անգլուխ ձիավորը, ում գլուխը կտրել է Իկաբոտը մինչև իր մահը։ Անգլուխ ձիավորը, հանդիսանալով ապոկալիպսիսի 4 ձիավորներից մեկը՝ Մահը, փնտրում է իր գլուխը, իսկ երբ գտնի մնացած ձիավորները կհետևեն նրան։ Նա սկսում է սպանել մարդկանց և գլխավոր հերոսը պետք է կանգնեցնի նրան՝ միասին գործելով ոստիկանության լեյտենանտ Էբբի Միլսի հետ։

Էբբին անգլուխ ձիավորի հետքին է դուրս գալիս, երբ նա սպանում է շերիֆին։ Հետախուզական միջոցառումներից պարզ է դառնում, որ Իկաբոտը և Էբբին հանդիսանում են աստվածաշնչյան 2 վկաները։

Սկսվում է պատերազմ Չար և Բարի ուժերի միջև։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջաններ
1 2 3 4
Թոմ Միսոն Իկաբոտ Կրեյն Միշտ
Նիկոլ Բեհարի Էբբի Միլս Միշտ
Օրլանդո Ջոնս Ֆրենկ Իրվինգ Միշտ
Կատիա Վինթեր Կատրինա Կրեյն Միշտ
Լինդի Գրինվուդ Ջեննի Միլս Պարբերաբար Միշտ
Ջոն Նոբել Հենրի Պերիշ Պարբերաբար Միշտ Հյուր
Նիկի Ռիդ Բեթսի Ռոսս Միշտ
Շեննին Սոսսամոն Պանդորա Միշտ
Զաք Ափելման Ջո Կորբին Հյուր Միշտ
Լենս Գրոսս Դենիել Ռեյնոլդս Միշտ
Ջեսիկա Կամաչո Սոֆի Ֆոսթեր Միշտ
Ջանինա Գավանկար Դիանա Թոմաս Միշտ
Ջերի ՄակԿինոն Ջեյք Ուելս Միշտ
Ռեյչել Մելվին Ալեքս նորվուդ Միշտ
Ունա Յաֆե Մոլլի Թոմաս Միշտ
Ջերեմի Դեվիս Մալկոլմ Դրեյֆուս Միշտ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերիան նկարահանվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Սոլսբերի քաղաքում[3]։ Առաջին եթերաշրջանի մնացած մասը նկարահանվել է Ուիլմինգթոնում, Հյուսիսային Կարոլինա։ Նկարահանումները սկսվել են 2013 թվականի հուլիսի սկզբին։

2013 թվականի հոկտեմբերի 3 - ին, ընդամենը 3 սերիա թողարկելուց հետո, հեռուստաալիքը երկարաձգեց սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[4]։ Երկրորդ եթերաշրջանը, որը ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 24 - ից մինչև 2015 թվականի փետրվարի 23 - ը, տուժել է անհաջող ստեղծագործական ուղղության և, դրա հետևանքով, վարկանիշների անկման պատճառով։

2015 թվականի մարտի 18 - ին հեռուստաալիքը սերիալը երկարաձգեց մինչև երրորդ եթերաշրջան՝ բաղկացած 18 սերիայից և փոխեց շոուրաններին[5]։ Եթերաշրջանը ցուցադրվեց 2015 թվականի հոկտեմբերի 1 - ից մինչև 2016 թվականի ապրիլի 8 - ը։ 2016 թվականի մայիսի 13 - ին Fox - ը երկարաձգեց սերիալը մինչև 4 - րդ եթերաշրջան[6]։

2017 թվականի մայիսի 9 - ին Fox - ը փակեց սերիալը, Հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ «Քնկոտ Հովտի» 4 - րդ եթերաշրջանը դարձավ վերջինը[7]։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաների քանակ Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 13 սեպտեմբերի 16, 2013 հունվարի 20, 2014
2 18 սեպտեմբերի 24, 2014 փետրվարի 23, 2015
3 18 հոկտեմբերի 1, 2015 ապրիլի 8, 2016
4 13 հունվարի 6, 2017 մարտի 31, 2017

Քննադատների ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը հիմնականում ստացել դրական արձագանքներ՝ Metacritic - ում ստանալով 100 - ից 65 միավոր[8]։

Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Թայմսլոթ (ET) Սերիաներ Премьера Финал ԹՎ եթերաշրջան Ռանկ Հեռուստադիտողներ
(միլիոններ)
Ամսաթիվ Պրեմիերայի
հեռուստադիտողներ
(միլիոններ)
Ամսաթիվ Ավարտի
հեռուստադիտողներ
(միլիոններ)
1
Երկուշաբթի 21:00
13
սեպտեմբերի 16, 2013
10,10[9]
հունվարի 20, 2014
7,05[10] 2013–14 38 8,60[11]
2 18
սեպտեմբերի 22, 2014
5,51[12]
փետրվարի 23, 2015
4,35[13] 2014–15 92 6,12[14]
3
Հինգշաբթի 21:00
18
հոկտեմբերի 1, 2015
3,46[15]
ապրիլի 8, 2016
2,96[16] 2015–16 99 4,82[17]
4
Ուրբաթ 21:00
13
հունվարի 6, 2017
2,19[18]
մարտի 31, 2017
1,72[19] 2016–17 123 3,29[20]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Sleepy_Hollow_(TV_series)
  2. Andreeva, Nellie (2017 թ․ մայիսի 9). «'Sleepy Hollow' Canceled By Fox After Four Seasons». TVLine. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
  3. Ford, Emily (2013 թ․ մայիսի 14). «'Sleepy Hollow' trailer features Salisbury; series to air at 9 p.m. Mondays». Salisbury Post. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  4. James Hibberd (3 октября 2013). «'Sleepy Hollow' gets surprise renewal for second season». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Nellie Andreeva. «'Sleepy Hollow' Renewed For Season 3 With 'Glades' Creator As Showrunner - Deadline». Deadline. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
  6. Roots, Kimberly (2016 թ․ մայիսի 13). «Sleepy Hollow Renewed for Season 4». TVLine. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  7. «Сериал «Сонная лощина» завершился на четвёртом сезоне». КГ-Портал (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  8. «Sleepy Hollow — Season 1 Reviews — Metacritic».
  9. Bibel, Sara (2013 թ․ սեպտեմբերի 17). «Monday Final TV Ratings: 'Sleepy Hollow' & 'Bones' Adjusted Up, 'Dancing With the Stars', 'Million Second Quiz', 'American Ninja Warrior' & 'Siberia' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. Bibel, Sara (2014 թ․ հունվարի 22). «Monday Final TV Ratings: 'How I Met Your Mother' Adjusted Up, 'Beauty & the Beast' Adjusted Down & Final 'Sleepy Hollow' Numbers». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  11. «Full 2013-2014 TV Season Series Rankings». Deadline. 2014 թ․ մայիսի 22.
  12. Webb Mitovich, Matt (2014 թ․ սեպտեմբերի 23). «Ratings: Gotham Cops Good Numbers But Sleepy Slips, Blacklist Returns Strong, Bang Still Very Big, Voice Drops». TVLine. PMC. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. Kondolojy, Amanda (2015 թ․ փետրվարի 24). «Monday Final Ratings: 'The Voice' & 'Gotham' Adjusted Up; 'Castle' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  14. «Full 2014-2015 TV Season Series Rankings». Deadline. 2014 թ․ օգոստոսի 23.
  15. Dixon, Dani (2015 թ․ հոկտեմբերի 2). «Thursday Final Ratings: 'Bones' & 'The Player' Adjusted Up + Final Football Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. Porter, Rick (2016 թ․ ապրիլի 11). «Friday final ratings: 'Grimm,' 'Vampire Diaries' and 'Originals' adjust down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.
  17. «Full 2015-2016 TV Season Series Rankings». Deadline. 2016 թ․ մայիսի 26.
  18. Welch, Alex (2017 թ․ հունվարի 9). «'Hawaii Five-0' adjusts up, 'Emerald City' adjusts down: Friday final ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  19. Porter, Rick (2017 թ․ ապրիլի 3). «'Last Man Standing' finale adjusts up, 'The Originals' adjusts down: Friday final ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  20. «Final 2016-17 TV Rankings: 'Sunday Night Football' Winning Streak Continues». Deadline.