Քնի դեպրիվացիա
| Ենթակատեգորիա | • վիճակ • absence • դեպրիվացիա | |
|---|---|---|
| Մասն է | Five techniques | |
| Կիրառությունը | կտտանք | |
| Թեմայով վերաբերում է | քուն | |
| Պատճառ | անքնություն, Քնի օբստրուկտիվ ապնոէ, քնի խանգարում | |
| Բժշկական մասնագիտություն | քնի բժշկություն | |
| Նպաստող գործոն | կոֆեին, shift work | |
| Բնութագրվում է | քրոնիկական հիվանդություն, Սուր վիճակ (բժշկություն) | |
| Օգտագործող | wake therapy | |
Քնի դեպրիվացիա, քնի պակաս կամ բացակայություն: Այն կարող է առաջանալ որպես քնի խանգարում կամ լինել գիտակցված ընտրություն: Քնի պակասը նաև օգտագործվում է դեպրեսիան բուժելու համար:
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտության մեջ քնի դեպրիվացիայի հետազոտությունները և փորձերը անցկացվում են մարդկանց և կենդանիների վրա՝ քնի գործառույթները և քնի պակասի կենսաբանական մեխանիզմները ուսումնասիրելու համար։
Փորձերը ցույց են տալիս, որ առողջ տարեց մարդիկ, երիտասարդների հետ համեմատած, անհրաժեշտության դեպքում ավելի լավ են կարողանում պահպանել զգոնությունը և ուշադրության ընդունելի մակարդակը, անքնությունից հետո[1]:
Դեպրեսիայի բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնի դեպրիվացիան կիրառվում է դեպրեսիայի որոշակի տեսակների, մասնավորապես՝ անտարբերության տարրերի բուժման մեջ: 1966 թվականին Այս մեթոդը հոգեբուժական պրակտիկայում ներդրվել է Վալտեր Շուլտեի կողմից: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի պակասը բարելավում է հոգեծին և օրգանական դեպրեսիա ունեցող հիվանդների վիճակը[2][3]:
Խոշտանգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խոշտանգումների մեթոդ, օգտագործվել են մարդուն հիմնական կարիքներից զրկելու տարբեր ձևեր, այդ թվում՝ քնից զրկելը։
Վիետնամի պատերազմի ժամանակ Հյուսիսային Վիետնամում Վիետ Կոնգի կողմից գերի վերցված ամերիկացի օդաչուներին կապում կամ շղթայում էին աթոռին և ստիպում էին օրերով նստել առանց դիրքը փոխելու՝ զրկելով նրանց քնից։ 2000-ականներին ամերիկյան Գուանտանամոյի ճամբարում բանտարկյալները ենթարկվում էին երաժշտական խոշտանգումների ՝ զրկելով նրանց քնից և խաղաղությունից՝ օգտագործելով բարձր, անընդհատ երաժշտություն[4][5]:
Գիտակցված ընտրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն քնի դեպրիվացիան օգտագործվում է գիտակցված, որպես զվարճանքի ձև, ինքնաճանաչում կամ օրինական թմրադեղերի փոխարինող։ Քնից ինքն իրեն զրկելու մեթոդիկան օգտագործվում է նաև գիտակցության փոփոխված հոգեվիճակի հասնելու համար՝ հալուցինացիաներ, զգայությունների սրում, անիրականության զգացում և այլն։ Քրիստոնեության մեջ այս պրակտիկան օգտագործվում է խորհրդանշականորեն, որպես գիշերային ժամերգություն[6]:
Գինեսի ռեկորդների գիրքում կա ռեկորդ, որը սահմանվել է մարդու կողմից անքուն անցկացրած ժամերի քանակի համար։ 1963 թվականի ձմռանը այն սահմանել է 17-ամյա դպրոցական Ռենդի Գարդները, ով արթուն է մնացել 264 ժամ (11 օր)[7]: Դրանից հետո Ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են, որ այլևս չեն գրանցի այս ռեկորդը գերազանցելու փորձերը, քանի որ դա կարող է վտանգել մարդու առողջությունը: Սակայն ռեկորդը գերազանցելու փորձերը շարունակվել են: Ռեկորդը թվագրվում է 2007 թվականին և պատկանում է բրիտանացի Թոնի Ռայթին, ով կարողացել է անընդմեջ արթուն մնալ 274 ժամ[8]:
Ֆիզիոլոգիական ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, քնի պակասը կարող է առաջացնել հետևյալ ախտանիշները․
- մկանային ցավ[11]
- վազոպրեսինի սեկրեցիայի նվազում
- սրության թուլացում տեսողություն
- կլինիկական դեպրեսիա
- Դալթոնիզմ
- օրվա ընթացքում չափից դուրս քնկոտություն
- ուշադրության կենտրոնացման նվազում ուշադրության կենտրոնացում
- անձի կորուստի զգացում Դեպերսոնալիզացիայի |զգացում]] և/կամ իրականության
- թուլացում իմմունային համակարգի
- գլխապտույտ
- ուշաթափության վիճակ
- ընդհանուր խանգարում
- հալուցինացիա (տեսողական և լսողական)[12]
- դողվերջույթների[13]
- գլխացավ
- հիպերակտիվություն
- դյուրագրգռություն
- գիտակցված երազատեսություն (при возобновлении сна)
- հիշողության կորուստ[14]
- սրտխառնոց
- նիստագմ (աչքերի արագ կրկնվող շարժումներ)[15]
- [փսիխոզ] ախտանշաններ[16]
- գունատություն
- ռեակցիաների դանդաղեցում
- անհասկանալի կամ անկապ խոսք
- ցավ կոկորդում
- Քթի փակվածություն
- Քաշի կորուստ կամ ավելացում
- ուժեղ հորանջ[17]
- զառանցանք
- նմանատիպ ախտանիշներ՝
- ուշադրության պակաս և հիպերակտիվություն]][17]
- հարբածություն
- պարանոյա
- սամոքսի խանգարում, լուծ
- բարձրացած կամ ցածր արյան ճնշման[18] առաջացման բարձր ռիսկ[19]
- Ֆիբրոմիալգիայի |ֆիբրոմիալգիայի բարձր ռիսկ[20]
Շաքարային դիաբետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկագոյի համալսարանի բժշկական կենտրոնում անցկացված ուսումնասիրությունը ցույց են տվել, որ քնի պակասը ուժեղ բացասական ազդեցություն ունի մարդու օրգանիզմում գլյուկոզի յուրացման վրա, ինչը կարող է առաջացնել շաքարախտի[21]:
Ազդեցություն ուղեղի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնի պակասը կարող է բացասական ազդեցություն ունենալ գլխուղեղի ֆունկցիոնալության վրա[22]: 2000 թվականին Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում անցկացված ուսումնասիրության ժամանակ մագնիսառեզոնանսային շերտագրում է օգտագործվել պարզ, բանավոր ուսուցման վարժություններ կատարող մարդկանց ուղեղի ակտիվությունը դիտարկելու համար[23]: Ճակատային բլթերն ավելի ակտիվ էին քնի պակաս ունեցող մարդկանց մոտ. կախված վարժությունից՝ ուղեղը երբեմն փորձում էր փոխհատուցել քնի պակասը: Ուղեղի քունքային բլթը, որը պատասխանատու է լեզվի մշակման համար, ավելի ակտիվ էր հանգստացած մարդկանց, քան քնի պակաս ունեցող մարդկանց մոտ: Ծոծրակային բլթը, որը չէր մասնակցում հանգստացած մարդկանց բանավոր վարժություններին, ավելի ակտիվ էր քնի պակաս ունեցող մարդկանց մոտ:
Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, որ քնի պակասը մեծացնում է սթրեսի հորմոնների արտազատումը, ինչը կարող է հանգեցնել ուղեղի բջիջների վերականգնման արագության նվազմանը[24]: Քնի պակասի ժամանակ կարող է առաջանալ քնկոտություն, որը ժամանակավոր հոգեկան խանգարում է:
Ազդեցություն բուժման գործընթացի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5 օր առանց քնելու մնացած առնետների խմբի վերքերի բուժման պրոցեսը զգալիորեն չի փոխվել վերահսկիչ խմբի համեմատ[25]:
Կարողությունների թուլացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին British Medical Journal- ում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ քնի պակասը որոշ չափով նման է ալկոհոլային հարբեցման[26] : Մարդիկ, ովքեր 17-19 ժամ քնի պակաս են ունեցել, վարժությունների ժամանակ ավելի վատ արդյունքներ են ցույց տվել, քան նրանք, որոնց արյան մեջ ալկոհոլի մակարդակը 0.05% է, ինչը շատ արևմտյան երկրներում թույլատրելի սահմանն է (ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այն 0.08% է):
Բժիշկների երկար հերթափոխների պատճառով քնի պակասը հանգեցնում է բժշկական սխալների աճի։
Ազդեցություն աճի և ճարպակալման վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քնի պակասը հանգեցնում է սոմատոտրոպ հորմոնի սեկրեցիայի ճնշմանը։ Դրա անբավարարության դեպքում ավելորդ կալորիաները վերածվում են ոչ թե մկանային զանգվածի, այլ ճարպային հյուսվածքի։ Երեխաների մոտ այս հորմոնի անբավարարությունը հանգեցնում է աճի դանդաղեցմանը[27]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Путилов А. А. Хронобиология и сон (Глава 9) Archive copy Wayback Machine-ի միջոցով: // Национальное руководство памяти А. М. Вейна и Я. И. Левина. — М.: ООО «Медконгресс», 2019. — С. 235—265.
- ↑ «Депривация сна как выход из депрессии». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Microsleep during partial sleep deprivation in depression.
- ↑ American Experience. Return With Honor. Gallery of Mike McGrath’s drawings. Архивная копия.
- ↑ Опубликован список «пыточных» рок- и поп-песен для узников Гуантанамо Archive copy Wayback Machine-ի միջոցով: // Lenta.ru, 14 декабря 2008
- ↑ Evie Bentley Awareness: Biorhythms, Sleep, and Dreaming. — Routledge, 1999. — С. 37. — 142 с. — ISBN 0415188725
- ↑ «Эксперимент: 11 дней без сна — ScienceBlog.Ru — научный блог». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 29 (օգնություն) - ↑ «Lenta.ru Британец продержался без сна 11 дней и 11 ночей». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Sleep deprivation — Better Health Channel Archive copy Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Sleep Deprivation, Bryan F. Read». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Ռուսերեն գիրք |ссылка=https://archive.org/details/insomniaclinicia00mori_053 |автор=Charles M. Morin |заглавие=Insomnia |год=2003 |место=New York |издательство=Kluwer Academic/Plenum Publ. |страницы=28 |isbn=0306477505}}
- ↑ «National Institute of Neurological Disorders and Stroke — Brain Basics: Understanding Sleep». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Andrew P. Smith Handbook of Human Performance. — London: Acad. Press, 1992. — С. 240. — ISBN 0126503524
- ↑ «Teachers of Psychology in Secondary Schools». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Neural Link Between Sleep Loss And Psychiatric Disorders». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
- 1 2 http://www.betterhealth.vic.gov.au/bhcv2/bhcarticles.nsf/pages/Sleep_deprivation?OpenDocument.
- ↑ «The Human Brain - Sleep and Stress». Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին. Վերցված է 2025-08-15-ին.
- ↑ «Harvard Heart Letter examines the costs of not getting enough sleep». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «The Role of Magnesium in Fibromyalgia». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Daniel J. Gottlieb, et al. Association of Sleep Time With Diabetes Mellitus and Impaired Glucose Tolerance. Arch Intern Med. Vol. 165 No. 8 2005; 165: 863—867 PMID 15851636
- ↑ The Human Brain — Sleep and Stress Archive copy Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Brain Activity is Visibly Altered Following Sleep Deprivation Archive copy Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «BBC NEWS | Health | No sleep means no new brain cells». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ {{{վերնագիր}}}. — — PMID 16120095.
- ↑ «Moderate sleep deprivation produces impairments in cognitive and motor performance equivalent to legally prescribed levels of alcohol intoxication». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Этиопатогенетические взаимосвязи СОАС и ожирения». Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին. Վերցված է 2025-08-15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնի դեպրիվացիա» հոդվածին։ |
| ||||||