Քնարիկ Կորկոտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնարիկ Կորկոտյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1927(1927-04-11)
ԾննդավայրԱխալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ
Մահացել էմայիսի 6, 1999(1999-05-06) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմատենագետ

Քնարիկ Արամի Կորկոտյան (ապրիլի 11, 1927(1927-04-11), Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ - մայիսի 6, 1999(1999-05-06), Երևան, Հայաստան), մատենագետ, գրադարանագետ, գրադարանավարության և մատենագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարիկ Կորկոտյանը ավարտել է Ախալցխայի միջնակարգ դպրոցը 1945 թվականին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանոգերմանական բաժնում (1949-1954)[1]։

Ավարտելով համալսարանը՝ 1954 թվականից սկսել է աշխատել Արտաշատի շրջանում որպես գերմաներենի ուսուցչուհի[1]։

1956 թվականին Քնարիկ Կորկոտյանը ընդունվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան գրադարան։ 1957-1963 թվականներին աշխատանքին զուգահեռ, հեռակա կարգով, ընդունվել և սովորել է Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի գրադարանային ֆակուլտետում[1]։

1959 թվականին Ալ․ Մյասնիկյանի գրադարանում բացվել է հայ գրքի մատենագիտության բաժինը, որտեղ Քնարիկ Կորկոտյանը աշխատել է որպես ավագ մատենագետ։ Հայ գրքի մատենագիտության բաժնում աշխատած տարիներին Նինել Ոսկանյանի և Անթառամ Սավալյանի հետ համատեղ կազմել է «Հայ գիրքը 1512-1800 թթ․»[2] համահավաք մատենագիտական ցանկը։ 1966 թվականին Քնարիկ Կորկոտյանը պաշտպանել է գիտական թեզ «Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում»[3] թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։

Սկսած 1965 թվականից Քնարիկ Կորկոտյանը դասավանդել է Երևանի մակավարժական համալսարանում, իսկ 1970 թվականից՝ կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային բաժնում։ 1998-1999թթ։ եղել է գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնարիկ Կորկոտյանը մի շարք գրադարանագիտական և մատենագիտական գրքերի հեղինակ է։

  • Գրադարանային գրացուցակներ։ Մեթոդական ձեռնարկ գրադարանավարների և գրադարանային բաժնիուսանողների համար
  • Գրադարանային մատենագիտական դասակարգում։ Աղյուսակներ մասսայական գրադարանների համար
  • Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի տեխնիկան։ Հրահանգչա-մեթոդական ցուցումներ և հաշվառման ձևեր
  • Գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատանքի կազմակերպումը։ Հրահանգներ և հաշվառման ձևեր
  • Մատենագիտական նկարագրության կազմման համառոտ կանոններ

Քնարիկ Կորկոտյանի գրադարանային գործունեության մի կարևոր արդյունքը Ելենա Բաղդասարյանի հետ համատեղ գրադարանային-մատենագիտական դասակարգման (ԳՄԴ) աղյուսակների ռուսերեն հրատարակության թարգմանությունը և տեղայնացումն էր։ 1970-ական թվականներին Հայաստանի գրադարաններում իրականացվեց գրադարանային կենտրոնացված համակարգերի (ԳԿՀ) ստեղծում։ Առանց ԳՄԴ աղյուսակների հրատարակման հնարավոր չէր լինի ԳԿՀ համահավաք գրացուցակների կազմումը, նյութերի նկարագրման և քարտագրման միասնականացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մելյան Բալաբեկ. Գրքի Երախտավորները. Երևան. էջեր 31–32.
  2. Հայ գիրքը 1512-1800 թթ․
  3. Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում