Քնարիկ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քնարիկ Բաբայան
Ծնվել է1921
ԾննդավայրԳեղանուշ, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1943)
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՀամաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան

Քնարիկ Միքայելի Բաբայան (1921, Գեղանուշ, Հայաստան), հայ բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Ինը տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Կիրովաբադ։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կիրովաբադի № 11 դպրոցում (1938)։ Հաջորդ տարի ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ, ավարտել 1943 թվականին։ Այնուհետև աշխատանքի է ընդունվել Երևանի համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտում որպես մանրէաբան։

1944 թվականին զորակոչվել է բանակ և 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հետ մասնակցել մարտերին։ Բանակից զորացրվել է 1945 թվականին։ Մինչև 1950 թվականը աշխատել է Երևանի 1-ին մանկական հիվանդանոցում որպես մանկաբույժ, իսկ 1950 թվականից՝ 2-րդ ծննդատան կլինիկական լաբորատորիայում՝ բժիշկ-լաբորանտ։

Ավելի քան երկու տասնամյակ եղել է կլինիկայի արհկոմի նախագահ, ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Անձնվեր աշխատանքի համար» և հինգ ուրիշ մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 48-49։