Քնած թագավորը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քնած թագավորը, հայկական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի գյուղացու և թագավորի մասին[1]։ Գյուղացին իր եզներն արձակում է գութանից, որ մի քիչ արածեն, ինքն էլ նստում է գետնին, որ մի քիչ հանգստանա։ Երբ որ վեր է կենում, տեսնում է, որ իր եզները գողացել են։ Դրանից հետո նա գնում է թագավորին գանգատվելու։ Նա թագավորին ասում է, որ իր եզները գողացել են ու նրան պատմում է իր վշտի մասին։ Թագավորն էլ հարցնում է, թե նա ինչ էր անում։ Գյուղացին պատասխանում է, թե ինքը քնած է եղել։ Թագավորը բարկանում է գյուղացու վրա։ Գյուղացին սկսում է արդանալ` ասելով, թե համոզված էր, որ թագավորն է արթուն, դրա համար էլ ինքը հանգիստ քնել է, եթե համոզված չլիներ, չէր քնի։ Թագավորը հրամայում է, որ իր ախոռից երկու եզ տան գյուղացուն, գողերին էլ բռնում են ու չորս եզան գին են առնում նրանցից[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավոր
  • Գյուղացի
  • Գողեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, Երևան, 2004, էջ 31
  2. Նույն տեղում