Քնածները (ֆիլմ)
«Քնածները» (անգլ.՝ Sleepers), քրեական դրամա, ռեժիսոր՝ Բարի Լևինսոն, թողարկվել է 1996 թվականին Լորենցո Կարկատերայի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դժոխային խոհանոցից (շրջան Մանհեթենում) Նյու Յորք եկած չորս ընկերների պատմություն, որոնք ողբերգական վթարից հետո հայտնվում են ուղղիչ դպրոցում, որտեղ դառնում են սադիստ պահակների սեռական բռնության զոհ։
Շատ տարիներ անց չորս ընկերներից երկուսը բարում պատահաբար հանդիպում են պահակ Շոն Նոքսին (Քևին Բեյքոն), որը գաղութում ծաղրում էր նրանց, և առանց մտածելու բարի այցելուների աչքի առաջ նրանք սպանում են պահակին։ Սա ոտնահարված մանկության և կործանված կյանքի համար վրեժ լուծելու ընկերների առաջին քայլն էր։ Նրանց դեմ դատավարության ընթացքում այս չորս ընկերներից մեկը՝ Մայքլ Սալիվանը (Բրեդ Փիթ), հանդես է գալիս դատախազի դերում, որի նպատակը գործը փակելը և այդպիսով ընկերներին արդարացնելն էր։ Դատավարության վկաներից մեկը՝ կաթոլիկ քահանա հայր Բոբին (Ռոբերտ դե Նիրո), նրանց մանկության ընկերն ու հոգևոր դաստիարակն էր։ Այն բանից հետո, երբ քահանան իմանում է, թե ինչ են ստիպված եղել կրել իր ընկերները ուղղիչ դպրոցում, եկեղեցու սպասավորը կանգնում է դժվար ընտրության առաջ, բայց վերջում նա միտումնավոր գնում է կեղծիքի, որպեսզի փրկի նախկինում չփրկած ընկերներին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Քևին Բեյքոն | Շոն Նոքս |
Ռոբերտ դե Նիրո | հայր Բոբի |
Դասթին Հոֆման | Դենի Սնայդեր |
Ջեյսոն Պատրիկ | Լորենցո «Շեյքս» Կարկատերա |
Բրեդ Փիթ | Մայքլ Սալիվան |
Բիլի Կրուդապ | Թոմի Մարկանո |
Մինի Դրայվեր | Քերոլ Մարտինես |
Ռոն Էլդարդ | Ջոն Ռեյլի |
Վիտտորիո Գասման | Քինգ Բենի |
Բրեդ Ռենֆրո | պատանի Մայքլ Սալիվան |
Ջոզեֆ Պերինո | պատանի Լորենցո «Շեյքս» Կարկատերա |
Ջեֆրի Վիգդոր | պատանի Ջոն Ռեյլի |
Ջոնատան Թակեր | պատանի Թոմի Մարկանո |
Տերի Կինի | Ֆերգյուսոն |
Բրունո Կյորբի | Շեյքսի հայրը |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեպի հեղինակ Լորենցո Կարկատերան պնդում էր, որ գրքի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա, բայց Նյու Յորքի իրավաբանական ընկերությունը չի կարողացել արխիվում փաստաթղթային ապացույց գտնել այդ պատմության մասին[13]։
- Նկարահանման գրաֆիկն այնպես է դասավորվել, որ դերասան Քևին Բեյքոնը նկարահանման հրապարակում երբեք չի հանդիպել Ռոբերտ Դե Նիրոյին և Դասթին Հոֆմանին։
- Դե Նիրոյի համար «Քնածները» իր կարիերայի երրորդ ֆիլմն էր, որում նա խաղում էր կաթոլիկ քահանայի։ «Խոստովանության գաղտնիքները» դրամայում (1981) նա խաղում էր իսկական պադրեի դեր, իսկ «Մենք հրեշտակներ չենք» կատակերգությունում (1989) կերտում էր շինծու քահանայի կերպար։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 թվական՝ արժանացել է «Օսկարի» «Լավագույն օրիգինալ երաժշտություն» ֆիլմի համար անվանակարգին (Ջոն Ուիլյամս)։
- 1997 թվական՝ «Երիտասարդ դերասան» մրցանակի անվանակարգեր` լավագույն երիտասարդ դերասան (Ջոզեֆ Պերինո), լավագույն երկրորդական դերասան (Ջեֆրի Վիգդոր)։
- 1998 թվական՝ Լոնդոնի կինոքննադատների շրջանի բրիտանացի լավագույն երկրորդական դերասանուհի (Մինի Դրայվեր)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0117665/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/sleepers
- ↑ http://www.filmaffinity.com/en/film176716.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/uspieni-1996
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.the-numbers.com/movie/Sleepers
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.bbfc.co.uk/releases/sleepers-1970-4
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 http://www.imdb.com/title/tt0117665/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=15709.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt0117665/locations?ref_=tt_dt_dt
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=sleepers.htm
- ↑ Weinraub Bernard (1996-10-22)։ «'Sleepers' Debate Renewed: How True Is a 'True Story'?»։ The New York Times (անգլերեն)։ 0362-4331։ Վերցված է 2019-02-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քնածները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Քնածները»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Բարրի Լևինսոնի ֆիլմեր
- 1996 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր