Jump to content

Քյոռօղլի (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քյոռօղլի (այլ կիրառումներ)
Քյոռօղլի
ադրբ.՝ Koroğlu
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՈւզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով
Լիբրետտոյի
հեղինակ
Habib İsmayılov? և Մամեդ Սաիդ Օրդուբադի
Սյուժեի աղբյուրՔյոռօղլի
Գործողությունների քանակ5 արար
Ստեղծման տարեթիվ1932
Առաջնախաղի տարեթիվապրիլի 30, 1937
 Koroghlu opera Վիքիպահեստում

«Քյոռօղլի» (ադրբ.՝ Koroğlu), գրականագետ Հեյդար Իսմայլովի լիբրետոյի հիման վրա Ուզեիր Հաջիբեկովի օպերան, բանաստեղծությունների հեղինակ՝ Մամեդ Սաիդ Օրդուբադի։ Հիմքում ընկած է Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում տարածված վիպական-բանահյուսական «Քյոռօղլի» ժողովրդական էպոսի ադրբեջանական տարբերակը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի հիմքում ընկած է «Քյոռօղլի» հայտնի էպոսը։ Այնտեղ պատկերված են 16-17-րդ դարերի իրադարձությունները, երբ ժողովուրդն ստիպված էր պայքարել և՛ տեղի իշխանավորների, և՛ իրանա-թուրքական նվաճողների դեմ։ Էպոսի գլխավոր հերոսը Քյոռօղլին է, որը պայքարում է իր ժողովրդի ազատության և երջանկության համար։ Ժողովրդի երևակայությունը օժտել է նրան դյուցազնական ուժով և անձնուրաց խիզախությամբ։ Քյոռօղլին ապստամբների քաջարի առաջնորդն է և աշուղ՝ ժողովրդական երգիչ, որը հանպատրաստից երգում է սազի նվագակցությամբ։ Նրա հոգու բանաստեղծական կողմերը բացահայտվում են հարսնացուի՝ անձնազոհ Նիգյարի հետ փոխհարաբերություններում։ Հաջիբեկովն աշխատել է օպերայի վրա 1932-1936 թվականներին։ Կոմպոզիտորը ձգտել է, իր բառերով, ստեղծել ձևով ազգային օպերա՝ օգտագործելով ժամանակակից երաժշտական մշակույթի նվաճումները։

Օպերայի առաջնախաղը կայացել է 1937 թվականի ապրիլի 30-ին Բաքվի Մ. Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Օպերան բեմադրել է Իսմայիլ Իդայաձադեն։ Մեկ տարի անց (1938 թվականի ապրիլի 5-ին) օպերան ցուցադրվել է Մոսկվայում ադրբեջանական արվեստի տասնօրյակի ժամանակ։ Ստեղծագործությունը ներառվել է նաև Թուրքմենստանի, Հայաստանի և Ուզբեկստանի օպերային թատրոնների խաղացանկերում։

Գարուն։ Ադրբեջանի դաշտերում աշխատում են գեղջուկները։ Ժողովուրդը տանջվում է զորեղ իշխանավոր, դաժան Հասան խանի մշտական հարկերից։ Դաշտում նրա հայտնվելուն պես գեղջուկներին մտրակներով քշում են։ Հասան խանը դաշտ գալով պահանջում է, որ իր համար բռնեն ամենալավ նժույգը։ Սակայն ծեր ձիապան Ալին ձիերին քշում է արոտատեղի։ Նա անօգուտ փորձում է բացատրել, որ դա արել է առանց չար մտադրության. խանը հրամայում է կուրացնել նրան։ Ձիապան Ալիի որդուն՝ Ռուշանին, այդ լուրը հասցնում է սիրեցյալը՝ Նիգյարը։

«Այժմ դու Քյոռօղլի ես (կույրի որդի»,-հպարտորեն ասում է ձիապանը որդուն։ Հայր ու որդի հեռանում են լեռները։ Ռուշանը, որն արդեն նոր անուն ուներ՝ Քյոռօղլի, որոշում է վրեժ լուծել Հասան խանից` իր հորը կուրացնելու համար։ Շուտով նրան են միանում ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք դժգոհ էին իշխողներից։ Նիգյարը սիրելիի խնդրանքով մնում է, որպեսզի տեղեկություններ հասցնի նրանց թշնամու դիտավորությունների մասին։ Ի վերջո Քյոռօղլու անձնական վրեժը վերաճում է ժողովրդական պայքարի` ընդդեմ տեղական իշխանավորների անարդարության։

Դեր Ձայնի տեսակ
Ալի, Հասան խանի ծեր ձիապանը բաս
Ռուշան (հետագայում՝ Քյոռօղլի), նրա որդին տենոր
Նիգյար, Ռուշանի սիրելին սոպրանո
Էյվազ, Նիգյարի եղբայրը տենոր
Հասան խան բարիտոն
Իբրահիմ խան, Հասան խանի մտերիմը բաս
Համզա բեյ, Հասան խանի մտերիմը տենոր
Էհսան փաշա տենոր
Փոլադ, Հասան խանի ծառան տենոր
Հասան խանի խեղկատակը տենոր
Արքունի երգիչ (կին) սոպրանո
Նադիր, գյուղացի տենոր
Վելի, գյուղացի տենոր
3 մունետիկներ տենոր
զինվոր տենոր
հրամանատարներ տենոր
  • Чингиз Каджар Узеир Гаджибеков. Композитор - рожденный мугамом. // Старая Шуша / Азиз Гюльалиев. — Баку, Азербайджан: Шарг-Гарб, 2007. — С. 326-341. — 345 с. — (947.54-dc22). — 1000 экз. — ISBN ISBN 978-9952-34-096-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]