Քյոնիգսզեե
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կոորդինատներ | 47°33′0″N 12°58′30″E / 47.55000°N 12.97500°E | |
| Երկիր | Գերմանիա | |
| Վարչատարածքային բաժանում | Բավարիա | |
| Հայելու բացարձակ բարձրությունը | 603 մ | |
| Երկարություն | 7,195 կմ | |
| Լայնություն | 1,225 կմ | |
| Ավազանի մակերեսը | 5,22 կմ² | |
| Ծավալը | 0,51179 կմ³ | |
| Ջրափնյա գծի երկարությունը | 20 կմ | |
| Ամենամեծ խորությունը | 190 մ | |
| Միջին խորությունը | 98,1 մ | |
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Գերմանիա" does not exist. | ||
Քյոնիգսզեե (գերմ.՝ Königssee), ձևով հարավից հյուսիս ձգված լիճ է Բավարիայի հարավ-արևելքում, տեղակայված է Բերխտեսգադենի շրջանում՝ շրջապատված այնպիսի բարձր լեռներով, ինչպես Վացմանն է (Գերմանիայի երրորդ գագաթը)։ Լիճը գտնվում է Շյոնաո ամ Քյոնիգսզեե համայնքի տարածքում։ Քյոնիգսզեե են թափվում հարավ-արևելքում գտնվող Օբրեզե լճի ջրերը։ Քյոնիգսզեեն ներառված է Բերխտեսգադենի Ազգային պարկում։
Գերմանիայի ամենախոր լճերի շարքում Քյոնիգսզեեն գտնվում է երրորդ տեղում։ Այն ձևավորվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, սառցադաշտի հալման հետևանքով։ Լիճը և հարակից շրջակայքը մեծ ճանաչում ունեն զբոսաշրջիկների և ճանապարհորդների շրջանում։
Հետաքրքիր փաստեր և տեսարժանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյոնիգսզեեն լիճը գովազդվում է որպես ամենամաքուրը Գերմանիայում։ Այդ պատճառով լճով տեղաշարժվելու համար 1909 թվականից թույլատրված են միայն Էլեկտրաշարժիչով, թիերով և ոտնակներով նավեր։
Բարձր լեռների միջև լճի տեղակայումը ստեղծում է մաքուր և պարզ ձայնով արձագանք։ Ըստ ավանդույթի, ընդունված է ջրի վրա էքսկուրսիայի ժամանակ կանգ առնել և փողահարել՝ արձագանքը ցուցադրելու համար։
Լճի կենտրոնական մասում, արևմտյան ափին` հենց ջրի մոտ, գտնվում է զբոսաշրջային տեսարժանություն սուրբ Բարդուղեմեոսի եկեղեցին։
Լճի հյուսիսային եզրին է գտնվում Քյոնիգսզեե հայտնի սահնակա-բոբսլեյնային ճանապարհը, որտեղ անցնում են Բոբսլեյի և տոբոգանի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական մրցույթները։
Լճի հյուսիսային մասում գտնվող միակ կղզին հայտնի է այնտեղ 1711 թվականին տեղադրված Յան Նեպոմուցկովի մարմարե արձանով, ինչպես նաև այլ կառույցներով, որոնցից է քարանձավը։
Լճի շրջակայքում էր գտնվում Դախաու համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղերից մեկը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dokumentation von Zustand und Entwicklung der wichtigsten Seen Deutschlands: Teil 11 Bayern Արխիվացված 2012-02-23 Wayback Machine (գերմ.) на сайте www-docs.tu-cottbus.de
- Прогулка на катере по озеру. Капитан играет на трубе. ՅուԹյուբում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյոնիգսզեե» հոդվածին։ |
| ||||||||||
