Քյոլնի Առաքելական եկեղեցի
Քյոլնի Առաքելական եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ծխական եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ալտշտադտ-Նորդ և Altstadt-Süd?[1] |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Քյոլնի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական ժառանգության հուշարձան |
Անվանված | առաքյալ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1020 |
Կոորդինատներ: 50°56′11.468400099989″ հս․ լ. 6°56′42.820800100001″ ավ. ե. / 50.93651900002777211° հս․. լ. 6.94522800002777796° ավ. ե. |
Առաքելական եկեղեցին (գերմ.՝ St. Aposteln) գտնվում է Քյոլն քաղաքի Նոյմարտ (de: Neumarkt (Köln)) շրջանում Apostelnstraße փողոցում: Եկեղեցին ունի մեկ արևմտյան և երկու արևելյան գմբեթներ: Արևմտյան գմբեթն, որն ունի 67 մետր բարձրություն Քյոլնի եկեղեցիներից իր բարձրությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ եկեղեցու տեղը առաջին եկեղեցական կառույցը կառուցվել է IX դարի վերջին, իսկ X դարում նրա կողքը կառուցվել է Սուրբ Առաքյալների վանքը: XI դարի առաջին կեսին Գերիբերտ արքեպիսկոպոսի կամ Պիլգրիմ արքեպիսկոպոսի ղեկավարման օրոք կառուցվել է նոր եկեղեցական կառույց: Բայց այն չէր համապատասխանում պաշտամունքի կառույցին, քանի որ երգչախումբը գտնվում էր ոչ թե արևմտյան կողմում այլ արևելյան: Այդ եկեղեցուց միայն պահպանվել են գլխավոր և արևելյան պատերը:
1150 թվականին եկեղեցին վերանորոգվեց: Առաջնահերթ երգչախումբը տեղափոխվեց արևմտյան մաս, իսկ նրա փոխարեն կառուցվեց 62 մետր գմբեթով վեստվերքը (3 գմբեթով կառույց): Կա վարկած իբրև վերակառուցումն պայմանավորված է եղել հրդեհով: Բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ Քյոլնում XII դարում բուռն շինարարական աշխատանքներ էին կատարվում:
1192 թվականին եկեղեցին հաստատ տուժել է հրդեհից:
Շառլ-Մորիս Թալեյրանի գլխավորությամբ 1801 թվականին Ռեյնի շրջանի բոլոր եկեղեցիները պետականացվում են: Սուրբ Առաքելական եկեղեցու փակումից հետո այն դատարկության էր ենթարկվել: Նույնիսկ 1822 թվականին որոշում կար այն հիմնահատակ վերացնել, սակայն պահպանվեց և ռեստավրացիայի ենթարկվեց: 1860 թվականին եկեղեցում բացվեց քաղաքային գիմնազիա, այն գոյություն ունի մինչև մեր օրերը[2]:
1871-1891 թվականներին եկեղեցում մասշտաբային ռեստավրացիոն աշխատանքներ էին ընթանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռմբակոծումից տուժել էր նաև եկեղեցին: Պատերազմից հետո 1957 թվականին սկզբնական շինարարական աշխատանք կատարվեց: Իսկ հիմնական ռեստավրացիոն աշխատանքները սկսվեցին 1966 թվականին և տևեցին շուրջ 40 տարի:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM — 1994.
- ↑ Официальный сайт Апостольской гимназии(գերմ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ralf van Bühren: Kunst und Kirche im 20. Jahrhundert. Die Rezeption des Zweiten Vatikanischen Konzils (Konziliengeschichte, Reihe B: Untersuchungen), Paderborn: Verlag Ferdinand Schöningh 2008 — ISBN 978-3-506-76388-4(գերմ.)
- Annerose Berners: St. Aposteln in Köln. Untersuchungen zur Geschichte eines mittelalterlichen Kollegiatstifts bis ins 15. Jahrhundert, 2 Bde., Diss. Bonn 2004(գերմ.)
- Sabine Czymmek, Die Kölner romanischen Kirchen, Schatzkunst, Bd. 1, Köln 2008 (=Colonia Romanica, Jahrbuch des Fördervereins Romanische Kirchen Köln e. V., Bd. 75-122 — ISBN 978-3-7743-0422-2(գերմ.)
- Jörg Poettgen: Das spätgotische Geläute von St. Aposteln. Ein unbekanntes Werk des Kölner Meisters Johan van Andernach. In: Colonia Romanica II (1987), стр. 16-32(գերմ.)
- Köln St. Aposteln von Gottfried Stracke, Stadtspuren Band 19 — ISBN 3-7616-1035-1 (գերմ.)
- St. Aposteln in Köln von Norbert Nussbaum — ISBN 3-88094-491-1(գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քյոլնի Առաքելական եկեղեցի Վիքիպահեստում |
---|
- Страница Апостольской церкви на сайте «Романские церкви Кёльна»(գերմ.)
- Страница Апостольской церкви на International Database and Gallery of Structures(անգլ.)
- Страница Апостольской церкви на сайте gcatholic.org(անգլ.)
- Страница Апостольской церкви на сайте "Старый город Кёльна"(գերմ.)
- 3D-модель Апостольской церкви