Քլոդ Լեկոմտ
Քլոդ Լեկոմտ ֆր.՝ Claude Lecomte | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1817[1] |
Ծննդավայր | Thionville, Մոզել |
Մահացել է | մարտի 18, 1871 (53 տարեկան) |
Մահվան վայր | Մոնմարտր, Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Lecomte & Clément-Thomas |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Քլոդ Մարտին Լեկոմտ ֆրանսիացի գեներալ, բոնապարտիստ։ Փարիզի կոմունայի առաջին զոհերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլոդ Մարտին Լեկոմտը ծնվել է 1817 թվականի սեպտեմբերի 8-ին, Թիոնվիլ քաղաքում։
1865 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1869 թվականից զբաղեցրել է Ազգային ռազմական ուսումնարանի պետի տեղակալի պաշտոնը։ 1870 թվականին դարձել է բրիգադի գեներալ։ Նա մասնակցել է 1870 թվականին Փարիզի պաշարման ժամանակ տեղի ունեցած մարտերին։ Մայրաքաղաքի կապիտուլյացիայից հետո նշանակվել է Փարիզի երկրորդ հատվածի հրամանատարը։
Նապոլեոն III֊ի իշխանության անկումից հետո ծառայել է հյուսիսի բանակում՝ գեներալ Լուի Ֆեդեբրայի հրամանատարությամբ։ 1870-1871 թվականներին մասնակցել է Ֆրանս-պրուսական պատերազմին։ Նա մասնակցել է գերմանացիների հետ մի քանի մարտի, այդ թվում՝ Ամիենի ճակատամարտին (1870 թ. նոյեմբերի 27), Գալլու գետի ճակատամարտին (1870 թ. դեկտեմբերի 23-24)։
Կապիտուլյացիայից հետո վերադարձել է Փարիզ և փոխարինել մայրաքաղաքի վեցերորդ հատվածի հրամանատարին՝ ծովակալ դը Լանգլեին, նշանակվել է Փարիզում նոր բանակի բրիգադի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ավելի ուշ՝ հրաձգային դպրոցի տնօրեն։
1871 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ մարտի 18-ին նա գլխավորել է ջոկատը, որը հանձնարարված էր գրավել Ազգային գվարդիայի հրետանին Մոնմարտրում։ Լուի-Ադոլֆ Տիերի կառավարության փորձը ձախողվելուց հետո գեներալ Լեկոմտը հրամայել է կրակել ժողովրդի վրա, ինչից հետո ապստամբ զինվորները բռնել են նրան գնդակահարել։ Միաժամանակ Լեկոմտի հետ գնդակահարվել է Փարիզի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ Քլեման Թոմասը։
Քլոդ Մարտին Լեկոմտը թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lecomte Claude(ֆր.).
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոդ Լեկոմտ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1817 ծնունդներ
- Մարտի 18 մահեր
- 1871 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի գեներալներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- 19-րդ դարի ֆրանսիացիներ