Jump to content

Քլիֆորդ Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլիֆորդ Բրաուն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1930(1930-10-30)[1][2][3]
ԾննդավայրՈւիլմինգթոն
Մահացել էհունիսի 26, 1956(1956-06-26)[1][2][3] (25 տարեկան)
Մահվան վայրՓենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունDelaware State University?, University of Maryland Eastern Shore? և Howard High School of Technology?
Մասնագիտությունփողհար, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ
ԱնդամությունAmerican Federation of Musicians. Local 496 (New Orleans, La.)?[4] և Gigi Gryce Clifford Brown Sextet?
🌐

Քլիֆորդ Բենջամին Բրաուն, (անգլ.՝ Clifford Benjamin Brown, հոկտեմբերի 30, 1930(1930-10-30)[1][2][3], Ուիլմինգթոն - հունիսի 26, 1956(1956-06-26)[1][2][3], Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ջազային շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր[5][6]։ Մահացել է 25 տարեկանում ավտովթարի հետևանքով՝ թողնելով ընդամենը չորս տարվա ձայնագրությունների ժառանգություն։ Նրա «Sandu», «Joy Spring» և «Daahoud» ստեղծագործությունները դարձել են հայտնի ջազ ստեղծագործություններ[7][8][9]։ 1954 թվականին Բրաունը հաղթել է «DownBeat» ամսագրի «Տարվա նոր աստղ» անվանակարգում, իսկ 1972 թվականին ընդգրկվել է «DownBeat»-ի փառքի դահլիճում[6]։

Բրաունը ծնվել է երաժշտասեր ընտանիքում՝ Դելավերի նահանգի Ուիլմինգթոն քաղաքում։ Նրա հայրը իր չորս որդիներին, ներառյալ Քլիֆորդին, հավաքել էր վոկալ քառյակի մեջ։ Մոտ տասը տարեկան հասակում Բրաունը դպրոցում սկսել է շեփոր նվագել՝ հմայված հոր՝ շեփոր նվագելու փայլուն ունակությամբ։ Տասներեք տարեկանում հայրը նրան շեփոր է գնել և ուղարկել մասնավոր դասերի։ Դպրոցում նա ուսանել է Ռոբերտ Բոյզի Լոուերի մոտ և նվագել «ջազ խմբում, որը կազմել էր Լոուերին»՝ հաճախակի այցելելով Ֆիլադելֆիա[10]։

Դպրոցն ավարտելուց հետո Ֆիլադելֆիա կատարած այցելությունները ավելի հաճախակի դարձան։ Բրաունը կարճ ժամանակ սովորել է Դելավերի նահանգային համալսարանում՝ մաթեմատիկա մասնագիտությամբ, այնուհետև տեղափոխվել է Մերիլենդի նահանգային քոլեջ[11]։ Նա նվագել է 14 հոգանոց ջազ ուղղվածությամբ նվագախմբում։ 1950 թվականի հունիսին՝ համերգից հետո, ավտովթարի է ենթարկվել և վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում։ Նրան այցելել է Դիզի Գիլեսփին, ով ոգևորել է շարունակել երաժշտական կարիերան[12]։ Որոշ ժամանակ վնասվածքները թույլ են տվել միայն դաշնամուր նվագել[10][6]։

Բրաունը ոգևորվել է Ֆեթս Նավարոյից[12]։ Նրա առաջին ձայնագրությունները եղել են ռիթմ-ընդ-բլյուզ խմբավար Քրիս Պաուելի հետ[12]։ Նա համագործակցել է Արթ Բլեյքիի, Թադ Դեմերոնի, Լայոնել Հեմփթոնի և Ջեյ Ջեյ Ջոնսոնի հետ, մինչև Մաքս Ռոուչի հետ համատեղ կազմել է սեփական խումբը։

Նյու Յորքում գտնվելու ժամանակ Բրաունի կարիերայի ամենակարևոր իրադարձություններից մեկն էր Արթ Բլեյքիի կվինտետի ստեղծումը, որը հետագայում դարձավ «Jazz Messengers»-ը։ Խումբը կազմավորվել էր Բրաունի, Լու Դոնալդսոնի, Հորաս Սիլվերի և Քերլի Ռասելի մասնակցությամբ և առաջին ալբոմը ձայնագրվել է կենդանի կատարմամբ՝ «Birdland» ջազ ակումբում։ Փորձերի ժամանակ շեփորահար Մայլզ Դևիսը լսել է Բրաունին և առանձնացրել նրա տեխնիկական հմտությունները։ Կենդանի ձայնագրման պրոցեսը տևել է երկու օր, ընդամենը մի քանի ստեղծագործության համար պահանջվել են կրկնակի փորձեր[5]։

1952 թվականի մայիսին «Club Harlem»-ում անցկացված մեկշաբաթյա ելույթում Բրաունի հետ հանդես է եկել ալտ սաքսոֆոնահար Չարլի Փարքերը։ Բրաունը հետագայում նշել է, որ Փարքերը տպավորված է եղել իր նվագով և անձնասպես ասել է նրան․ «Չեմ հավատում»[13]։

Քլիֆորդ Բրաունի և Մաքս Ռոուչի կվինտետի ստեղծումից քիչ հետո լրագրող Նատ Հենթոֆը և Բրաունը հարցազրույց են տվել «DownBeat» ամսագրի համար՝ «Clifford Brown – the New Dizzy» վերնագրով[5]։

Հետագա կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաքս Ռոուչ, «Clifford Brown/Max Roach Quintet»-ի համահեղինակ առաջնորդ

Ռոուչի հեղինակությունը աճեց, երբ նա սկսեց աշխատել մի շարք նոր զարգացող երաժիշտների հետ (Բադ Պաուել, Սոննի Սթիթ, Մայլս Դևիս և Թելոնիուս Մոնկ) և Չարլզ Մինգուսի հետ համատեղ հիմնեց «Debut» ընկերությունը՝ առաջիններից մեկը, որը պատկանում էր հենց արվեստագետներին։ 1953 թվականի լեգենդար «Jazz at Massey Hall» համերգին մասնակցելուց հետո նա տեղափոխվեց Լոս Անջելեսի շրջան և փոխարինեց Շելլի Մաննին հայտնի «Lighthouse All Stars» խմբում[14]։ Ռոուչն ու Բրաունը 1950-ականների կեսերին համատեղ ձևավորեցին «Clifford Brown/Max Roach Quintet» համույթը՝ տենոր սաքսոֆոնահար Հարոլդ Լենդի, դաշնակահար Ռիչի Փաուելի և կոնտրաբասահար Ջորջ Մորոուի մասնակցությամբ, իսկ 1955-ին Լենդի տեղը զբաղեցրեց Սոննի Ռոլինսը[15][6]։ Բրաունը Լոս Անջելեսում էր 1954 թվականի մարտից օգոստոս՝ Ռոուչի հրավերով, ով Արևմտյան ափ էր ժամանել մի շարք հայտնի ջազ երաժիշտների հետ, այդ թվում Մայլս Դևիսի և Չարլզ Մինգուսի[16]։ Նրանց առաջին համերգից առաջ՝ 1954 թվականի Պասադենայի համերգասրահում, Ռոուչը Բրաունին ընդգրկեց՝ պայմանով, որ երկուսն էլ համույթի համահեղինակ առաջնորդներ կլինեն[17][16]։

Խումբը սկսեց գործունեությունը, երբ Բրաունն ու Ռոուչը Կալիֆոռնիայում ստուդիա վարձեցին։ Քանի որ Բրաունը շեփորից բացի կարողանում էր նաև նվագել դաշնամուր և թմբուկ, երկու համահեղինակ առաջնորդները հնարավորություն ունեցան ստուդիայում լայն փորձարկումներ կատարել։ Վերջում նրանք կանգ առան «bebop» կվինտետի դասական կազմի վրա՝ շեփոր, սաքսոֆոն, դաշնամուր, կոնտրաբաս և թմբուկ։ Երբ իրենց առաջին ընտրությունը՝ տենոր սաքսոֆոնահար Սոննի Սթիթը, ընտրեց իր սեփական երաժշտական ուղին, նրանք հրավիրեցին սաքսոֆոնահար Թեդի Էդուարդսին, նախկին «Count Basie»-ի կոնտրաբասահար Ջորջ Բլեդսոյին և ոչ սովորական ոճ ունեցող դաշնակահար Քարլ Փերկինսին։ Թեև այս կազմը երկարատե գործունեություն չունեցավ, ըստ Սեմ Սամուելսոնի՝ խումբը «շոկային ալիքներ տարածեց ջազ համայնքում»[5][18]։

Խմբի կազմը դեռ որոշելու փուլում, Բրաունն ու Ռոուչը հանդիպեցին ալտ սաքսոֆոնահար և բազմագործիքավոր Էրիկ Դոլֆիին, ով իր բնակարանում կազմակերպում էր ոչ ֆորմալ երաժշտական միջոցառումներ։ Այդ հանդիպումներին մասնակցում էին նաև կվինտետի ապագա անդամներ Հարոլդ Լենդն ու Ջորջ Մորոուն։ Այդ շրջանում Լոս Անջելես եկավ Բադ Փաուելի եղբայրը՝ Ռիչին, և դարձավ կվինտետի դաշնակահարը։ Խումբը ընդունեց ձայնագրման առաջարկներ, և Բրաունը գրեց մի քանի նոր ստեղծագործություններ, որոնք ներառվեցին կվինտետի երգային ծրագրերում։ Միաժամանակ «Pacific Coast Jazz Records»-ի Ջեք Մոնտրոզը կազմակերպեց ավելի մեծ կազմով, ամբողջությամբ նոտագրված համույթ՝ առաջիկա ձայնագրություններից մեկի համար[5]։ Ջազ լրագրող Գորդոն Ջեքի խոսքով՝ այն ներառում էր «արևմտյան ափի քուլ ջազի ոճը» և առանձնանում «անթերի կատարմամբ»[19]։

Բրաուն/Ռոուչ կվինտետի վաղ ձայնագրություններից մեկը՝ «Clifford Brown & Max Roach» ալբոմը, ներառում էր նոր կազմի կողմից Բրաունի վերջին ստեղծագործությունների կատարումները։ Սամուելսոնը ալբոմը բնութագրել է որպես «հաճելի համադրություն ակտիվի և մեղմի միջև»[18]։ Բրաուն/Ռոուչ համագործակցությամբ ստեղծված այլ ալբոմների են «Brown and Roach», «Inc.» և «Study in Brown»[20][21]։

Բրաունը նաև ձայնագրություններ է արել կվինտետից դուրս՝ ներառյալ «Pacific Coast Jazz»-ը և երկու ալբոմ՝ ջազ երգչուհի Դայնա Վաշինգթոնի հետ։ Այս երկուսն էլ ստեղծվել են միջոցառումների ընթացքում և ընդգրկել են նաև այլ շեփորահարների՝ Մեյնար Ֆերգյուսոնին և Կլարկ Թերիին։ Դայնա Վաշինգթոնի հետ ձայնագրություններից հետո Բրաունը նվազեցրել է իր ձայնագրական գործունեությունը և վերադարձել Արևելյան ափ՝ 1954-ի դեկտեմբերին՝ Սառա Վոուենի հետ ալբոմ ձայնագրելու[5]։

Բիբոփի փորձարկումները շարունակվել են 1955 թվականի «Study in Brown» ալբոմում «Parisian Thoroughfare»-ում և «George's Dilemma»-ում[5]։ Ջազ քննադատ Սքոթ Յանոուն այս ալբոմը համարել է «հարդ բոփի վաղ շրջանի գլուխգործոց» և նշել, որ կվինտետն ունի «անսահման հնարավորություններ»[21]։

1955 թվականի կենդանի ելույթը՝ Բրաունի, Բիլլի Ռութի և Զիգի Վայնզի հետ թողարկվել է ձայնասկավառակի վրա 1973 թվականին։ Դրանից հետո, երբ Բլեյքին ժամանակավորապես փոխարինեց Ռոուչին ավտովթարի հետևանքով, խումբը հյուրախաղային շրջագայություն կատարեց՝ այցելելով Չիկագո և այնուհետև Ռոդ Այլենդ՝ «Newport Jazz Festival»-ի համար։ Ռոուչը վերադարձավ այս համերգի և ոչ ֆոչմալ միջոցառումների համար[5]։

1956 թվականին թողարկված «At Basin Street» ալբոմը՝ կվինտետի վերջին «պաշտոնական» ձայնագրությունը, ներկայացրեց Ռոլինսին։ Ալբոմը Սքոթ Յանոուի կողմից կոչվել է «հարդ բոփի դասական» և «բարձրապես խորհուրդ տրվող»։ Եթե նախկին կվինտետային ալբոմները ներառում էին հիմնականում հեղինակային ստեղծագործություններ, ապա սա մեծ մասամբ բաղկացած էր ջազային ստանդարտներից, թեև ընդգրկում էր նաև Ռիչի Փաուելի մի քանի ստեղծագործություն[22]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի հունիսին Բրաունը ամուսնացավ Էմմա Լարու Անդերսոնի (1933-2005) հետ, ում նա կոչում էր «Joy Spring»։ Նրանց ծանոթացրել էր Մաքս Ռոուչը։ Քլիֆորդն ու Լարուն իրենց ամուսնությունը նշել են երեք անգամ։ Կար 2 պատճառ․ այն, որ նրանց ընտանիքները ապրում էին ԱՄՆ-ի հակառակ ափերին, իսկ երկրորդը՝ տարբեր կրոնական դավանանքների պատճառով․ Բրաունը մեթոդիստ էր, իսկ Անդերսոնը՝ կաթոլիկ։ Առաջին անգամ նրանք ամուսնացել են 1954 թվականի հունիսի 26-ին Լոս Անջելեսում՝ Անդերսոնի 21-ամյակի օրը։ Երկրորդ անգամ նրանք ամուսնության արարողությունը նշել են կրոնական միջավայրում՝ 1954 թվականի հուլիսի 16-ին, և վկայականը գրանցվել է Լոս Անջելեսի շրջանում։ Հանդիսավոր ընդունելությունը տեղի է ունեցել «Tiffany Club»-ում, որտեղ մի քանի օր առաջ Արթ Փեփեր/Ջեք Մոնտրոզ կվինտետը փոխարինվել էր Ռեդ Նորվոյի եռյակով՝ Թալ Ֆարլոուի և Ռեդ Միտչելի մասնակցությամբ։ Անդերսոնի ծխական քահանան նրանց հետ մեկնել է Բոստոն, որտեղ 1954 թվականի օգոստոսի 1-ին նրանք կրկին կատարել են ամուսնության արարողությունը Սուրբ Ռիչարդ եկեղեցում՝ Ռոքսբըրի թաղամասում[23]։

Բրաունը հեռու էր մնում թմրամիջոցներից և մեծ սիրահար չէր ալկոհոլի[6]։ Ռոլինսը, որը վերականգնվում էր հերոինային կախվածությունից, ասել է․ «Քլիֆորդը հսկայական դեր ունեցավ իմ անձնական կյանքի վրա։ Նա ինձ ցույց տվեց, որ կարելի է ապրել մաքուր և բարոյական կյանքով և միևնույն ժամանակ լինել լավ ջազ երաժիշտ»[24]։ Բրաունի՝ շեփորով վարժվելու նկատմամբ խանդավառությունը նկատել է Լու Դոնալդսոնը՝ ասելով, որ Քլիֆորդը «ամբողջ օրը շուրթերի և բերանի վարժություններ էր անում»[13]։

1956 թվականի հունիսին Բրաունն ու Ռիչի Փաուելը ճանապարհվեցին դեպի Չիկագո՝ իրենց հաջորդ համերգի համար։ Փաուելի կինը՝ Նենսին, վարում էր մեքենան, որպեսզի Քլիֆորդն ու Ռիչին կարողանային քնել։ Գիշերով, անձրևի տակ, Փենսիլվանիայի ճանապարհին վարելիս նա, ենթադրաբար, կորցրել է մեքենայի կառավարումը, և այն դուրս է եկել ճանապարհից՝ Բեդֆորդի արևմուտքում, ինչի հետևանքով երեքն էլ զոհվել են վթարի վայրում[25]։ Բրաունը հուղարկավորված է Դելավերի նահանգի Ուիլմինգթոն քաղաքի «Mt. Zion» գերեզմանատանը[26]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլիֆորդ Բրաունի որմնանկարը

Ջազի պատմաբան Այրա Գիթլերն ասել է Բրաունի մասին․ «Ցավում եմ, որ նրան ավելի լավ չճանաչեցի։ Չնայած այն փաստը, որ գեղեցիկ նվագողը նաև հրաշալի մարդ է, միշտ չէ, որ պարտադիր է, բայց կարծում եմ՝ Քլիֆորդ Բրաունի դեպքում կարելի է նկատել, որ այդ բացառիկ նվագը կապված էր նույնքան առանձնահատուկ անհատի հետ… Քլիֆորդ Բրաունի լուսանկարները բացահայտում են այդ ներքին էությունը․ այն նկարներում, որտեղ նա պատկերված է նվագելու պահին, երևում է նրա ինտենսիվությունը, լիակատար կենտրոնացումն ու իր գործիքի հետ կապվածությունը»[27]։

1990-ականներին «Soupy's On» (որտեղ հանդես էր գալիս կատակերգու Սուփի Սեյլզը՝ մեծ ջազի սիրահար, ով իր հաղորդմանը հրավիրում էր մի շարք առաջատար երաժիշտների) հեռուստածրագրից գտնվեց տեսանյութ, որտեղ Քլիֆորդ Բրաունը կատարում է երկու ստեղծագործություն։ Սա Բրաունի միակ հայտնի տեսագրությունն է[6]։

Բրաունի եղբորորդին՝ թմբկահար Ռեյֆորդ Գրիֆինը, 2015 թվականին իր «Reflections of Brownie» ալբոմում ժամանակակից լուծումներով ներկայացրել է Բրաունի երաժշտությունը[28]։ Ալբոմի «Sandu» ստեղծագործությունում շեփոր նվագում է Բրաունի թոռը՝ Քլիֆորդ Բենջամին Բրաուն III-ը։

Բենի Գոլսոնը 1957 թվականին գրել է «I Remember Clifford» ստեղծագործությունը՝ ի հիշատակ Բրաունի, իսկ Ջոն Հենդրիքսը գրել է երգի բառերը։ Դիզի Գիլեսպին, Արթ Ֆարմերը, Բադ Փաուելը, Արթ Բլեյքին և հենց Գոլսոնը հաջորդ տարիներին տարբեր ձևերով հարգանքի տուրք են մատուցել այս ստեղծագործությամբ։ Արտուրո Սանդովալը 1992 թվականին թողարկել է «I Remember Clifford» ալբոմը՝ նվիրված Բրաունին[29][30]։

Որպես հեղինակ/ համահեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1953: New Faces, New Sounds Լու Դոնալդսոնի հետ (Blue Note, 1953)
  • 1953: New Star on the Horizon (Blue Note, 1953)
  • 1953: Clifford Brown և Art Farmer,The Swedish All Stars Art Farmer-ի հետ (1954)
  • 1954: Clifford Brown & Max Roach (EmArcy, 1954)
  • 1954: Brown և Roach Incorporated (EmArcy, 1955)
  • 1954: Clifford Brown All Stars (EmArcy, 1956)
  • 1954: Best Coast Jazz (EmArcy, 1956)
  • 1954: Clark Terry և Maynard Ferguson (EmArcy, 1954) - կենդանի կատարում
  • 1955: Clifford Brown with Strings (EmArcy, 1955)
  • 1955: Study in Brown (EmArcy, 1955)
  • 1956: Clifford Brown and Max Roach at Basin Street (EmArcy, 1956)

Հետմահու հեռարձակումներ

  • Memorial Album (Blue Note, 1956) - LP տարբերակ՝ New Faces, New Soundsմ, նաև New Star on the Horizon
  • Memorial (Prestige, 1956) – LP տարբերակ՝ Clifford Brown and Art Farmer The Swedish All Stars-ի հետ
    plus A Study In Dameronia
  • Jazz Immortal featuring Zoot Sims (Pacific Jazz, 1960)
  • The Clifford Brown Sextet In Paris (Prestige, 1970) – ձայնագրված 1953 թվականին
  • The Beginning And The End (Columbia, 1973)
  • Raw Genius - Կենդանի կատարում «Bee Hive Chicago», 1955 Vol. 1 & Vol. 2 Մաքս Ռոուչի հետ (Victor, 1977) – Կենդանի կատարում՝ ձայնագրված 1955 թվականին
    Նաև Live at The Bee Hive (Columbia, 1979)[LP]
  • Pure Genius (Volume One) Max Roach-ի հետ (Elektra Musician, 1982) – կենդանի ձայնագրություն 1956 թվականին
  • More Study in Brown (EmArcy, 1983)
  • Jams 2 (EmArcy, 1983) – ձայնագրված 1954 թվականին
  • Alternate Takes (Blue Note, 1984) – ձայնագրված 1953 թվականին

Հավաքածու

  • The Complete Blue Note և Pacific Jazz Recordings of Clifford Brown (Mosaic Records, 1984)[5LP][31]
  • Brownie: The Complete EmArcy Recordings of Clifford Brown (EmArcy / Nippon Phonographic, 1989)[10CD]

Նվագախմբի անդամ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Art Blakey, Live Messengers (Blue Note, 1978)
  • J. J. Johnson, Jay Jay Johnson with Clifford Brown (Blue Note, 1953),վերաթողարկված որպես The Eminent Jay Jay Johnson Volume 1
  • Art Blakey և The Jazz Messengers, A Night at Birdland Vol. 1 (Blue Note, 1954)
  • Art Blakey և The Jazz Messengers, A Night at Birdland Vol. 2 (Blue Note, 1954)
  • Art Blakey և The Jazz Messengers, A Night at Birdland Vol. 3 (Blue Note, 1954)
  • Tadd Dameron, A Study In Dameronia (Prestige, 1953[32])
  • Helen Merrill, Helen Merrill (EmArcy, 1955) - ձայնագրված 1954 թվականին
  • Sonny Rollins, Sonny Rollins Plus 4 (Prestige, 1956) (վերաթողարկված ինչպես «Three Giants»)
  • Sarah Vaughan, Sarah Vaughan (EmArcy, 1955) - recorded in 1954
  • Dinah Washington, Dinah Jams (EmArcy, 1955) - live recorded in 1954

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1988: Let's Get Lost – «Joy Spring» և «Daahoud»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Local 496 Membership Directory, American Federation of Musicians — 1940.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Catalano, Nick (2000). Clifford Brown: The Life and Art of the Legendary Jazz Trumpeter. New York, New York: Oxford University Press. էջ 9. ISBN 0-19-510083-2.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Clifford Brown | Biography & History». AllMusic. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Jazz Standards Songs and Instrumentals (Joy Spring)». JazzStandards.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  8. «Jazz Standards Songs and Instrumentals (Daahoud)». JazzStandards.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  9. Carr, Ian; Fairweather, Digby; Priestley, Brian (2004). The Rough Guide to Jazz. Rough Guides. էջ 102. ISBN 1-84353-256-5.
  10. 10,0 10,1 Catalano, Nick (2000). Clifford Brown: The Life and Art of the Legendary Jazz Trumpeter. New York, New York: Oxford University Press. էջ 208. ISBN 0-19-510083-2.
  11. Carson, Charles (2010 թ․ հուլիսի 10). «Clifford Brown's Philadelphia». Scribd. էջ 5. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  12. 12,0 12,1 12,2 Rosenthal, David (1992). Hard Bop: Jazz and Black Music 1955–1965. New York: Oxford University Press. ISBN 0-19-505869-0.
  13. 13,0 13,1 Chilton, Martin (2021 թ․ հոկտեմբերի 30). «The Lasting Legacy Of Legendary Trumpeter Clifford Brown». uDiscover Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
  14. Bob, Blumenthal. «Clifford Brown/Max Roach Quintet». Mosaic Records - Home for Jazz fans! (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  15. «Clifford Brown - The Tragic Life of a Jazz Trumpet Great». Jazz Trumpet (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 1. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
  16. 16,0 16,1 Meadows, Eddie S. (2011). «Clifford Brown in Los Angeles». Black Music Research Journal. 31 (1): 45–63. doi:10.5406/blacmusiresej.31.1.0045. ISSN 0276-3605. JSTOR 10.5406/blacmusiresej.31.1.0045. S2CID 193194024.
  17. «Clifford Brown in California - The 1954 Sessions». Jazz Research (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 7. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  18. 18,0 18,1 Clifford Brown & Max Roach - Clifford Brown/Max Roach Quintet, Clifford Brown, Max Roach | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին
  19. Jack, Gordon (2019 թ․ սեպտեմբերի 10). «Clifford Brown: Jazz Immortal». Jazz Journal (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
  20. Brown and Roach Incorporated - Clifford Brown, Clifford Brown/Max Roach Quintet, Max Roach | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին
  21. 21,0 21,1 Study in Brown - Clifford Brown/Max Roach Quintet, Clifford Brown, Max Roach | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին
  22. At Basin Street - Clifford Brown/Max Roach Quintet, Clifford Brown, Max Roach, Max Roach Quintet | Songs, Reviews, Credits | AllMusic (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին
  23. "Clifford Brown in Los Angeles," by Eddie Spencer Meadows, PhD; born 1939; Black Music Research Journal, published by the Center for Black Music Research, Columbia College Chicago and University of Illinois Press, Vol. 31, No. 1, Spring 2011, pps. 45–63; JSTOR jstor.org/stable/10.5406/blacmusiresej.31.1.0045; OCLC 729620529, 6733333114 and 778359559; ISSN 0276-3605
  24. «Brown, Clifford». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  25. Catalano, Nick (2001 թ․ հունվարի 1). Clifford Brown: The Life and Art of the Legendary Jazz Trumpeter (անգլերեն). Oxford University Press. էջեր 108–109. ISBN 9780195144000.
  26. Cormier, Ryan (2014 թ․ հունիսի 18). «Clifford Brown Jazz Festival, cemetery campaign to begin». The News Journal (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  27. Ira, Gitler. «Liner Notes: Mosaic Blue Note Recordings» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  28. «Rayford Griffin: Reflections of Brownie». Allaboutjazz.com. 2015 թ․ հունիսի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  29. Burlingame, Sandra. «Jazz Standards Songs and Instrumentals (I Remember Clifford)». www.jazzstandards.com. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. Cook, Richard; Morton, Brian (1992). The Penguin Guide to Jazz|The Penguin Guide to Jazz on CD, LP & Cassette (1st ed.). Penguin Books|Penguin. էջեր 955–956. ISBN 978-0-14-015364-4.
  31. Records, Mosaic (2021 թ․ մայիսի 5). «Clifford Brown - Mosaic Records» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
  32. «Tadd Dameron And His Orchestra – Study In Dameronia». Discogs. Discogs. Վերցված է 2025 թ․ հունիսի 4-ին.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nick Catalano, Clifford Brown: The Life and Art of the Legendary Jazz Trumpeter (Oxford University Press, 2001), 978-0195144000

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]