Քլիքբեյթ
Քլիքբեյթ (անգլ.՝ clickbait < click «կտտոց» + bait «խայծ»), վեբ-բովանդակությունը նկարագրող նվաստական տերմին է, որի նպատակը առցանց գովազդի հասույթ ստանալն է, հատկապես՝ տեղեկատվության որակին կամ ճշգրտությանը վնաս հասցնելով[1][2]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործում է սենսացիոն վերնագրեր, գլխագրեր, գրավիչ պատկերներ կամ հղումներ՝ սեղմումների քանակի ավելացնելու և նյութը համացանցում՝ մասնավորապես սոցիալական ցանցերում տարածելու նպատակով։ Նպատակը ոչ թե նյութը լավագույն ձևով ընթերցողին փոխանցելն է, այլ էջ մտնելն ու հավանումներ հավաքելը։ Ընթերցողի ուշադրությունը գրավելու և հրապարակման վրա սեղմելու համար օգտագործվում են կեղծ, հոդվածի նյութին չառընչվող վերնագրեր[3][4][5]։
Վերնագիր խայծը, որպես կանոն աշխատում է հետաքրքրության բավարարման խզման վրա՝ ներկայացնում է բավարար տեղեկություն, որ գրավի ուշադրությունը, բայց ոչ այնքան, որ առանց հղման նիջոցով կայք մտնելու բավարարի հետաքրքրասիրւթյունը[6][7][8]։
Վերնագրերի բնորոշ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վերնագիրը կազմվում է այնպես, որ ընթերցողը հետաքրքրվի, բայց տեղեկատվության իմաստը չհասկանա,
- ընթերցողի հետ երկխոսության պատրանք ստեղծելու համար օգտագործվում են ցուցական դերանուններ («սա», «այն», «դրանք»),
- ընթերցողին դիմում են «դու»-ով,
- կան հակասություններ, որոնք ուղղված է ընթերցողից շփոթեցնելուն կամ զգացմունքային արձագանք առաջացնելուն,
- ընթերցողին մարտահրավեր են նետում (օրինակ՝ «Չե՛ս հավատա»),
- բազմաթիվ և չարդարացված հարցական և բացականչական նշանների օգտագործում,
- բազմաթիվ մակդիրների օգտագործում,
- նկարագրված նյութի նշանակության չափազանցում,
- վերնագրերում առօրյա խոսքի արտահայտություններիօգտագորխում,
- զարմանք և հրճվանք արտահայտող թերի նախադասություններ,
- հրամայական եղանակի օգտագործում,
- գրավիչ կամ ցնցող լուսանկարների օգտագործում,
- հայտնի անձանց մահվան կամ դժբախտ դեպքերի կեղծ հիշատակումներ,
- շահույթի, հեշտ դրամ վաստակելու, մեծ խնայողութան խոստում, անվճար կամ անսովոր ապրանքների առաջարկներ,
- ինչ-որ գաղտնիքով կիսվելու խոստում, որի իմացությունից մեծ օգուտ է սպասվում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ O'Donovan Caroline։ «What is clickbait?»։ Nieman Foundation for Journalism։ Niewman labs։ Վերցված է հունիսի 12, 2018
- ↑ Frampton Ben (սեպտեմբերի 14, 2015)։ «Clickbait - the changing face of online journalism»։ BBC։ Վերցված է հունիսի 12, 2018
- ↑ «Что такое кликбейт? Когда заголовки решают все - citysitesglobal.com» (ռուսերեն)։ citysitesglobal.com։ Վերցված է 2018-04-20
- ↑ «Кликбейт»։ Записки маркетолога | Сайт маркетинг-директра։ Վերցված է 2018-04-20
- ↑ «The Art of Clickbait» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-20
- ↑ Derek Thompson (November 14, 2013)։ «Upworthy: I Thought This Website Was Crazy, but What Happened Next Changed Everything»։ The Atlantic
- ↑ Katy Waldman (May 23, 2014)։ «Mind the 'curiosity gap': How can Upworthy be 'noble' and right when its clickbait headlines feel so wrong?»։ National Post
- ↑ Emily Shire (հուլիսի 14, 2014)։ «Saving Us From Ourselves: The Anti-Clickbait Movement»։ The Daily Beast