Քլինթ Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլինթ Ուոքեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1927(1927-05-30)[1]
ԾննդավայրHartford, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմայիսի 21, 2018(2018-05-21)[2][1] (90 տարեկան)
Մահվան վայրԳրասս Վելլի, Նևադա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերCheyenne Bodie?
Մասնագիտությունծովագնաց, աշխատանքային, bouncer, extra, երգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և երգերի հեղինակ
ԱշխատավայրWarner Bros.
Պարգևներ և
մրցանակներ
Կայքclintwalker.com
 Clint Walker Վիքիպահեստում

Քլինթ Ուոքեր (անգլ.՝ Clint Walker, մայիսի 30, 1927(1927-05-30)[1], Hartford, Մեդիսոն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 21, 2018(2018-05-21)[2][1], Գրասս Վելլի, Նևադա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, քանթրի երաժիտ, երգիչ, երգահան։ Առավել հայտնի է դարձել «Շայենի» սերիալի Շայեն Բոդիի դերակատարմամբ (108 դրվագ 7 տարվա ընթացքում)[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորման Յուջին Ուոքերը (դերասանի իրական անունը) ծնվել է 1927 թվականի մայիսի 30-ին, Հարթֆորդ գյուղում[3]։ Հայրը` Փոլ Առնոլդ Ուոքերը, Արկանզաս նահանգի բնիկ էր, մայրը` Գլեդիս Խուլդախը, ազգությամբ չեխ էր։ Ունեցել է երկվորյակ քույր` Լյուսի Ուոքերը (ամուսնանալուց հետո` Ուեսթբրուկ, 1927-2000 թվական)[5]։

9 տարեկան հասակում Ուոքերն սկսել է աշխատել[3], 16 տարեկանում ընհանրապես թողել է դպրոցը, որպեսզի աշխատի գործարանում և գետային նավակների վրա։ 18 տարեկանում ընդունվել է ԱՄՆ-ի Առևտրային նավատորմ, աշխատել է նավակավար (քաշել է բեռնանավեր) Միսիսիպի գետի վրա[3]։ Որոշ ժամանակ անց Ուոքերը լքել է նավատորմը և սկսել է ճանապարհորդել երկրով` գումար վաստակելով պատահական աշխատանքների միջոցով։ Նա ապրել է Բրաունվուդում (Տեխաս), որտեղ զբաղվել է նավթի արդյունաբերությամբ, Լոնգ Բիչում (Կալիֆոռնիա) նա եղել է գաղտնի գործակալ, Լաս Վեգասում (Նևադա) ապագա դերասանը նոր բացված և ապագայում բոլորին հայտնի «Պեսկի» հյուրանոց-խաղատանն աշխատել է որպես հսկիչ[3][5]։ Նաև երիտասարդ հասակում Ուոքերը աշխատել է որպես ատաղձագործ, բեռնակիր, դիմակահանդեսների ընթացքում օգնական, օգնական գոլֆի դաշտում, գազոնների հնձող, եղել է մետաղյա թիթեղների արտադրման աշխատակից, փոշեկուլների վաճառող, շրջիկ վաճառական և գիշերային ակումբի դռնապան[3]։

1954 թվականին 27 տարեկան Ուոքերին տաղանդներ որոնող գործակալ Հենրի Ուիլսոնն առաջարկել է նկարահանվել դրվագային դերում։ Երիտասարդը համաձայնել է, և նրա կինո դեբյուդը կայացել է «Զուգարան ջունգլիներում» ժապավենում, որտեղ Ուոքերը խաղացել է (առանց լուսագրերում նշվելու)` «նմանակելով Տարզանին»։ Դա եղել է առաջին և վերջին անգամ, երբ նա համաձայնել է խաղալ առանց լուսագրերում նշվելու։ Նորեկ դերասանին նկատել էին, և արդեն հաջորդ տարում նա սկսել է նկարահանվել «Շայենի» հեռուստասերիալում, և հենց այս սերիալից է նրան քիչ թե շատ հիշում հանդիսատեսը (խաղացել է գլխավոր դերը 108 դրվագներում, յոթ տարվա ընթացքում)։ Հետագայում Քլինթ Ուոքերը (որը դարձել է նրա դերասանական կեղծանունը) շարունակել է կինոյի և հեռուստատեսության դերասանական կարիերան։ 44 տարում նա նկարահանվել է 41 ֆիլմում և սերիալում, ևս մեկ ժապավենում հանդես է եկել որպես հնչյունավորող դերասան։ Քլինթ Ուոքերի մասնակցությամբ ֆիլմերի և սերիալների մեծամասնությունն արտադրված են եղել Warner Bros.-ի կողմից[3]։

1971 թվականի մայիսի 24-ին Քուինթ Ուոքերը հանգստանում էր Մամոտ-Մաունթին լեռնադահուկային առողջարանում։ Անհայտ պատճառով նա ընկնում է, ընդ որում այնքան անհաջող, որ իր սուր դահուկների փայտիկներից մեկը խոցել է հենց սիրտը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երկու բժիշկները նրան մահացած են համարում, իսկ երրորդ բժիշկը վերջին պահին դիահերձարան տեղափոխելուց առաջ նրա մարմնում կյանքի նշաններ է տեսնում։ Ուոքերին անհապաղ վիրահատում են (բժիշկները նույնիսկ ժամանակ չեն կորցնում անզգայացնելու և ձեռքերը լվանալու համար, և երկու ամսիս հետո նա դուրս է գրվում հիվանդանոցից[6]։

2003 թվականին լույս է տեսնում Yaqui Gold գիրքը, որը գրել էր Քլինթը` Կիրբի Ջոնսի համահեղինակությամբ, վեստեռն ոճով (ISBN 978-1-891423-08-6)[4]:

Քլինթ Ուոքերը մահացել է 2018 թվականի մայիսի 21-ին, իր 91-ամյակից 9 օր առաջ, Գրաս Վալի քաղաքում (Կալիֆորնիա)։ Մահվան պատճառը եղել է սրտային անբավարարությունը[5][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլինթ Ուոքերն ամուսնացել է երեք անգամ, ընդ որում` յուրաքանչյուր կնոջ հետ ապրել է հենց քսան տարի։

  • Վեռնա Հարվերի հետ ամուսնացել են 1948 թվականի սեպտեմբերի 5-ին, բաժանվել են 1968 թվականին, ունեցել են 1 երեխա, որին անվանել են Վալերի[5], ծնվել է 1950 թվականի հունվարի 31-ին։ Մանուկ հասակում նա երբեմն նկարահանվել է հոր հետ միասին, իսկ երբ արդեն մեծացել է, դարձել է ինքնաթիռի օդաչու[8]։
  • Գիսել Խենեսի ամուսնացել են 1974 թվականի մայիսի 26-ին, բաժանվել են 1994 թվականի հունվարի 1-ին։ Կինը մահացել է։ Միասին երեխաներ չեն ունեցել։
  • Սյուզան Կավալարի ամուսնացել են 1997 թվականի մարտի 7-ին (Ուոքերը մոտ 70 տարեկան էր), միասին ապրել են մինչև 2018 թվականի մայիսի 21-ը, այսինքն` մինչև դերասանի մահը։ Երեխաներ չեն ունեցել։

Մրցանակներ և ճանաչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվական՝ աստղ Հոլիվուդյան Փառքի ծառուղում 1997 թվական՝ «Ոսկյա ոտնաման» մրցանակը 2004 թվական՝ ընդգրկվել է վեստեռնի մեծագույն արտիստների սրահում (Օկլահոմա Սիթի, Օկլահոմա նահանգի կովբոյների և վեստեռների ժառանգության ազգային թանգարան)[9]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ էկրան

  • 1956 թվական` Տասը կովբոյները / The Ten Commandments, սարդինյան կապիտան
  • 1958 թվական` Ֆորտ Դոբս / Fort Dobbs, Գեր Դևիս
  • 1959 թվական` Յելոուսթոն Քելլի / Yellowstone Kelly, Լատեր «Յելոուսթոն» Քելլի
  • 1961 թվական` Յոթ սրբերի ոսկին / Gold of the Seven Saints, Ջիմ Ռեյնբոլտ
  • 1964 թվական` Ինձ ծաղիկներ չուղարկես / Send Me No Flowers, Բերտ
  • 1965 թվական` Միայն խիզախները / None but the Brave, կապիտան Դենիս Բյորկ
  • 1966 թվական` Գրիզլիի գիշերը / The Night of the Grizzly, Ջիմ Կոուլ
  • 1966 թվական` Մայա / Maya, Հյու Բոուեն
  • 1967 թվական` Կեղտոտ դյուժին / The Dirty Dozen, Սեմսոն Պոուզի
  • 1969 թվական` Ավելի շուտ մեռած է, քան ողջ / More Dead Than Alive, Կեյն
  • 1969 թվական` Սեմ վիսկի / Sam Whiskey, Օ. Բենդի
  • 1969 թվական` Բանկի մեծ կողոպուտ / The Great Bank Robbery ռեյնջեր Բեն Կուիկ
  • 1970 թվական` Ֆինքս / The Phynx, վարպետ սերժանտ Քլինթ Ուոկեր
  • 1972 թվական` Պանչո Վիլյա / Pancho Villa, Սքոթի
  • 1976 թվական` Բեյքերի Բազեն / Baker's Hawk, Դեն Բեյքեր
  • 1977 թվական` Սպիտակ բիզոն / The White Buffalo, սուլող Ջեկ Կիլին
  • 1977 թվական` Մահացու բերք / Deadly Harvest, Գրանտ Ֆռանկլին
  • 1983 թվական` Մահացու հիստերիկ / Hysterical, շերիֆ
  • 1998 թվական` Զինվորիկներ / Small Soldiers, Նիկ Նիտրո, ոչնչացման փորձագետ (հնչյունավորում)

Հեռուստատեսություն

  • 1955-1962 թվականներ` Շայեններ / Cheyenne, Շայեն Բոդի, Սև տուզ, Ջիմ Տոռնտոն Մեռիտ (108 էպիզոդ)
  • 1960 թվական` Մևերիկ / Maverick, Շեյեն Բոդի (Hadley's Hunters դրվագում)
  • 1963 թվական` Սանսեթ սթրիփ 77 / 77 Sunset Strip, Կել Ջասպեր (2-րդ դրվագ)
  • 1964 թվական` Սասպենս Կրաֆտա թատրոն / Kraft Suspense Theatre, Դավիդ Վուլֆե (Portrait of an Unknown Man դրվագում)
  • 1965-1966 թվականներ` Լյուսիի շոուն / The Lucy Show, Ֆռենկ Ուինսլոու (2 դրվագում)
  • 1971 թվական` Յումա / Yuma, մարշալ Դեյվ Խերմոն
  • 1972 թվական` Ծանր դեպք / Hardcase, Ջեկ Ռատերֆորդ
  • 1974 թվական` Գայլի ոռնոց / Scream of the Wolf, Բայրոն Դուգլաս
  • 1974 թվական` Բուլդողզեր մարդասպանը / Killdozer!, Լլոյդ Կելլի
  • 1977 թվական` Ձյունե գազանը/ Snowbeast, շերիֆ Պարադեյ
  • 1978 թվական` Հարյուրամյակ / Centennial, Ջոն Բին (Only the Rocks Live Forever դրվագում)
  • 1983 թվական` Սիրո նավակ / The Love Boat, Բիլլ (Friend of the Family/Affair on Demand/Just Another Pretty Face դրվագում)
  • 1991 թվական` Խաղացողը վերադառնում է. Խաղաքարտ ձգելու հաջողությունը / The Gambler Returns: The Luck of the Draw, Շայեն
  • 1993 թվական` Արևադարձային շոգ / Tropical Heat, «Մահացած աչք» Դիկսոն (The Last of the Magnificent դրվագում)
  • 1995 թվական` Քունգ ֆո, Լեգենդի վերադարձը / Kung Fu: The Legend Continues, Շայեն Բոդի (Gunfighters դրվագում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Clint_Walker
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Херб Фаген. Clint Walker. Top Gun of Warner's TV (անգլ.) на сайте classicimages.com[en], 1999 Архивировано из первоисточника 22 июня 2009
  4. 4,0 4,1 Cowboy actor inspires local Western writer (անգլ.) на сайте kirbyjonas.com, декабрь 2003 Архивировано из первоисточника 12 июня 2007
  5. 5,0 5,1 5,2 5,3 Кара Берг. ‘Cheyenne’s’ Clint Walker, a Belleville native, dies at age 90 (անգլ.) на сайте bnd.com, 23 мая 2018
  6. Роджер Шлютер. ‘Cheyenne’s’ Clint Walker still riding tall (անգլ.) на сайте bnd.com, 2 июля 2016
  7. Джон Шварц. Clint Walker, Western Star Tall in the Saddle, Is Dead at 90 (անգլ.) на сайте nytimes.com, 22 мая 2018
  8. Valerie Cottle (WG #175) in the cockpit for Western Airlines (անգլ.) на сайте twudigital.contentdm.oclc.org
  9. Great Western Performers Արխիվացված 2017-09-12 Wayback Machine (անգլ.) на сайте nationalcowboymuseum.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]