Քլեր Հոլինգվորթ
Քլեր Հոլինգվորթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Knighton, City of Leicester, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2][4] |
Մահացել է | հունվարի 10, 2017[5][1][2][…] (105 տարեկան) |
Մահվան վայր | Հոնկոնգ, Չինաստան[1][4][5][…] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ և Զագրեբի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, ռազմական թղթակից և գրող |
Աշխատավայր | Libération, The Daily Telegraph[6], The Guardian[2] և The Economist[6] |
Պարգևներ և մրցանակներ |
Քլեր Հոլինգվորթ (անգլ.՝ Clare Hollingworth, հոկտեմբերի 10, 1911[1][2][3][…], Knighton, City of Leicester, Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2][4] - հունվարի 10, 2017[5][1][2][…], Հոնկոնգ, Չինաստան[1][4][5][…]), բրիտանացի լրագրող և գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ռազմական թղթակիցն է եղել, որը հաղորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու մասին` տեղի ունեցողը նկարագրելով որպես «դարի սենսացիա»[8]։ 1939 թվականին որպես «Daily Telegraph»-ի թղթակից Լեհաստանից Գերմանիա գնալիս հաղորդել է գերմանական զորքերի մասին, որոնք հավաքված են եղել Լեհաստանի հետ սահմանում. երեք օր անց նա առաջինն է եղել, որ հաղորդել է գերմանական ուժերի` Լեհաստան ներխուժման մասին[9]։
Նրա լրագրողական փորձը հաշվվում է ավելի քան 40 տարի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել է Ռումինիայում, Թուրքիայում, Հունաստանում և Արևելյան Աֆրիկայի երկրներում։ Հետպատերազմյան շրջանում Քլերը հեռու չի մնացել երկրագնդի թեժ կետերից` լինելով Պաղեստինում, Չինաստանում, Իրանում, Իրաքում, Վիետնամում։ Նրա հետ հանդիպել են արաբ շեյխերն ու սաուդյան արքայազնները, որոնք ավելի վաղ իրենց մոտ չեն թող կին լրագրողների։ Նրան իր վերջին հարցազրույցն է տվել Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավին, որն անգլուհուն անվանել է «միակ մարդը, ում հետ ինքն ուզել է խոսել»։ Իսկ Բեյրութում նա հետևել է խորհրդային լիազոր ներկայացուցիչ Քիմ Ֆիլբիին։ Թոշակի է անցել 1981 թվականին և հաստատվել է Հոնկոնգում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել երկու անգամ։ 1936 թվականին ամուսնացել է Վանդելեր Ռոբինսոնի հետ, որն աշխատում էր Միացյալ Ազգերի լիգայում, 1951 թվականին նրանք բաժանվել են։ Այնուհետև ամուսնացել է «Times»-ի մերձավորարևելյան շրջանի թղթակից Ջեֆրի Հոարի հետ։ Վերջինս մահացել է 1965 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.nytimes.com/2017/01/10/business/media/clare-hollingworth-reporter-who-broke-news-of-world-war-ii-dies-at-105.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 (not translated to en-gb) Clare Hollingworth obituary (բրիտ․ անգլ.) — The Guardian, 2017. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Celebrated war reporter Clare Hollingworth dies aged 105 (բրիտ․ անգլ.) — The Guardian, 2017. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Foster P., Rothwell J., Fenton A. H., Connor N. Clare Hollingworth dies aged 105: Telegraph correspondent who broke the news of World War II passes away in Hong Kong — The Daily Telegraph, 2017.
- ↑ 6,0 6,1 http://www.pbs.org/newshour/rundown/journalist-broke-story-start-world-war-ii-dies-105/
- ↑ http://www.city.ac.uk/arts-social-sciences/journalism/james-cameron-memorial-lecture/special-awards
- ↑ «Clare Hollingworth: British war correspondent dies aged 105»։ BBC News։ 10 January 2017
- ↑ «Clare Hollingworth, Reporter Who Broke News of World War II, Dies at 105», The New York Times, 10 January 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Imperial War Museum Interview from 2001
- Clare Hollingworth interviewed in 1999 on BBC Radio 4’s Desert Island Discs
|