Քլեյվ Գրենջեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Քլեյվ Գրենջեռ
անգլ.՝ Clive Granger
Clive Granger by Olaf Storbeck.jpg
Ծնվել է սեպտեմբերի 4, 1934(1934-09-04)[1][2][3]
Սուոնսի, City and County of Swansea, Ուելս, Միացյալ Թագավորություն
Մահացել է մայիսի 27, 2009(2009-05-27)[4][1][2][3] (74 տարեկանում)
Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Wales (1959–present).svg Ուելս
Մասնագիտություն տնտեսագետ, վիճակագրագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Սան Դիեգոյի համալսարան
Գործունեության ոլորտ տնտեսագիտություն
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Նոթինգհեմի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն[1]
Գիտական ղեկավար Harry Pitt
Ազդվել է Դևիդ Հենդրի
Հարի Փիթ
Նորբերտ Ուիներ
Ազդել է Փոլ Նյուբոլդ
Քրիստոֆեր Սիմս
Ջեյմս Ստոկ
Մարկ Ուոթսոն
Պարգևներ Գուգենհայմի կրթաթոշակ Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ[5] և Ասպետ-բակալավր[6]
Clive Granger Վիքիպահեստում

Քլեյվ Գրենջեռ (անգլ.՝ Sir Clive William John Granger, սեպտեմբերի 4, 1934(1934-09-04)[1][2][3], Սուոնսի, City and County of Swansea, Ուելս, Միացյալ Թագավորություն - մայիսի 27, 2009(2009-05-27)[4][1][2][3], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7], ԱՄՆ), անգլիացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ընդհանուր միտումներով տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների (կոինտեգրացիոն) մշակման համար (2003

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլայվը ծնվել է 1934 թ. Մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքում (հարավային Ուեյլս)՝ Էդվարդ Ջոն և Էվելին Գրենջեռների ընտանիքում։[8] Հաջորդ տարի ծնողները տեղափոխվեցին Լինքոլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մոր հետ տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Միջնակարգ կրթությունը կրկին սկսել է Քեմբրիջում, սակայն շարունակել Նոթինգհեմում, որտեղ ընտանիքը տեղափոխվեց պատերազմից հետո։ Դպրոցական տարիներին ի հայտ եկան Գրենջեռի ունակությունները մաթեմատիկայում։ Քլայվին շատ էր հետաքրքում կիրառական մաթեմատիկան։

Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո Գրենջեռն ընդունվեց Նոթինգհեմի համալսարան՝ մասնագիտանալու և տնտեսագիտության և մաթեմատիկայի բնագավառում, սակայն հաջորդ տարվանից շարունակեց միայն մաթեմատիկայի ուղղությամբ։ 1955 թ. ստանալով բակալավրի աստիճան՝ մնաց Նոթինգհեմի համալսարանում՝ Հարի Փիթի ղեկավարությամբ ստանալով վիճակագրության գիտությունների թեկնածու աստիճանը։

1956 թ. 21 տարեկան հասակում Գրենջեռն սկսեց վիճակագրություն դասավանդել համալսարանում։ Քանի որ հիմնականում հետաքրքրված էր կիրառական վիճակագրությամբ և տնտեսագիտությամբ, ապա որպես դոկտորականի թեմա ընտրեց տնտեսական ժամանակային շարքերի վերլուծությունը, մի ոլորտ, որտեղ կարծում էր, թե շատ քիչ բան է արված։[8]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Modelling Economic Series։ Readings in Econometric Methodology (1989)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Professor Sir Clive Granger
  5. http://www.nobelprize.org/nobel_prizes/economic-sciences/laureates/2003/
  6. The London Gazette of Thursday 30 December 2004 Supplement No. 1 — 2004. — Iss. 57509. — P. 1.
  7. Anahad O’Connor Clive Granger, Economist, Dies at 74 (en) // Նյու Յորք Թայմս. — 30 мая 2009.
  8. 8,0 8,1 Tore Frängsmyr, ed. (2004)։ «Clive W.J. Granger: The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2003»։ Les Prix Nobel. The Nobel Prizes 2003։ Stockholm: The Nobel Foundation 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]