Քլեմենթ Էթլի
| Քլեմենթ Էթլի անգլ.՝ Clement Attlee | |
| Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Համալսարանի քոլեջ, Սիթիի իրավաբանական դպրոց և Haileybury and Imperial Service College?[2] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և պրոֆեսոր |
| Դավանանք | ագնոստիցիզմ |
| Ծննդյան օր | հունվարի 3, 1883[3][4][5] |
| Ծննդավայր | Putney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][5] |
| Վախճանի օր | հոկտեմբերի 8, 1967[6][7][5] (84 տարեկան) |
| Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
| Թաղված | Վեստմինստերյան աբբայություն[6] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Clement Richard Attlee[1] |
| Հայր | Henry Attlee?[2] |
| Մայր | Ellen Bravery Watson?[7] |
| Ամուսին | Violet Attlee, Countess Attlee? |
| Զավակներ | Janet Attlee?[7], Lady Felicity Attlee?[7], Martin Attlee, 2nd Earl Attlee?[7] և Lady Alison Davis?[7] |
| Պարգևներ | |
Քլեմենթ Ռիչարդ Էթլի[8] (անգլ.՝ Clement Richard Attlee, հունվարի 3, 1883[3][4][5], Putney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][5] - հոկտեմբերի 8, 1967[6][7][5], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, Էթլիի առաջին կոմս, 1945-1951 թվականներին զբաղեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը[9]։ 1940 թվականին Չեմբեռլենի պաշտոնազրկումից հետո ընդգրկվել է Ուինսթոն Չերչիլի գլխավորած կոալիցիոն գրասենյակում։ Զբաղեցրել է Խորհրդի Լորդ-նախագահի կոմիտեյի (որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատասխանատու է եղել քաղաքացիական հարցերի համար) նախագահի պաշտոնը։ Չերչիլից հետո եղել է «Ռազմական գրասենյակի» երկրորդ մարդը։ Զբաղեցրել է դոմինիոնների քարտուղարի (1942-1943), վարչապետի տեղակալի (1942-1945) և Խորհրդի լորդ-նախագահի պաշտոնները։ Համարվում է Չերչիլի կառավարության միակ անդամը, ով անդընդհատաբար ընդգրկվել է կառավարության կազմի մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնում՝ փաստաբանի ընտանիքում։ 1904 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Որոշ ժամանակ նաց Էթլին ստացել է նաև իրավաբանական կրթություն։ Աշխատելով աշխատանքային դասարանի երեխաների հետ, Էթլին փոխել է իր հայացքները՝ պահպանողականից դառնալով սոցիալիստ և որպես հետևանք, 1908 թվականին համալրել է Անկախ լեյբորալիստական կուսակցության շարքերը։ 1909 թվականին կարճ ժամանակով զբաղեցրել է Բեատրիս Ուեբի քարտուղարի պաշտոնը։ 1911 թվականին Միացյալ Թագավորության կառավարությունից առաջադրանք ստանալով շրջել է ողջ երկրով մեկ և պարզաբանել է գանձարանի կանցլեր Դեյվիդ Լլոյդ Ջորջի նախաձեռնությամբ մշակված ազգային ապահովագրության մասին օրենքը։ 1912 թվականին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հարավլանքաշիրյան գնդի կապիտան և իր մասնակցությունն է ունեցել Դարդանելի օպերացիայի ժամանակ։ Մասնակցել է նաև միջագետքյան պատերազմին, որի ժամանակ ոտքից վիրավորում է ստացել։ 1917 թվականին ստացել է մայորի կոչում։ Պատերազմի վերջին ամիսները անցկացրել է Արևմտյան ռազմաճակատում։
Պատերազմից հետո կրկին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում և վերադարձել է քաղաքականություն։ 1919 թվականին ընտրվել է Լոնդոնի Սթեփնի շրջանի քաղաքապետ։
Պատգամավորի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականի ընտրությունների ժամանակկ Էթլին ընտրվել է Համայնքային պալատի անդամ[9]։ 1922 թվականին եղել է Ջեյմս Մաքդոնալդի քարտուղարը։ 1924 թվականին առաջին անգամ պաշտոնավարել է կառավարությունում՝ ստանձնելով ռազմական նախարարի տեղակալի պաշտոնը։ 1926 թվականին չի աջակցել պետության պատմության մեջ ամենամեծ համընդհանուր գործադուլին։ 1927 թվականին ընդգրկվել է Ջոն Սայմոնի սահմանադրական հանձնաժողովում, որի գործառույթը կայանում էր Հնդկաստանի դիրքը ուսումնասիրելու և վերջինիս ինքնակառավարման հնարավորություն ընձեռելու մեջ։
1930 թվականին զբաղեցրել է Լանքասթերի դքսության կանցլերի պաշտոնը։ 1931 թվականի ճգնաժամի ժամանակ զբաղեցրել է փոստի նախարարության նախարարի պաշտոնը։
Որպես լեյբորիստականների առաջնորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]1935-1955 թվականներին Էթլին եղել է լեյբորիստականների առաջնորդ։
1935 թվականի հոկտեմբերի 25-ին Էթլին նշանակվել է լեյբորիստականների կուսակցության ժամանակավոր առաջնորդ իսկ սույն թվականի նոյեմբերի 26-ին կայացած ներկուսակցական ընտրությունների արդյունքում պաշտոնապես ստանձնել է կուսակցության առաջնորդի պաշտոնը։
Ի սկզբանե Էթլին թերագնահատել է նացիստական Գերմանիայի զավթողական տրամադրվածությունը և դեմ է արտահայտվել Միացյալ Թագավորության վերազինման գործողություններին։ Այնուամենայնիվ Երրորդ Ռեյխի կողմից ցուցաբերվող սպառանալիքներին զուգընթաց լեյբորիստական կուսակցությունը հրաժարվել է իր խաղարար քաղաքականությունից, որի կողմնակիցն է եղել է վարչապետ Նևիլ Չեմբեռլենը։
1940 թվականին Էթլին տեղ է գտել պահպանողականներից, լեյբորիստականներից և լիբերալներից կազմված Չերչիլի կառավարությունում[9]։ 1942 թվականի փետրվարից սկսած զբաղեցրել է վարչապետի տեղակալի պաշտոնը։ Որոշ ժամանակով զբաղեցրել է դոմինիոնների գործով պետական քարտուղարի պաշտոնը։
Վարչապետի պաշտոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականի հուլիսի 26-ին հայտարարված խորհրդարանական ընտրությունների արդյունքում լեյբորիստականները հաղթանակ են տարել և առաջին անգամ Համայնքների պալատում բացարձական մեծամասնություն են կազմել։ Այդ նույն օրը Էթլին փոխարինել է Չերչիլին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իսկ հուլիսի 28-ին՝ Պոտսդամի կոնֆերանսում[9]։
Էթլիի պաշտոնավարման տարիները համընկել են հետպատերազմյան վերականգնման և սառը պատերազմի սկսվելու տարիների հետ։ Նրա պաշտոնավարման ներքո Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականությունը հինականում կենտոնացած է եղել ԱՄՆ-ի շուրջ և որպես հետևանք Միացյալ Թագավորությունը մասնակցել է Մարշալի պլանի իրագործման գործում։ Միաժամանակ, Հնդկաստանին անկախություն ընձեռելով, Էթլին կատարել է Բրիտանական կայսրությունը Ազգերի համագործակցության վերածելու առաջին և ամենակարևոր քայլը։

Ներքին քաղաքականությունում բանվոր դասակարգի կենսամակարդակի բարձացման նպատակով իրականացվել է մի շարք սոցիալական բարեփոխումներ․ պատերազմից հետո նրանց ապահովել են աշխատատեղերով, ազգայնացվել են բրիտանական տնտեսության մի շարք բնագավառներ (պողպատաձուլական և գազային արդյունաբերությունը, քաղաքացիական ավիացիան, էլեկտրոէներգետիկան, կոմունալ տնտեսությունը, Անգլիայի բանկը և այլն)։
Ընդհանուր առմամբ Էթլիի պաշտոնավարման օրոք սոցիալական պաշտպանությանը ուղղված պետական ծախսերը ավելացել են 2,5 անգամ։ Ընդունվել է անապահով մարդկանց օգնություն, տարեցներին և հաշմանդամներին թոշակով ապահովելու և այլ պետական օգնություններ տրամադրելու մասին օրենք։ Ուշադրության է առնվել դպրոցական համակարգը վերակազմակերպելու որոշումը և կառուցվել են համընդհանուր անվճար միջնակարգ դպրոցներ։ Լայնածավալ բնակարանաշինության շրջանակներում կառուցվել է շուրջ 1 միլիոն բնակելի շենք։ Բացի այդ կրճատվել են համայնքների պալատի անդամների քանակը։
1948 թվականին ծրագրած է եղել կասեցնել Լորդերի պալատի աշխատանքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Эттли, Клемент Ричард (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- 1 2 3 4 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Jenkins R. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 5 6 7 8 9 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 3 4 5 6 7 Lundy D. R. The Peerage
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 39.
- 1 2 3 4 «Эттли, Клемент Ричард» — статья в Малой советской энциклопедии; 2 издание; 1937—1947 гг.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Smith Raymond, Zametica John (1985). «The Cold Warrior: Clement Attlee Reconsidered, 1945-7». International Affairs. 61 (2): 237–252. doi:10.2307/2617482. JSTOR 2617482.
- Drawing of Clement Attlee in the UK Parliamentary Collections(անգլ.)
- Հունվարի 3 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1967 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Վեստմինստերյան աբբայությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի դիվանագետներ
- Բրիտանացի սոցիալիստներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Միացյալ Թագավորության վարչապետներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ֆինանսների նախարարներ

