Քլարենս Նեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլարենս Նեշ
անգլ.՝ Clarence Nash
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1904(1904-12-07)[1][2]
ԾննդավայրWatonga, Օկլահոմա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 20, 1985(1985-02-20)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանSan Fernando Mission Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունկատակերգու, երգիչ, կրկնօրինակող, հնչյունավորող և դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Clarence Nash Վիքիպահեստում

Քլարենս Նեշ (անգլ.՝ Clarence Nash, դեկտեմբերի 7, 1904(1904-12-07)[1][2], Watonga, Օկլահոմա, ԱՄՆ - փետրվարի 20, 1985(1985-02-20)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորող դերասան։ Դոնալդ բադի առաջին պաշտոնական ձայնը այս կերպարի հայտնվելուց ի վեր (1934) մինչև 1983 թվականը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարենս Չարլզ Նեշը ծնվել է 1904 թվականի դեկտեմբերի 7-ին Օկլահոմա նահանգի Ուաթոնգ քաղաքում։ Դեռևս դեռահաս ծնողների հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ապրուստ է վաստակել՝ Լոս Անջելեսի դպրոցների մոտ պոնիի լծված կառքով պտտվելով և թռչունների ու կենդանիների ձայները նմանակելով[5]։ 1920-ական թվականների վերջին KHJ ռադիոկայանում վարել է The Merrymakers սեփական շոուն։ 1932 թվականին նրան անձամբ նկատել է Ուոլթ Դիսնեյը, որը Նեշին հրավիրել է լսումների՝ հիացած լինելով դերասանի ձայնով։ Նեշը որպես հնչյունավորող դերասան աշխատանք է ստացել Դիսնեյ ստուդիայում, և նրա առաջին աշխատանքը դարձել է «Փոքրիկ իմաստուն հավիկը» մուլտֆիլմը, որտեղ հնչյունավորել է նոր կերպարին՝ Դոնալդ բադին։ Նեշը դարձել է այս կերպարի պաշտոնական ձայնը և նրան հնչյունավորել է կես դար։ Այն բանի շնորհիվ, որ Դոնալդ բադի ձայնը չափազանց անսովոր էր, ինքնատիպ, ինչպես ընկալման, այնպես էլ պատճենման համար, Նեշը ինքն է կրկնօրինակել Դոնալդին այլ երկրներում նրա մասնակցությամբ մուլտֆիլմեր ցուցադրելու համար («Ես սովորել եմ կռնչալ ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ճապոներեն, գերմաներեն և չինարեն»,- ասել է նա)՝ օգտագործելով հնչյունային այբուբենը[5]։

1937 թվականին գումար կուտակելով՝ Նեշը կնոջ հետ տուն է գնել Գլենդել քաղաքում, որտեղ և ապրել է ամբողջ կյանքում («Մենք չենք ամուսնացել փողի պատճառով. ես ունեի 10 ցենտ, Մարգարեթը՝ 50»,- ասել է նա»)[6]։ 1950-ական թվականների կեսերին Նեշը էկրանին սկսել է զգալիորեն ավելի քիչ հայտնվել, 1971 թվականին թոշակի է գնացել[6], չնայած 1980-ականների սկզբին ևս մեկ անգամ հայտնվել է էկրաններին։ Բացի հնչյունավորող դերասանի պաշտոնական աշխատանքից, Նեշը կամավոր այցելել է մանկական հիվանդանոցներ, մանկատներ՝ պարզապես ծանր հիվանդ երեխաներին Դոնալդ բադի ձայնով զվարճացնելու համար[6]։

Երբ պարզ է դարձել, որ տարիքի պատճառով Նեշը շուտով չի կարողանա հնչյունավորել Դոնալդ բադին, նա մի քանի դերասաններից խումբ է հավաքել, որոնց սկսել է սովորեցնել Դոնալդի անկրկնելի ձայնը։ Այս դժվարին գործում ամենամեծ հաջողությունները ցույց է տվել Թոնի Անսելմոն, որը և այս պաշտոնում դարձել է Նեշին հաջորդողը[7]․ 1986 թվականից մինչև այսօր Անսելմոն Դոնալդ բադի պաշտոնական ձայնն է։

1983 թվականին Նեշը ստացել է «Վինզոր Մաքքեյի» մրցանակը։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի հունվարի 25-ին Նեշ Քլարենսը ամուսնացել է Մարգարեթ Ի․ Շիմանսի հետ (1910-1993)։ Ամուսինները 55 տարի ապրել են միասին, մինչև դերասանի մահը։ Զույգը ունեցել է երկու դուստր՝ Քեյ Հյուզը և Պեգի Հալբրատը։

1985 թվականի փետրվարի 20-ին Նեշ Քլարենսը մահացել է Providence Saint Joseph Medical Center հիվանդանոցում (Բըրբանք) լեյկեմիայից[5]։ Թաղված է San Fernando Mission Cemetery գերեզմանատանը (Միշն Հիլզ)։ Նեշի մահից ութ տարի անց մահացել է Մարգարեթը, նրանք թաղված են կողք-կողքի, նրանց գերեզմանաքարի վրա ստիլիզացված սրտի ֆոնի վրա պատկերված են Դոնալդ և Դեյզի բադերը՝ իրար ձեռք բռնած։

Մահվան պահին Նեշը բացի երկու դստրերից ունեցել է ութ թոռ և հինգ ծոռ[5]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կես դար տևած իր կարիերայի ընթացքում Նեշ Քլարենսը հնչյունավորել է գրեթե 200 մուլտֆիլմեր և մուլտսերիալներ՝ շատ դեպքերում տիտրերում առանց հիշատակելու։

Մուլտֆիլմեր և մուլտսերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934՝ Փոքրիկ իմաստուն հավիկը / The Wise Little Hen՝ Դոնալդ բադ
  • 1934՝ Համերգ որբերի համար / Orphan's Benefit՝ Դոնալդ բադ
  • 1934՝ Շներ առևանգողը / The Dognapper՝ Միկի Մաուս / Դոնալդ բադ
  • 1935՝ Համերգ / The Band Concert՝ Դոնալդ բադ
  • 1935՝ Միկկի հրշեջ խումբը / Mickey's Fire Brigade՝ Դոնալդ բադ
  • 1936՝ Միկի Մաուսը և պոլո խաղի թիմը / Mickey's Polo Team՝ Դոնալդ բադ
  • 1936՝ Տեղափոխման օր / Moving Day՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Դոն Դոնալդ / Don Donald՝ Դոնալդ բադ / Դեյզի Դակ
  • 1937՝ Միկին և մրցակիցները / Mickey's Amateurs՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Ժամանակակից գյուտեր / Modern Inventions՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Հանգիստ Հավայան կղզիներում / Hawaiian Holiday՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Ժամացույցներ մաքրող / Clock Cleaners՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Դոնալդի ջայլամը / Donald's Ostrich՝ Դոնալդ բադ
  • 1937՝ Միայնակ ուրվականներ / Lonesome Ghosts՝ Դոնալդ բադ
  • 1938՝ Նավաշինարարներ / Boat Builders՝ Դոնալդ բադ
  • 1938՝ Դոնալդի զարմիկները / Donald's Nephews՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1938՝ Միկիի վագոնիկը / Mickey's Trailer՝ Դոնալդ բադ
  • 1938՝ Մայր սագը գնում է Հոլիվուդ / Mother Goose Goes Hollywood՝ Դոնալդ բադ
  • 1939՝ Դոնալդի զարմիկները / Donald's Cousin Gus՝ Դոնալդ բադ
  • 1940՝ Պինոկիո / Pinocchio՝ արձան / կապիկներ
  • 1941՝ 90-ականների ոճով / The Nifty Nineties՝ Դոնալդ բադ / Դեյզի Դակ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1942՝ Դոնալդի որոշումը / Donald's Decision՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Բոլորը միասին / All Together՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Սիմֆոնիկ ժամ/ Symphony Hour՝ Դոնալդ բադ
  • 1942` Դոնալդի ծառայությունը / Donald Gets Drafted՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Ֆյուրեյի դեմքը / Der Fuehrer's Face՝ Դոնալդ բադ
  • 1942՝ Նոր ոգի / The New Spirit՝ Դոնալդ բադ
  • 1943՝ Ներքին պաշտպանություն / Home Defense՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1943՝ 43-րդ տարվա ոգին / The Spirit of '43՝ Դոնալդ բադ
  • 1944՝ Դոնալդ Դակը և գորիլան / Donald Duck and the Gorilla՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1944՝ Բադ-Կոմանդոս / Commando Duck՝ Դոնալդ բադ
  • 1944՝ Երեք կաբալյերոները / The Three Caballeros՝ Դոնալդ բադ
  • 1945՝ Դոնալդի ոճրագործությունը / Donald's Crime՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1946՝ Հարավի երգը / Song of the South՝ պարոն Սիալիա
  • 1947՝ Դոնալդի երկընտրանքը/ Donald's Dilemma՝ Դոնալդ բադ
  • 1947՝ Ուրախներն ու անհոգները / Fun and Fancy Free՝ Դոնալդ բադ / Կատու
  • 1948՝ Նախաճաշ երեքի համար / Three for Breakfast՝ Դոնալդ բադ
  • 1948՝ Թեյ 200 հոգու համար / Tea for Two Hundred՝ Դոնալդ բադ
  • 1949՝ Պաշար ձմեռվա համար / Winter Storage՝ Դոնալդ բադ
  • 1949՝ Խաղալիքների սիրահարները / Toy Tinkers՝ Դոնալդ բադ
  • 1952՝ Դրամապանակ կամ կյանք / Trick or Treat՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1953՝ Դոնալդի երիտասարդության շատրվանը / Don's Fountain of Youth՝ Դոնալդ բադ / Բիլին, Վիլին և Դիլին
  • 1953՝ Խիստ արջը / Rugged Bear՝ Դոնալդ բադ
  • 1953՝ Աշխատանք ընկույզի համար / Working for Peanuts՝ Դոնալդ բադ
  • 1955՝ Որսն արգելված է / No Hunting՝ Դոնալդ բադ
  • 1955՝ Ծառի վրա / Up a Tree՝ Դոնալդ բադ
  • 1956՝ Չիպը տախտակամածի վրա / Chips Ahoy՝ Դոնալդ բադ
  • 1961՝ 101 դալմատին / One Hundred and One Dalmatians՝ երկրորդական կերպարներ
  • 1981՝ Աղվեսն ու որսաշունը / The Fox and the Hound՝ արջի մռնչոց
  • 1983՝ Միկիի սուրբծննդյան պատմությունը / Mickey's Christmas Carol՝ Ֆրեդը, Էբենեզեր Սկրուժի եղբորորդին (Դոնալդ բադ)

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941՝ Անզիջող վիշապը / The Reluctant Dragon՝ Կամեո / Դոնալդ բադ
  • 1952՝ Աշխարհի ամենամեծ շոուն / The Greatest Show on Earth՝ Հանդիսատեսը կրկեսում(տիտրերում նշված չէ)
  • 1956՝ Օր Դոնալդ բադի կյանքից / A Day in the Life of Donald Duck (մուլտսերիալի էպիզոդ «Դիսնեյլենդ»)՝ այստեղ անիմացիոն Դոնալդը անձամբ է հանդիպում Քլարենս Նեշի հետ, և նրանք զրույց են ունենում բարձրացված ձայների վերաբերյալ՝ կապված հերոսի առանձնահատուկ ձայնի հետ[8]
  • 1979՝ Mickey Mouse Disco՝ երաժշտական ալբոմ, երգի կատարում Macho Duck
  • 1984՝ Դոնալդ բադի ծննդյան 50-րդ տարեդարձը/ Donald Duck's 50th Birthday՝ Դոնալդ բադ / Կամեո[9]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարենս Նեշի և նրա կնոջ՝ Մարգարետի տապանաքարը
  • Քլարենս Նեշին հաճախ սխալմամբ են վերագրում Դոնալդ բադի Disco Duck ելույթում (1976)՝ իրականում նրան այստեղ հնչունավորել է Ռիկ Դիսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. https://d23.com/walt-disney-legend/clarence-nash/
  4. https://www.comic-con.org/awards/inkpot
  5. 5,0 5,1 5,2 5,3 Clarence Nash is Dead at 80; Donald Duck’s Voice in Films (անգլ.) на сайте nytimes.com, 22 февраля 1985
  6. 6,0 6,1 6,2 Бёрт А. Фолкарт. 50-Year Career: Clarence Nash, Donald Duck’s Voice, Dies (անգլ.) на сайте latimes.com, 21 февраля 1985
  7. If It Quacks Like This Odd Duck, It Must Be Tony Anselmo Archived 2015-07-03 at the Wayback Machine. (անգլ.) на сайте people.com, 18 мая 1987
  8. Disneyland — 2.18 — A Day in the Life of Donald Duck — Part 1 of 4 — Эпизод «День из жизни Дональда Дака» мультсериала «Диснейленд» — Часть 1 из 4 Видео 0:15:00
  9. Donald Duck 50th Birthday Special №3 — Clarence Nash — Star Wars — «50-й день рождения Дональда Дака» — Кларенс Нэш в сегменте «Звёздные войны» Видео: 0:05:01