Քլարենս Հադսոն Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլարենս Հադսոն Ուայթ
անգլ.՝ Clarence Hudson White
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1871(1871-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրNewark, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 7, 1925(1925-07-07)[4][5] (54 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[6]
Մասնագիտությունլուսանկարիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
ԱնդամությունPhoto-Secession?[7] և The Linked Ring?[8]
Clarence Hudson White Վիքիպահեստում

Քլարենս Հադսոն Ուայթ (անգլ.՝ Clarence Hudson White, ապրիլի 8, 1871(1871-04-08)[1][2][3][…], Newark, Օհայո, ԱՄՆ - հուլիսի 7, 1925(1925-07-07)[4][5], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի լուսանկարիչ, «Photo-Secession» ուղղության հիմնադիրներից մեկը, պիկտորիալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարենս Ուայթ. Տղան «Camera Work» ամսագրով, 1905 թվական

Նրա հայրը զբաղվել է նպարեղենի մեծածախ առևտրով, որտեղ որպես հաշվապահ սկսել է աշխատել նաև Քլարենսը։ Նրա կինը՝ Ջեյն Ֆելիքսը (նրանք ամուսնացել են 1893 թվականին) դարձել է նրա մուսան, քննադատը և մենեջերը։ Ուայթը լուսանկարների մեծ մասն արել է 1893-1906 թվականներին, երբ ողջ օրը աշխատել է նպարեղենի ընկերությունում և միայն երեկոներն ու հանգստյան օրերն է կարողացել օգտագործել լուսանկարելու համար։ 1898 թվականին նա ստեղծել է լուսանկարչության սիրահարների ակումբ։

Ստացել է Օհայոյի լուսանկարիչների ասոցիացիայի մեդալ (1896), մասնակցել է Ֆիլադելֆիայի 1898 թվականի Ֆոտոցուցահանդեսին։ Նույն թվականին նա հանդիպել է Ալֆրեդ Ստիգլիցին և նրա հետ դարձել «Photo-Secession» լուսանկարչության ուղղության հիմնադիրներից մեկը։ 1906 թվականին նա թողել է նպարեղենային բիզնեսը, տեղափոխվել Նյու Յորք և ամբողջությամբ զբաղվել լուսանկարչությամբ։ Ուայթի աշխատանքները հայտնվել է «Photo-Secession» ցուցահանդեսներում, և հրատարակվել է «Stiglitz's Camera Work» ամսագրում։ Ամսագրի մի ամբողջ համար նվիրվել է նրա աշխատանքին։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլարենս Ուայթ , Պատկեր կանացի կերպարով, 1908 թվական

1907 թվականից նա լուսանկարչական արվեստ է դասավանդել Կոլումբիայի համալսարանում։ 1914 թվականին հիմնադրել է ժամանակակից լուսանկարչության դպրոց։ Քլարենսը եղել է հայտնի մանկավարժ, նրա աշակերտների թվում են եղել Մարգարեթ Բուրք-Ուայթը, Դորոթեա Լանժըը, Դորիս Ուլմանը, Փոլ Աութրեբրիջը և ամերիկյան լուսանկարչության շատ այլ նշանավոր վարպետներ։

Ուայթը և Ստիգլիցը[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականից Ստիգլիցը սկսել է հեռանալ պիկտորիալիզմից դեպի դասական լուսանկարչություն։ Ուայթը չի աջակցել ընկերոջը՝ հավատարիմ մնալով այս ուղղությանը և դառնալով պիկտորիալիզմի ամենամեծ ներկայացուցիչը։ 1916 թվականին նա հիմնադրել է Ամերիկյան պիկտորիալիզմի լուսանկարիչների միությունը և մինչև 1921 թվականը եղել է դրա նախագահը։ Միությունը կազմակերպել է իր սեփական ցուցահանդեսները, հրատարակել ամսագիր։ Այնուհանդերձ իր հիմնական դերը գտավ գեղարվեստական ​​կրթության ոլորտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bunnell P. Clarence H. White: the reverence for beauty. Athens: Ohio university gallery of fine art, 1986

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]