Քիրսթի Քովենթրի
Քիրսթի Քովենթրի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Kirsty Leigh Coventry |
Մասնագիտացում | լողորդ, քաղաքական գործիչ և մարզական պաշտոնյա |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Հարարե, Զիմբաբվե |
Հասակ՝ | 179 սանտիմետր |
Քաշ | 60 կիլոգրամ |
Քիրսթի Լի Քովենթրի Սյուարդ (անգլ.՝ Kirsty Leigh Coventry Seward, սեպտեմբերի 16, 1983, Հարարե, Զիմբաբվե), զիմբաբվեցի լողորդուհի և քաղաքական գործիչ, միջազգային օլիմպիական շարժման գործիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, Աֆրիկյան խաղերի 14-ակի հաղթող, աշխարհի բազմակի ռեկորդակիր։ Զիմբաբվեի պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզուհին։ Մասնագիտացած էր թիկնալողում և համակցված լողում:
Զիմբաբվեի երիտասարդության, սպորտի, արվեստի և հանգստի նախարար (անգլ.՝ Minister of Youth, Sport, Arts and Recreation) 2018 թվականի սեպտեմբերի 10-ից՝ նախագահ Էմերսոն Մնանգագվայի օրոք։ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի անդամ, ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ։
2025 թվականի մարտի 20-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի 144-րդ նստաշրջանում ընտրվել է կազմակերպության 10-րդ նախագահ, այդ պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին՝ դառնալով ՄՕԿ-ի առաջին կին և առաջին աֆրիկացի նախագահը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Քովենթրին ապրել և մարզվել է ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում և հանդես է եկել տեղական «Օբեռն Թայգերս» ակումբի կազմում[3]։ ՄՕԿ-ի անդամ է 2013 թվականից։ ՄՕԿ-ի գործադիր խորհրդի անդամ է, 2026 թվականի Դակարի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի համակարգող հանձնաժողովի նախագահ։
Քովենթրին նվաճել է Զիմբաբվեի պատմության մեջ նվաճած օլիմպիական 8 մեդալներից 7-ը։ Եվս մեկ ոսկե մեդալ նվաճել է կանանց մականախաղի թիմը 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում։ Քովենթրին եղել է Զիմբաբվեի դրոշակակիրը երկու ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ (2012 և 2016):
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն նրան անվանել է «ոսկե աղջիկ», իսկ Զիմբաբվեի ԱՕԿ նախագահ Փոլ Չինյոկան՝ «մեր ազգային գանձը»[4]։
2008 թվականի փետրվարի 16-ին Քովենթրին թարմացրել է լողի համաշխարհային ամենահին ռեկորդներից մեկը՝ 200 մ թիկնալողում, որը պատկանում էր հայտնի հունգարուհի Քրիստինա Էգերսեգիին և պահպանվում էր 1991 թվականի օգոստոսից[5]։ Սակայն 2008 թվականի հուլիսի 5-ին ամերիկուհի Մարգարեթ Հոլցերը Քովենթրիից խլել է համաշխարհային ռեկորդը՝ ցույց տալով 2 րոպե 6,09 վրկ արդյունք[6]։
2013 թվականի օգոստոսի 10-ին Քիրսթի Քովենթրին ամուսնացել է իր մենեջեր Թայրոն Սյուարդի հետ (անգլ.՝ Tyrone Seward)[7]: 2019 թվականի մայիսին ծնվել է նրա առաջնեկը[8]։
Մարզական ֆունկցիոների կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականից Քիրսթի Քովենթրին ՄՕԿ-ի և Զիմբաբվեի օլիմպիական կոմիտեի անդամ է։ 2018 թվականից Զիմբաբվեի սպորտի, հանգստի, արվեստի և մշակույթի նախարարն է։
ՄՕԿ-ի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի մարտի 20-ին նա ընտրվել է ՄՕԿ-ի նոր նախագահ՝ պաշտոնավարման ութ տարի ժամկետով։ Դրան կողմ է քվեարկել ՄՕԿ-ի 97 անդամներից 49-ը։ Այսպիսով, նա դարձել է առաջին կինը և առաջին աֆրիկացին, որն զբաղեցնելու է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը[9][10]:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 և 2008 թվականների Օլիմպիական խաղերում նա մեդալներ է նվաճել բոլոր 7 մրցատարածություններում, որոնց մասնակցել է։
- 2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ 16 տարեկանում նրան հաջողվել է հասնել կիսաեզրափակիչ, նա ճանաչվել է Զիմբաբվեի տարվա լավագույն մարզուհի։
- 2004-2005 և 2007-2009 թվականներին 5 անգամ ճանաչվել է Աֆրիկայի լավագույն լողորդուհի։
- Նա նվաճել է Զիմբաբվեի հավաքականի բոլոր անհատական օլիմպիական մեդալները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.collegiatewomensportsawards.com/archives/swimdive
- ↑ «Кирсти Ковентри из Зимбабве станет первой женщиной на посту президента МОК». TACC (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 20-ին.
- ↑ "Zimbabwe puts aside racial tensions to give hero's welcome to triple medal winner", USA Today, 25 August 2004.
- ↑ Кирсти Ковентри -— гордость Зимбабве Արխիվացված է Ապրիլ 19, 2015 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
- ↑ «Coventry breaks second-oldest record - CNN.com». edition.cnn.com. Վերցված է 2025 թ․ մարտի 20-ին.
- ↑ Writer, David Rieder-Senior (2019 թ․ հուլիսի 26). «Regan Smith Shatters Missy Franklin's 200 Back World Record In 2:03.35 (Video)». Swimming World (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Kirsty Coventry's wedding joy». New Zimbabwe. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Instagram».
- ↑ «Кирсти Ковентри избрана 10-м президентом МОК на 144-й сессии МОК в Греции». olympics.com. Վերցված է 2025 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Новым главой Международного олимпийского комитета стала Кирсти Ковентри». BBC News Русская служба (ռուսերեն). 2025 թ․ մարտի 20. Վերցված է 2025 թ․ մարտի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիրսթի Քովենթրիի կայքը(անգլերեն)
- Քիրսթի Քովենթրի – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրսթի Քովենթրի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահներ