Քիրսթի Սփարբոե
Քիրսթի Սփարբոե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1946[1][2] (74 տարեկան) Թրոմսյո, Նորվեգիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և Երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Benny Borg?[3] |
Պարգևներ | Spellemann Award for female artist of the year? |
Kirsti Sparboe Վիքիպահեստում |
Քրիսթի Սփարբոե (նորվ.՝ Kirsti Sparboe, դեկտեմբերի 7, 1946[1][2], Թրոմսյո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի և դերասանուհի[4]: Նրա երաժշտական կարիերայի մեծ մասը կապված է Եվրատեսիլ երգի մրցույթի հետ, որին երեք անգամ մասնակցել է, սակայն հաջողության չի հասել:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիսթին առաջին անգամ Եվրատեսիլ մրցույթին մասնակցել է 1965 թվականին, երբ 19 տարեկան էր: «Karusell» երգը, որը նա կատարել է զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը: 1966 թվականին երգչուհին կրկին է մասնակցել Եվրատեսիլի նորվեգական ընտրական մրցույթին («Melodi Grand Prix»), բայց զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[5]: Սակայն հաջորդ տարի նա նորից է մասնակցում Եվրատեսիլին՝ «Dukkemann» երգով, և զբաղեցնում 14-րդ հորիզոնականը (17 հնարավորներից)[6]:
1968 թվականին նորից է մասնակցում ազգային ընտրական մրցույթին, բայց որակազրկվում է, քանի որ մրցույթի ժամանակ կատարել էր Քլիֆ Ռիչարդ հայտնի «Summer Holiday» երգի քավր տարբերակը: Հաջորդ տարի ընտրական փուլում հաղթում է «Oj, oj, oj, så glad jeg skal bli» երգով, բայց մրցույթի ժամանակ 1 միավոր է ստանում և զբաղեցնում վերջին հորիզոնականը:
Քանի որ 1970 թվականին Նորվեգիան հրաժարվում է մասնակցել Եվրատեսիլ մրցույթին, Քրիսթի Սփարբոեն մասնակցում է Գերմանիայի ընտրական մրցույթին, «Pierre Der Clochard» երգով, բայց զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
1980 թվականին BBC ալիքով վարում է «Jon, Brian, Kirsti and Jon» կատակերգական շոուն[7]: Հետագայում երգչուհին իր երաժշտական կարիերան հաջողությամբ շարունակում է Գերմանիայում, իսկ որոշ ժամանակ անց նրա «Ein Student Aus Uppsala» երգը դառնում է Շվեցիայի Ուփսալա քաղաքի համալսարանի ոչ պաշտոնական հիմնը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978.
- ↑ SCHUlla.com: The Leading SCH Ulla Site on the Net
- ↑ NRK Nett-TV — hastighetsmåling
- ↑ На конкурсе певица заняла 2 очка, вместе с участниками из двух других стран; худший результат был только у участника от Швейцарии, не получившего ни одного балла. Таким образом, певица снова заняла предпоследнее место.
- ↑ BBC — Comedy — Collections — Classic British comedy from the BBC Archive
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|