Քիրյաթ Մոցկին
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Քիրյաթ Մոցկին | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Հայֆա, Հայֆայի մարզ[1] և Հայֆա | ||
| Հիմնադրված է | 1934 թ. | ||
| Մակերես | 3,778 կմ² | ||
| ԲԾՄ | 10 մետր | ||
| Բնակչություն | ▲51 349 մարդ (2025) | ||
| Պաշտոնական կայք | motzkin.co.il | ||
|
| |||
Քիրյաթ Մոցկին (եբրայերեն՝ קִרְיַת מוֹצְקִין, արաբերեն՝ كريات موصقين), քաղաք Իսրայելում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիրյաթ Մոցկինը հիմնադրվել է 1934 թվականին[2]։ Այդպես է կոչվել ի պատիվ Համաշխարհային սիոնիստական կոնգրեսի աչքի ընկած անդամներից մեկի՝ Լեո Մոցկինի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ընկած է Հայֆայի նավահանգստից 15 կիլոմետր դեպի հյուսիս, երկաթգծի և Հայֆա-Աքր ավտոմայրուղու միջակայքում։ Կառուցվել է ավազոտ տեղանքում։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Քիրյաթ Մոցկինի բնակչությունը բաղկացած էր մոտավորապես 18.800 արական և շուրջ 20.900 իգական սեռի անձանցից, որոնց մեծ մասը հրեաներ էին։ Կային նաև մի շարք ոչ արաբական փոքրաթիվ համայնքներ։ Բնակչության աճի տեմպը կազմում էր -0,1 %։ Հասարակական-տնտեսական զարգացածության տեսակետից բնակավայրը դասվում էր միջինից բարձրերի շարքում (գնահատման 10 միավորանոց համակարգով՝ 7-ի և 10-ի միջակայքում)[3]։ 2017 թվականին իսրայելական քաղաքների միջև անցկացված մրցույթում հաղթանակ է տարել երկու անվանակարգում՝ ճանաչվելով «Ապրելու տեսակետից լավագույն քաղաք» և «Ամենագեղեցիկ քաղաք»։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արյե-Եհուդա-Լեո Մոցկին (1867-1933), սիոնիստական շարժման ղեկավար. սկզբում՝ Ռուսաստանում, հետագայում՝ համաշխարհային ընդգրկումով (Քիրյաթ Մոցկին քաղաքն անվանակոչվել է ի պատիվ նրա)
- Հեն Յաննի (1983-), ֆոտոմոդել և դերասանուհի. ծնվել է Քիրյաթ Մոցկինում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «tacomaculture.org - Sister Cities of Tacoma». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «r_irya1» (PDF) (անգլերեն). Վերցված է 8 juillet 2009-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրյաթ Մոցկին» հոդվածին։ |
| ||||||||||
