Կիռա Սեջվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քիրա Սեջվիկից)
Կիռա Սեջվիկ
անգլ.՝ Kyra Sedgwick
Ծնվել էօգոստոսի 19, 1965(1965-08-19)[1][2][3][…] (58 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Սարա Լուրենսի քոլեջ, Կիրառական արվեստների USC դպրոց, Ընկերների ճեմարան և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Henry Dwight Sedgwick?[5], մայր՝ Patricia Rosenwald?[5]
Ամուսին(ներ)Քևին Բեյքոն[5]
Երեխա(ներ)Սոզի Բեյքոն
Պարգևներ և մրցանակներ

Կիռա Մինտերն Սեջվիկ (անգլ.՝ Kyra Minturn Sedgwick, օգոստոսի 19, 1965(1965-08-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նա առավել հայտնի է «Խուզարու շուն» հեռուստասերիալում Բրենդա Լի Ջոնսոնի դերով (2005-2012), որը 2007 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս», իսկ 2010 թվականին՝ «Էմմի»։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեջվիկը ծնվել է ուսուցչուհուի և վենչուրային կապիտալիստի ընտանիքում։ Հորական կողմից դերասանուհին հայտնի դատավոր Թեոդոր Սեջվիկի, Գրոտոն դպրոցի հիմնաիդրներ Էնդիկոտ Փիբոդիի և ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը ստորագրած Ուիլյամ Էլլերիի ազգականն է։ Նա նաև հանգուցյալ Էդի Սեջվիկի զարմիկն է, դերասան Ռոբերտ Սեջվիկի քույրը և ջազ կիթառահար Մայք Ստերնի խորթ քույրը։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա ընդամենը վեց տարեկան էր[8]։ Որոշ ժամանակ անց մայրը ամուսնանում է գեղարվեստական ղեկավար Բեն Հելլերի հետ[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնվեց տարեկան հասակում Սեջվիկը իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է ցերեկային «Ուրիշ աշխարհ» սերիալում։ Շոուն թողնելուց հետո նա հանդես է գալիս մի քանի այլ սերիալներում, ինչպես նաև կինոնկարներում սկսում խաղալ երկրորդական դերեր[9]։ 1989 թվականին Օլիվեր Սթոունի «Հունիսի չորսին ծնվածը» ֆիլմում նա մարմնավորել կանացի գլխավոչ դեր։ Դրանից հետո նա Փոլ Նյումանի հետ նկարահանվել է «Պարոն և տիկին Բրիջ» ֆիլմերում։

Իննսունականների Սեջվիկը հիմնականում խաղում էր երկրորդական դերեր ինչպես խոշոր, այնպես էլ անկախ ֆիլմերում։ Նա «Միսս Ռոուզ Ուայթ» (1992) հեռուստաֆիլմում գլխավոր և «Խոսելու պատճառ» (1995) կատակերգական կինոնկարում երկրորդական դերերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»[9]։ Իննսունականների երկրորդ կեսին նա նկարահանվել է Բրոդվեյան մի քանի բեմադրություններում, ինչպես նաև շարունակել է նկարահանվել անկախ ֆիլմերում, որոնցից ամենանշանակալին է «Քարանձավամարդը» (2004)։ Այդ ֆիլմում դերի համար նա հաղթել է «Անկախ ոգի»-ի լավագույն դերասանուհի անվանակարգում[9]։

Կիրա Սեջվիկը հատկապես հայտնի է «Խուզարու շուն» հեռուստասերիալում դաժան քննիչ Բրենդա Լի Ջոնսոնի դերով։ Նա արժանացել է քննադատների գնահատանքի՝ իր կերպարի կատարման համար, իսկ սերիալը դարձել է կաբելային հեռուստատեսության ամենահայտնի դրամաներից մեկը։ 2007 թվականին Սեջվիկը արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, իսկ 2010 թվականին՝ չորս անվանակարգերում առաջադրվելուց հետո արժանանում է շատ սպասված «Էմմի» մրցանակի` «դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[9]։ 2009 թվականին հեռուստատեսությունում ներդրումների համար դերասանուհու պատվին հոլիվուդյան փառքի ծառուղում ավելացրել են աստղ[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի սեպտեմբերի 4-ին դերասանուհին ամուսնացել է դերասան Քեվին Բեկոնի հետ[11]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Թրեվիս Սեդվիկ Բեկոնին (ծնվել է 1989 թվականի հունիսի 23-ին) և Սոզի Ռութ Բեկոնին (ծնվել է 1992 թվականի մարտի 15-ին)[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #139259333 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  7. https://walkoffame.com/kyra-sedgwick/
  8. Famous Sedgwicks
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Kyra Sedgwick- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  10. «Awards for Kyra Sedgwick». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  11. Kyra M. Sedgwick And Kevin Bacon, Actors, Engaged — NYTimes.com
  12. GeneAll.net — Kyra Sedgwick