Քիտ Ջարրեթ
| Քիտ Ջարրեթ | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 8, 1945 (80 տարեկան) Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
| Երկիր | |
| Ժանրեր | ջազ |
| Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
| Գործիքներ | դաշնամուր[2], սաքսոֆոն և երգեհոն |
| Լեյբլ | ECM Records և Atlantic Records |
| Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ և Emmaus High School? |
| Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Charles Lloyd Quartet? և Art Blakey & The Jazz Messengers? |
| Պարգևներ | |
| Կայք | keithjarrett.org |
Քիտ Ջարրեթ (անգլ.՝ Keith Jarrett, մայիսի 8, 1945, Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ջազային դաշնակահար և երգահան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջառետն ընտանիքի հինգ եղբայրներից ամենամեծն էր։ Երեք տարեկանում առաջին անգամ նստել ու սովորել է դաշնամուր նվագել։ Դա նրան շատ հեշտ է տրվել, և արդեն յոթ տարեկանում իր առաջին մենահամերգն է ունեցել, որի ժամանակ նվագել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, ինչպես նաև իր երկու ստեղծագործությունները։ Իսկ 1962 թվականին՝ 17 տարեկանում, իր առաջին մենահամերգն է տվել՝ բաղկացած միայն իր ստեղծագործություններից։
Նա իր կարիերան սկսել է Արտ Բլեյկիի «Jazz Messengers» անսամբլում 1960-ական թվականների կեսերին։ Որպես Չարլզ Լլոյդի անսամբլի անդամ՝ 1967 թվականին հյուրախաղերով շրջագայել է աշխարհով մեկ, այդ թվում նաև ԽՍՀՄ-ում։ 1968-1970 թվականներին մասնակցել է Մայլս Դևիսի ֆյուժն անսամբլի փորձերին, որտեղ նվագել է էլեկտրական դաշնամուր և երգեհոն Չ.Կորիայի հետ միասին։ Չնայած Դևիսի ուժեղ հեղինակությանը՝ Ջառետը, ի տարբերություն Կորիայի, այդպես էլ չի դարձել նոր խառը ոճի հետևորդը և 1970-ական թվականներին վերադարձել է ավանդական ակուստիկ ջազին։
1973 թվականից մինչև 1979 թվականը ելույթներ է ունեցել «European Quartet»[4] անսամբլի հետ, 1983 թվականից ելույթ է ունեցել «Standards» տրիոյում, որը կոչվել է նաև «Քեյթ Ջառետի տրիո»։
Ք. Ջառետի համերգների որոշիչ ուղղությունը եղել է free jazz ոճը՝ ջազային բալլադների հատկանիշներով[5]։
Ջառետը հայտնի է եղել իր իմպրովիզներով(օրինակ՝ The Köln Concert)՝ տարաբնույթ երաժշտական ժանրերի ներգրավմամբ։ Ջազից բացի, նա ունեցել է ակադեմիական երաժշտացանկ։ Նրան են պատկանել Բախի ԼՏԿ և «Գոլդբերգ վարիացիաները»(առաջին մասը կատարել է դաշնամուրի վրա, երկրորդը՝ կլավիսինի), ինչպես նաև Շոստակովիչի «24 պրելուդիաներ և ֆուգաներ» շարքը։
2003 թվականին նա դարձել է« Polar Music Prize» մրցանակի միակ դափնեկիրը։ Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ այն չի բաժանվել մի քանի հայտատուների միջև։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118557068 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ https://www.steinway.com/artists/keith-jarrett — Steinway & Sons.
- ↑ «European Quartet Discography». Jazz Discography Project (անգլերեն).
- ↑ Elsdon P. Style and the Improvised in Keith Jarrett’s Solo Concerts. Online Publication Date: 01 January 2008, p. 51–67.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիտ Ջարրեթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Մայիսի 8 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի դասական երաժիշտներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ջազմեններ
- Ամերիկացի ստեղնահարներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Շվեդիայի երաժշտության թագավորական ակադեմիայի անդամներ
- Ջազմեններ