Քինլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինլին
Տեսակլեռնաշղթա
Երկիր Չինաստան
Վարչատարածքային միավորՉինաստան
Բարձրություն (ԲԾՄ)3767 մետր
Երկարություն1500 կմ

Քինլին[1] (չինարեն ավանդ. 秦嶺, հեշտ. 秦岭 , պինին: Qin Ling), լեռնաշղթա Արևելյան Ասիայում։ Գտնվում է Չինաստանի տարածքում։ Համարվում է Կունլուն լեռնաշղթայի արևելյան շարունակությունը։ Ձգվում է արևմուտքից արևելք 1000 կմ երկարությամբ, Գանսյու նահանգի հարավ արևմուտքից դեպի Շենսի և Հենան։ Ամենաբարձր կետը Տայբայշան լեռը (բարձրությունը՝ 3767 մ)[2]։ Բացի դրանից, լեռնաշղթայի գագաթ է համարվում նաև Դաոսիզմի սրբազան լեռներից Խուաշանը։

Լեռնաշղթայով է անցնում Չինաստանի Հուանհե և Յանցզի գետերի ավազանների ջրբաժանը։ Հյուսիսում հոսող Վեիհե գետից ձգվող լեռնաշղթան բաժանում է Քինլինը և Լյոսային սարավանդը, իսկ Հանշույ գետը՝ հարավի Միցանշան և Բադաշան լեռնաշղթաները, որոնց հետևում ընկած է Սիչուանի գոգավորությունը։ Լեռնաշղթան կազմված է առավելապես կրաքարից և մետամորֆային թերթաքարերից։ Արևմտյան հատվածը կտրտված է խոր կիրճերով, արևելյանը՝ կազմված է չորս առանձին լեռնաճյուղերից։ Այստեղ կան մոլիբդենային հանքերի հանքատեղեր[3]։

Քինլինգ․ ֆիզիկական քարտեզ

Լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին են գտնվում Սիան և Սիանյան քաղաքները։

Քինլինի լեռներ

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթայով է անցնում հյուսիսի չոր լյոսային տափաստանների և հարավի մերձարևադարձային անտառների միջև եղած սահմանը։ Այդ սահմանը շարունակվում է արևելքում Դաբեշանի լեռներում։ Քինլինի ավելի զառիվեր հյուսիսային լանջերին աճում են բարեխառն գոտու տերևները թափող անտառներ․ ստորոտին՝ կաղնի, թեղի, ընկուզենի, թխկի և հացենի, վերևում գերիշխում են փշատերև անտառները։ Գագաթներին հանդիպում են խեժափիճի և կեչի, մրտավարդ և գաճաճ հնդկեղեգ (Sasa nipponica) կազմում են խիտ թփաստան։ Առավել զառիվայր հարավային լանջերին աճում են մերձարևրադարձային խառնանտառներ հնդկեղեգի, կամելիայի և մագնոլիայի հետ։ Հանդիպում է էնդեմիկ «Abies chinensis»–ը։ Մի քանի տեսակների (շքեղ եղևնի, հուդայածառ, էվկոմիա) պահպանման համար կազմակերպվել են մի քանի արգելոցներ․ Տայբայշան, Ֆոպին–Յուէբա և այլն։

1300–3000 մ բարձրություններում ապրում է Մեծ պանդայի 2005 թվականին առանձնացած քինլինյան պանդա ենթատեսակը (Ailuropoda melanoleuca qinlingensis)։ Քինլինի լեռներում է բնակվում նաև ոսկե կճատաքիթ կապիկը և տակինը[4]։

Տեսարան Ազգային տաճարից դեպի Քիլինգի լեռները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 420.
  2. «Qin-Mountains» (անգլերեն). Վերցված է 2010-01-08-ին.
  3. Քինլին հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  4. «Qin Ling Mountains deciduous forests» (անգլերեն). Terrestrial Ecoregions. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինլին» հոդվածին։