Jump to content

Քիմ Յոնուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Յոնուն
Ի ծնե անունկորեերեն՝ 김영운
Ծնվել էհունվարի 17, 1985(1985-01-17)[1] (40 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա[2]
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունԿյոնգ Հվի համալսարան և Կյոնգ Հի համալսարան
ԱնդամակցությունSuper Junior, Super Junior-T? և Super Junior-Happy?
Ստորագրություն
Ստորագրություն
 Kangin Վիքիպահեստում

Քիմ Յոն Ուն (կորեերեն՝ 김영운, չինարեն՝ 金永雲, հունվարի 17, 1985(1985-01-17)[1], Սեուլ, Հարավային Կորեա[2], ավելի հայտնի է որպես Կանին), հարավկորեացի երգիչ և դերասան։ Առավել հայտնի է որպես Super Junior բոյբենդի (և նրա Super Junior-T ենթախմբի) նախկին անդամ։

2005−18: Դեբյուտը Super Junior, Super Junior-T, Super Junior-H և սոլո գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանինը Super Junior-ի մամուլի ասուլիսում՝ նվիրված Devil-ի հատուկ ալբոմի թողարկմանը, 2015 թվականի հուլիս

2005 թվականի նոյեմբերի 6-ին Super Junior’05-ը՝ Super Junior-ի առաջին սերունդը, իր դեբյուտը կատարեց Popular Songs (այժմ՝ Inkigayo) երաժշտական շոուում՝ «TWINS» սինգլով[3]։ Twins դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկվել է դեկտեմբերի 5-ին և զբաղեցրել է երրորդ տեղը ալբոմի հիթ-շքերթի ամփոփիչ վաճառքների մեջ[4]։ Դեբյուտից հետո Կանինը դարձավ MBC «Գոյատևում» MC շոուն։ Հետագայում եղել է ԲոԱ-ի և TVXQ երկրպագուների հաղորդավար։ 2006 թվականի մարտին S. M. Entertainment-ը սկսեց անդամներ ընտրել հաջորդ սերնդի Super Junior-ի համար, բայց Կյուհյոնի ավելացումից հետո գործակալությունը հրաժարվեց ամենամյա դերասանական կազմի փոփոխության գաղափարից, և Super Junior-ը հունիսի 7-ին թողարկեց «U» սինգլը, և երգը ամենահաջողվածն էր նրանց կարիերայում մինչև «Sorry, Sorry»-ի թողարկումը 2009 թվականին[5]։ Քանինը նաև հաղորդավար է դարձել KBS-ի և MBC-ի մի շարք ժամանցային շոուների համար։ Հեռուստատեսային գործունեության շնորհիվ նա ամենաբարձր աշխատավարձն է ստացել Super Junior-ում[6]։

2007 թվականի փետրվարին Իթ Հիկի, Կիմ Հի Չոլի, Սինդոնի, Սոնգ Մինի և Ինհյոկի հետ դեբյուտել Է Super Junior-T ենթախմբում, որը կատարում է տրոտ ոճի երգեր։ Հուլիսին թողարկվեց «Հարձակում ոսկե տղաների վրա» ֆիլմը, որը նշանավորեց Կանինի դեբյուտը կինոյում[7]։ 2008 թվականին Հի Չոլի հետ մասնակցել է «Քսանադու» մյուզիքլին։ 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի մայիսը մասնակցել է «Մենք ամուսնացանք» շոուին, նրա գործընկերը դարձել է Լի Յունջին։

2012 թվականի հունիսին S. M. Entertainment-ը հայտարարեց, որ Կանինը կվերադառնա Super Junior-ի կազմում իր գործունեությանը՝ հուլիսի 1-ին թողարկելով Sexy, Free & Single ալբոմը[8]։ Նա հետևողականորեն մասնակցում էր Super Junior-ի բոլոր առաջխաղացումներին մինչև 2015 թվականը, ավելի ուշ նա դադար ունեցավ կարիերայում՝ հարբած մեքենա վարելու սկանդալի պատճառով[9]։

2019: Հեռացում Super Junior-ից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 11-ին Կանինը հայտարարեց խմբից կամավոր հեռանալու մասին, սակայն նա կշարունակի մնալ գործակալության արտիստ մինչև պայմանագրի ավարտը[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007: Հակամարտություն MBC-ի ղեկավարության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին S. M. Entertainment-ի և MBC-ի միջև կոնֆլիկտ տեղի ունեցավ՝ կապված S. M.-ի արտիստների՝ ալիքի հաղորդումներում մասնակցության ժամանակային ընդմիջումների հետ, ինչի հետևանքով Կանինը լքեց MS-ի պաշտոնը «Շաբաթ գիշեր Դոն Ան ակումբում» շոուում։ Բացի այդ, MBC-ի ղեկավարությունը որոշել է Super Junior-ին արգելել, դրանով իսկ խումբը հետագայում չէր կարողանա հայտնվել MBC-ի բոլոր ծրագրերում։ MC-ի դիրքը Music Core-ում փոխարինեց T.O.P-ը։ Կանինը չէր կարող շարունակել հաղորդավարի աշխատանքը «Շաբաթ գիշեր Դոն Ան ակումբում» և «Անհնարին ոչինչ չկա» շոուներում, մինչև հակամարտությունը չլուծվի[11]։ MBC-ի ղեկավարությունը նաև գործակալությունից ներողություն է պահանջել, եթե արտիստները ցանկանում են ելույթ ունենալ ծրագրերում: Քանինի՝ շոուից հեռանալուց հետո վարկանիշները հասել են իրենց նվազագույնի։ Մեկ շաբաթ անց MBC-ն հայտարարեց, որ Super Junior-ի հետ սկսում է «Երեխային նոր կյանք տալ» հատուկ հատվածը՝ չնայած նրանց արգելքին: MBC-ի տնօրենն ավելի ուշ հայտարարել է, որ արգելքը երբեք պաշտոնական չի եղել, այլ եղել է ալիքի պրոդյուսերների որոշումը։

2009: Ծեծկռտուք բարում և հարբած մեքենա վարելու առաջին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 16-ին Կանինը ձերբակալվել է Gangnamgu թաղամասում գտնվող բարում երկու տղամարդկանց միջև ծեծկռտուքին մասնակցելու համար։ Ականատեսը պատմել է, որ Կանինն ու իր ընկերը միասին ժամանակ են անցկացրել, երբ նրանց մոտեցել են երկու անծանոթ տղամարդիկ, և վեճ է սկսվել: Կանինը դուրս է եկել բարից, բայց նրանք հետևել են նրան, և արդեն փողոցում ծեծկռտուք է սկսվել: Մեկ այլ ականատես ասել է, որ նա [Կանինը] փորձել է կանխել այն։ Մոտակա անվտանգության տեսախցիկը ֆիքսել է միջադեպը, և տվյալներն ուղարկվել են ոստիկանություն[12]։ Կանինին չորս այլ կասկածյալների հետ ուղարկել են հարցաքննության՝ հետաքննությանը օգնելու համար։ Կասկածյալներից մեկը նույնիսկ հայտարարել է, որ Կանինը հարձակվել է իր վրա, սակայն ապացուցվել է, որ նա դա արել է ինքնապաշտպանության նպատակով։ Տեղի ունեցածի արդյունքում հայտնի նորաձևության դիզայներ Անդրե Քիմը նրան բացառել է իր նորաձևության ցուցադրությունից[13]։ Ավելի ուշ Կանինը հայտնվել է Հոնկոնգում Super Show 2 համերգին, բայց նրա ապագա ժամանակացույցը, ի վերջո, ժամանակավորապես հետաձգվել է[14]։

Միայն մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 3-ի սահմաններում, Կանինը բախվել է կայանված տաքսիին և փախել դեպքի վայրից։ Հինգ ժամ անց՝ ժամը 8-ին, նա որոշել է գնալ ոստիկանություն: Հետաքննությունը պարզել է արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 0.082‰ դեղաչափով[15]։ Ժամը 14:00-ին նա չի կարողացել ժամանել Կաննի ոստիկանական բաժանմունք՝ հետագա հետաքննության համար և հաջորդ օրը կանչվել է[16]:

Կատարվածից անմիջապես հետո S. M. Entertainment-ը և Կանինը պաշտոնական հայտարարություն են տարածել, որում ներողություն են խնդրել։ Կանինի գործունեությունը մինչև տարեվերջ ամբողջությամբ չեղարկվել է։ Նոյեմբերին SPAO կայքի համար գովազդային լուսանկարներ են հայտնվել, ինչն առաջացրել է նեթիզենների դժգոհությունը, սակայն շուտով հայտնել են, որ լուսանկարներն արվել են դեռ միջադեպից առաջ[17]: 2010 թվականի հունվարի 13-ին Սեուլի դատարանը նրան պարտավորեցրել է 8 միլիոն վոն տուգանք վճարել[18]:

2010−12: Ծառայությունը բանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 5-ին Կանինը սկսել է պարտադիր զինվորական ծառայությունը Նոնսան ուսումնամարզական ճամբարում հինգշաբաթյա պատրաստությունից հետո։ 20 ամիս ծառայել է կորեական ցամաքային զորքերում՝ ծառայությունն ավարտելով 2012 թվականի ապրիլի 16-ին[19]։

2016: Երկրորդ հարբած վարորդական սկանդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 24-ին Կանինը դարձել է հարբած վիճակում մեքենա վարելու ևս մեկ սկանդալի մասնակից, արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը կազմել է 0.05‰։ S. M. Entertainment հանդես են եկել հայտարարությամբ, որում բացատրել են, որ Կանինի հետագա գործունեությունը հետաձգվում է[20][21]։ Նա դատախազության բաժին հարցաքննության է ժամանել հունիսի 15-ին։ Պաշտոնական մեղադրանք է առաջադրվել հուլիսի 7-ին։ Սեպտեմբերի 7-ին Կանինին պարտավորեցրել են 7 միլիոն վոն տուգանք վճարել[22]։

2017: Սկանդալ էսկորտ-բարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 17-ին տեղեկություն է ստացվել, որ Կանինը Սեուլի ռեստորաններից մեկում հարձակվել է իր ընկերուհու վրա։ Կաննամի ոստիկանությունը ձերբակալել է նրան՝ տվյալները ճշտելու համար, ինչպես նաև հայտնել Է, որ Կանինն ինքը պետք է հաստատի, որ տուժածն իսկապես իր ընկերուհին է: Հաղորդվում էր, որ «նա հարբած էր, բայց լիովին հարբած չէր»: Ոստիկանությունը նաև հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել ուղեկցորդ բարում: Ի վերջո, կողմերին հաջողվեց հասնել խաղաղության համաձայնության, քանի որ զոհը հրաժարվեց հայտարարություն գրել: Նույն օրը, Label SJ-ն, որը նախկինում հնարավորություն չի ունեցել կապ հաստատել Կանինի հետ, հատուկ հայտարարություն է տարածել․

Բարև ձեզ, սա Label SJ-ն է։ Մենք մեր դիրքորոշումն ենք հայտնում Կանինի վերջին գործողությունների վերաբերյալ։
- Առաջին հերթին, մենք ուզում ենք ներողություն խնդրել Ձեզ անհանգստացնելու համար: Ալկոհոլի ազդեցության տակ Կանինը վեճի է բռնվել իր ընկերոջ հետ, ինչը թյուրիմացության է հանգեցրել և նպաստել է ոստիկանության կանչին։ Նա ներողություն է խնդրել, և միջադեպը տեղում լուծվել է։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Ալբոմ
«Suddenly» 2008 Xanadu Musical OST
«Please Call My Name» 2015 The Cat Funeral OST
«Memories» D-Day OST
«Don’t Cry, Man» 2016 Don’t Cry Man – Single

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Տղամարդ և կին A Man and a Woman Դերը անհայտ է
2006 ս Ծիածանի վեպ Rainbow Romance Ինքն իր դերում
2007 ս Բիլլի Ջին, նայիր ինձ Billie Jean, Look At Me Ընկեր
2007 ֆ Հարձակում ոսկե տղաների վրա Attack on the Pin-Up Boys Ձյուդոյի համայնքի ավագ
2007 ֆ Էլվինն ու սկյուռիկները Alvin and the Chipmunks Էլվին (հնչյունավորում)
2008 ֆ Ողջույն աշակերտուհի Hello, Schoolgirl Կան Սոկ
2009 ս «Զերո» թիմ Romance Zero Նա Հո Տե
2015 ֆ Կատվի հուղարկավորություն The Cat Funeral Դոն Հուն

Ժամանցային շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
2005 Night of TV Entertainment Հաղորդավար
2005−06 M!Countdown Հաղորդավար
2006−07 Շաբաթ գիշեր Դոնգ Ան ակումբում Հաղորդավար
Անհնարին ոչինչ չկա Հաղորդավար
2007 Music Core Հաղորդավար
2008 Եղբայրների Բբանդա Հիմնական կաստ
2008−09 Մենք ամուսնացանք Հիմնական կաստ
2009 Հրաշք Super Junior-ի հետ Չկա տվյալ
2014 Show Champion Հաղորդավար
Փառք իմ տանը Հիմնական կաստ
2014−15 Գլոբալ հարցում - Երգ քեզ համար Հաղորդավար
  • Քսանադու (2008)
  • Պալատ (2013)
  • Օր (2015)

Ռադիոհաղորդում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Reckless Radio (2006−07)
  • Good Friend Radio (2007−09)

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Նոմինացիա Ինչ է առաջադրվել Արդյունք
2007 Summer Break Mnet 20's Choice Awards Ամենավատ տղան  Նամիբիա Հաղթանակ
2008 MBC Entertainment Awards Լավագույն դիջեյ  Նամիբիա Հաղթանակ
MBC Drama Awards Հատուկ արժանիքների մրցանակ ռադիոյում Kangin's Good Friends Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Kangin
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «SM Unveils 12-Membered Boy Group Named "Super Junior"». Arirang. 2005 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  4. «Album Sales of December 2005». MIAK. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  5. «Super Junior加入新成员 变13人超级组合(图)». Sina. 2006 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  6. «SJ神童自曝组合成员收入 强仁最高自愧不如(图)». Sina. 2007 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  7. «Super Junior Hits Big Screen». The Korea Times. 2007 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  8. «Kangin to make comeback in July». Korea Joongang Daily. 2012 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  9. «Super Junior Preparing for Comeback with Repackaged Album». Christian Post. 2018 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  10. «Kangin quits Super Junior after 14 years and apologises to bandmates». Metro UK. 2019 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
  11. «'일밤' 측 "강인 하차는 상도의 차원...확대해석 경계"». Joy News. 2007 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  12. «폭행 혐의 강인, 강남경찰서 측 "CCTV 확보, 강인 추가 소환 계획 없다"». Newsen. 2009 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  13. «폭행혐의 강인, 앙드레김 패션쇼 메인모델 일정 취소돼...». Newsen. 2009 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  14. «강인, 슈퍼주니어 투어 공연 참석차 홍콩 출국». Asiae. 2009 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  15. «Kang-in turns himself in after drunk driving hit-and-run». Asiae. 2009 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  16. «Kang-in fails to turn up for police investigation». Asiae. 2009 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  17. «Kangin to return for SPAO?». All K-Pop. 2009 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  18. «Kang-in fined 8 million won for drunk driving incident». Asiae. 2010 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  19. «Super Junior's Kangin Released from Army». MWave. 2012 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  20. «Super Junior's Kangin again nabbed for drunk-driving». The Korea Times. 2016 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  21. «Super Junior's Kang-in Booked for Drunk Driving». Chosun. 2016 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  22. «Kang-in Fined W7 Million for Drunk Driving». Chosun. 2016 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.