Քիմ Դիլեյնի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոզեֆ Կորտեզե և Charles Grant? |
Պարգևներ և մրցանակներ | |
Քիմ Դիլեյնի (կամ Քիմ Դելանի, անգլ.՝ Kim Delaney, նոյեմբերի 29, 1961[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալում խաղացած դերով, որը նրան 1997 թվականին բերել է «Էմմի» մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում[3][4][5]։ Նա նաև նկարահանվել է «Իմ բոլոր երեխաները», «Ֆիլադելֆիա» և «C. S. I.: Հանցագործության վայրը Մայամի» սերիալներում, իսկ 2007-2012 թվականներին Lifetime հեռուստաալիքի «Բանակային կանայք» սերիալում կատարել է գլխավոր դեր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմ Դիլեյնին իր կարիերան սկսել է «Իմ բոլոր երեխաները» ցերեկային սերիալով, որտեղ 1981-1984 թվականներին խաղացել է Ջենի Նելսոն Գարդների դերը։ Նա մրցանակ է ստացել որպես լավագույն առաջնաելույթ ունեցող, 1983 թվականին առաջադրվել Է «Էմմի» ցերեկային մրցանակի։ Հայտնի դառնալուց հետո Կիմ Դիլեյնին սերիալից հեռացել է ֆիլմերում նկարահանումների համար, որոնց թվում են եղել Էմիլիո Էստևեսի «Դա եղել է այն ժամանակ․․․ Դա կա և հիմա» և Չակ Նորիսի ««Դելտա» ջոկատը»։ 1989-1990 թվականներին նա «Ծառայողական գործուղում» սերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը, իսկ հաջորդ մի քանի տարիներին հիմնականում գլխավոր դերեր է խաղացել տարբեր հեռուստաֆիլմերում։
1995 թվականին Կիմ Դիլեյնին սկսել է դետեկտիվ Դիանա Ռասելի դերը խաղալ «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալում։ Սերիալը հիթ է դարձել և կարգադիր ոստիկանական շոուների ժանրում, իսկ Դիլեյնին լավ արձագանքներ է ստացել քննադատների կողմից, իսկ 1997 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում, ինչպես նաև մրցանակի է առաջադրվել 1998-1999 թվականներին[6]։ Նա նաև ստացել է մի շարք այլ պարգևատրումներ, ինչպես նաև երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերի համար և յոթ անգամ՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակի համար։ 2001 թվականին նա լքել է շոուն, որպեսզի «Ֆիլադելֆիա» սերաիլում գլխավոր դեր խաղա, որը տևել է ընդամենը մեկ եթերաշրջան, չնայած այն շատ է սիրվել քննադատների կողմից։
2003 թվականին Քիմ Դիլեյնին կարճ ժամանակով վերադարձել է «Նյու Յորքի ոստիկանություն», իսկ հետո գլխավոր դեր է խաղացել «10,5 միավոր» և «10,5 միավոր։ Ապոկալիպսիս» մինի-սերիալներում։
2006 թվականին նա նկարահանվել է Սթիվեն Քինգի պատմվածքի հիման վրա ստեղծված «Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ ուրվական» մինի-սերիալում, իսկ հաջորդ տարի հրավիրված աստղ է եղել «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալի երկու էպիզոդներում։
2007-2012 թվականներին Կիմ Դիլեյնիին «Բանակային կանայք» հեռուստասերիալում կատարել է Կլաուդի Ջոյ Հոլդենի՝ գլխավոր հերոսի դերը։ Նա սերիալը լքել է 2012 թվականին վեց եթերաշրջանից հետո[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմ Դիլեյնին ամուսնացել է երկու անգամ։ Որդին՝ Ջոն Ֆիլիպ Կորտեզեն, երկրորդ ամուսնությունից է։
2002 թվականին Դիլեյնին ձերբակալվել է Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում, հարբած վիճակում մեքենա վարելու կասկածանքով այն բանից հետո, երբ հրաժարվել է ալկոթեստերային ստուգում անցնել[8]։ Մեղադրող կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նա դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1981-1984 | ս | Իմ բոլոր երեխաները | All My Children | Ջեննի Նելսոն Գարդներ |
1983 | հֆ | Առաջին հերթին | First Affair | Քեթի |
1985 | ֆ | Դա եղել է այն ժամանակ․․․ Դա կա և հիմա | That Was Then... This Is Now | Քեթի Կառլսոն |
1986 | ս | Հավասարիչը | The Equalizer | Սալ Էնն Կարտեր |
1986 | ֆ | «Դելտա» ջոկատը | The Delta Force | Մերիի քույրը |
1986 | ֆ | Որսորդի արյուն | Hunter's Blood | Մելանի |
1986 | ս | Հյուրանոց | Hotel | Մելանի Լոկհարտ |
1987 | ֆ | Մարդ կողմնացույց | Campus Man | Դեինա Թոմաս |
1987 | հֆ | Փերի Մեյսոն։ Չարագործ ուրվականի մասին | Perry Mason: The Case of the Sinister Spirit | Սյուզեն |
1987 | ս | Լոս Անջելեսի օրենք | L.A. Law | Լեսլի Կլեյնբերգ |
1987 | ս | Հուպերման | Hooperman | |
1987 | հֆ | Christmas Comes to Willow Creek | Christmas Comes to Willow Creek | Ջեսսի |
1988 | ֆ | Թափառաշրջիկը | The Drifter | Ջուլիա Ռոբինս |
1988 | հֆ | Վերցրեք իմ դստրերին, խնդրում եմ | Take My Daughters, Please | Իվեն |
1989 | ս | Ծառայողական գործուղում | Tour of Duty | Ալեքս Դեվլայն |
1991 | ֆ | Երկարատև կրակոց | Hangfire | Մարիա Մոնտոյա Սլեյթոն |
1991 | ֆ | Մարմնի մասեր | Body Parts | Կարեն |
1992 | ֆ | Կոտրված կապեր | The Broken Cord | Սյուզաննա |
1992 | ս | Հինգերորդ անկյուն | The Fifth Corner | Էրիկա Ֆոնթեյն |
1992 | հֆ | Լեդի Բոսս | Lady Boss | Լակի Սնտանջելո |
1993 | հֆ | Քրիստինայի անհետացումը | The Disappearance of Christina | Լիլլի Քրոֆթ |
1994 | Ուժը | The Force | Սառա Ֆլինն | |
1995 | ֆ | Մետաղական գազան | Project: Metalbeast | Աննա դե Կառլո |
1995 | հֆ | Բարձրահասակ, թխավուն և մահացու | Tall, Dark and Deadly | Մեգի Սփրինգեր |
1995 | ֆ | Խավարի մարդը II։ Դյուրանի վերադարձը | Darkman II: The Return of Durant | Ջիլ Ռենդալ |
1995 | Սերիական մարդասպան | Serial Killer | լբիե | |
1995 | ֆ | Սատանա | Temptress | Կարին Սուոն |
1995-2003 | ս | Նյու Յորքի ոստիկանություն | NYPD Blue | դետեկտիվ Դիանա Ռասսել |
1996 | հֆ | Ավելի ու ավելի մոտ | Closer and Closer | Քեյթ Սոնդերս |
1997 | հֆ | Սատանայի երեխան | The Devil's Child | Նիկի դե Մարկո |
2000 | ֆ | Առաքելություն դեպի Մարս | Mission to Mars | Մեգի ՄակԿոնել |
2001 | հֆ | Սեր և դավաճանություն | Love and Treason | լեյտենանտ Քեյթ Թոմոնս |
2001-2002 | ս | Ֆիլադելֆիա | Philadelphiya | Քեթլին Մագուայր |
2002 | ս | C. S. I.: Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Մեգան Դոներ |
2004 | հֆ | Սադբերի | Sudbury | Սալլի Օուենս |
2004 | հֆ | Անհավատարմություն | Infidelity | Դանիել Մոնտետ |
2004 | հֆ | 10,5 միավոր | 10.5 | բժիշկ Սամանթա «Սեմ» Հիլլ |
2005 | ս | Միայնակ սրտերը | The O.C. | Ռաբեկա Բլում |
2006 | հֆ | 10,5 միավոր։ Ապոկալիպսիս | 10.5: Apocalypse | բժիշկ Սամանթա «Սեմ» Հիլ |
2006 | ս | Մղձավանջներ ու ֆանտաստիկ ուրվականներ | Nightmares & Dreamscapes: From the Stories of Stephen King | Մերի Ռիվինգեմ |
2007 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | կապիտան Ջուլիա Միլֆիլդ |
2007-2012 | ս | Բանակային կանայք | Army Wives | Կլաուդիա Ջոյ Հոլդեն |
2011 | հֆ | Ընտանիքի որոնում | Finding a Family | Իլեանա |
2015 | ս | Ապոմատոքս | To Appomattox | Մերի Թոդ Լինքոլն |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
- ↑ 29/11/1961 New York Times bio of Kim Delaney; accessed 2008-06-21
- ↑ TELEVISION/RADIO; Another Series Sees What It Needs in Kim Delaney; New York Times; Published: September 22, 2002; accessed 2008-06-21
- ↑ «Kim Delaney — AskMen». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Kim Delaney Emmy Winner
- ↑ Nellie Andreeva (21 сентября 2012). «Kim Delaney Poised To Exit Lifetime's 'Army Wives'; Will There Be More Departures?». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Susman, Gary (2002 թ․ հունվարի 30). «NYPD Booze». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Susman, Gary (2002 թ․ նոյեմբերի 8). «'Miami' Beached». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Դիլեյնի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 1958 ծնունդներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Դերասանուհիներ այբբենական կարգով