Քիմիական ռեակտիվներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քիմիական ռեակտիվներ, ռեագենտներ քիմիական, նյութեր, որոնք օգտագործվում են քիմիական վերլուծության (որակական և քանակական), գիտահետազոտական փորձառական աշխատանքների (քիմիական միացությունների հատկությունները, փոխարկումները և ստացման եղանակներն ուսումնասիրելու) համար և այլ նպատակներով։ Քիմիական ռեակտիվներ կոչվում են նաև հատուկ նպատակներով օգտագործվող որոշ խառնուրդներ և լուծույթներ (օրինակ, Նեսլերի ռեակտիվը ամոնիակի որոշման համար)։ Հիմնական նյութի և թույլատրված խառնուրդների պարունակությունը Քիմիական ռեակտիվներում ԽՍՀՄ-ում սահմանվում է պետական ստանդարտով և տեխնիկական պայմաններով, որոնց համարները՝ հաճախ նաև խառնուրդների պարունակությունը, նշվում են թողարկվող ռեակտիվի պիտակի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png