Լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քիմիական լաբորատորիաից)
Քաղցքեղի Կենսաբանության Ինստիտուտի աշխատանոց Չինաստանում

Լաբորատորիա (միջն. լատին․՝ laboratorium, ծագել է լատին․՝ laboro «աշխատում եմ») կամ աշխատանոց — Սարքավորված տարածք, հարմարված հատուկ փորձերի և հետազոտությունների համար (քիմիական, ֆիզիկական, տեխնիկական, մեխանիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական և այլն), սովորաբար բուհերի, գործարանների, դեղատների և այլ հաստատություններին կից։

  • Սանիտարական աշխատանոց (վերլուծական կամ սանիտարական կայաններ) — Հիմնարկ, որը զբաղվում է տարատեսակ ուտելիքների, համային նյութերի և այլ սպառողական ապրանքների հետազոտությամբ, նրանց լավորակությունը և սանիտարական նորմերին համապատասխանությունը որոշելու նպատակով։

Սանիտարական և վերահսկողական կայանների տնօրինումը կատարվում է դեղագործների կամ քիմիկոսների կողմից։

  • Թռչող աշխատանոցինքնաթիռ կամ թռչող սարք, որի վրա իրական թռիչքի պայմաններում փորձարկվում են շարժիչները, սարքերը, կառուցվածքի տարրերը և այլն։
  • Փորձարարական աշխատանոց (փորձարարական կենտրոն) — աշխատանոց, որը հավատարմագրված է փորձարկումներ կատարել տվյալ հավաստագրական համակարգերի պահանջներին համապատասխությունը որոշելու նպատակով :
    Քիմիական աշխատանոցի գործասեղան