Քիմիական երևույթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։ Քիմիական երևույթներին այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ։ Օրինակ՝ շաքարի կոտրելը ֆիզիկական երևույթ է, հալելը ևս, բայց նրա այրելը քիմիական է, որովհետև առաջանում է մուր (ածխածին), անջատվում է գազեր և ջրային գոլորշիներ։

Շաքարի բանաձևն է C12H22O11։

Քիմիական երևույթի ժամանակ փոխվում է նյութի գույնը, հոտը, համը ձևը և այլն։

Կամ օրինակ նաև կաթի թթվելը,այն նույնպես քիմիական երևույթ է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիայի դասագիրք։ Հեղինակներ Լ.Ա. Սահակյան, Հ.Գ. Խաչատրյան, Ք.Հ. Բդոյան։ Էջ 40