Քիլի ջրանցք
Քիլի ջրանցք | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրանցք |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Շլեզվիգ-Հոլշտայն |
Մասն է | Բալթիկ ծով |
Կազմված է | Canal lock Kiel Holtenau? և Canal lock Brunsbüttel? |
Ակունք | Kieler Förde? |
Գետաբերան | Էլբա |
Հոսող հոսքեր | Էլբա |
Ջրահավաքի տարածք | Էլբայի ավազան |
Միացնում է | Brunsbüttel? և Kieler Förde? |
Երկարություն | 98,26 կիլոմետր |
Անվանված է | Վիլհելմ I Հոհենցոլեռն |
Քիլի ջրանցք (գերմ.՝ Nord-Ostsee-Kanal, կրճատ՝ NOK), մինչև 1948 թվականը կոչվել է Վիլհելմ կայսրի անունով (գերմ. Kaiser-Wilhelm-Kanal), նավարկելի ջրանցք Գերմանիայում: Իրար է միացնում Հյուսիսային և Բալթիկ ծովերը։ Սկսվում է Քիլիի ծովախորշից՝ Քիլի քաղաքի մոտից մինչև Էլբա գետի գետաբերանը, Բրունսբյուտել քաղաք: Քիլ քաղաքի անունից էլ առաջացել է ջրանցքի անվանումը: Ձգվածությունը 98 կմ է, լայնությունը 100 մ-ից ավելի, խորությունը՝ 11 մ: Ջրանցքն ամեն կողմից ավարտվում է ջրարգելակներով, որոնցից մեկը նախատեսված է փոքր նավատորմիղի համար: Աշխարհի ամենաբանուկ ջրանքներից մեկն է (2011 թ․՝ շուրջ 33.500 նավ)։ Համարվում է Եվրոպայի ամենածանրաբեռնված նավարկելի ուղիներից մեկը: Ջրանցքի շնորհիվ նավերը կարող են չշրջանցել Դանիան՝ Յուտլանդիա թերակղզին և խնայել շուրջ 519 կմ։ Այդ իսկ պատճառով ջրանցքը ոչ միայն կրճատում է ճանապարհն անցնելու ժամանակը, այլև ծովային ալեբախությունից:
Ջրանցքի կառուցումը տևել է 8 տարի, շահագործման է հանձնվել 1895 թվականի հունիսի 21-ին, Գերմանիայի կանցլեր Վիլհելմ II-ի կողմից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսային և Բալթիկ ծովերի միջև առաջին կապը եղել է Էյդեր ջրանցքը, որը օգտագործեց Էյդեր գետի հունը: Էյդեր ջրանցքի կառուցումը ավարտվեց 1784 թվականին: Նրա երկարությունը կազմում է 43 կմ, արևմտյան ծովափի 175 կմ հաղորդակցության ջրային ուղին հաշված Քիլիից մինչև Էյդեր գետի հուն: Այն ուներ 10 մ լայնություն և 3 մ խորություն:
Գերմանական ռազմածովային նավատորմի ծովերի հետաքրքրությունների մտահղացումները, ովքեր ցանկանում էին կապել Բալթիկ և Հյուսիսային ծովի սահմանները, առանց Դանիայի շուրջ նավարկության, և առևտրական նավագնացությունը խրախուսեց նոր ջրանցքի շահագործմանը: Շինարարությունը տևեց 8 տարի: Շինարարությանը մասնակցել է 9000 աշխատակից: 1985 թվականի հունիսի 21-ին ջրանցքը պաշտոնապես բացվեց Գերմանիայի կանցլեր Վիլհելմ II-ի կողմից։
Ջրանցքի բացման տարում ջրանցքով անցել է 5258 նավ (0,8 մլն.ռեգիստրային տոննա ), 1900 թվականին 29045 նավ (4,3 մլն.ռեգիստրային տոննա ), իսկ արդեն 10 տարի անց, 1905 թվականին արդեն 33147 նավ (5,8 մլն. ռեգիստրային տոննա )[1]:
Որպեսզի ջրանցքը համապատասխանի քաղաքացիական և ռազմածովային նավատորմին, 1907-ից 1914 թվականներին ջրանցքը ընդարձակվեց: Ջրանցքի ընդարձակումը թույլատրեց անցնելու դրեդնոուտներ (մեծ զրահանավ)[2]: Սա նշանակում էր, որ այդ ժամանակվա ռազմական նավերը կարող էին Բալթիկայից հասնել Հյուսիսային ծով, ներգերմանական ջրային ուղով, առանց Դանիան նավարկելու անհրաժեշտության, առանց նեղ արգելափակող նեղուցների և մեկ օր ավելի շուտ:
Առաջին համաշխարհային պատերազմից և Վերսալյան պայմանագրից հետո ջրանցքը դարձավ միջազգային նշանակության, մնալով գերմանական վարչությանը: 1936 թվականին Ադոլֆ Հիտլերը հրաժարվեց միջազգային կարգավիճակից: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ջրանցքը նորից վերադարձավ միջազգային օգտագործման:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Kiel Canal Վիքիպահեստում |
---|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |