Քիթի Փրայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քիթի Փրայդ
San Diego Comic-Con 2011 - Kitty Pryde Shadowcat with Lockheed.jpg
Հրատարակման պատմություն
ՀեղինակՔրիս Քլերմոնթ և John Byrne?
Դերակատար / ՁայնKatie Stuart?, Էլլեն Փեյջ և Sumela Kay?
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էUncanny X-Men?, Spider-Man and His Amazing Friends?, X-Men: Pryde of the X-Men?, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը և Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Katherine Anne Pryde
Տեսակմուտանտ, Սուպերհերոս, անիմացիոն կերպար և կինոհերոս
Մազերի գույնշականակագույն մազեր
Աչքերի գույնhazel?
ԾննդավայրDeerfield?
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Զբաղմունքօդաչու, Բարմեն, կրկեսի արտիստ, ուսուցչուհի, government agent և Սուպերհերոս
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, New Mutants?, Excalibur?, S.H.I.E.L.D. և Գալակտիկայի պահապաններ
Հատուկ ուժեր և ունակություններ
    • Ցանկացած օբյեկտի միջով անցնելը
    • Մասնակի լևիտացիա
    • Մարդուն անցյալ ուղարկելը

Քիթի Փրայդ (անգլ.՝ Kitty Pryde), Marvel Comics-ի հրատարակության հորինված կերպար: Սկզբից կրել է Էլֆ (անգլ.՝ Sprite) և Ալիել (անգլ.՝ Ariel) մականունները, հետո հայտնի է դարձել որպես Տեսիլային կատու (անգլ.՝ Shadowcat): Կերպարն առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #129 համարի կոմիքսում (հունվար, 1980 թվական) և ստեղծել են Ջոն Բիրնը և Քրիս Քլերմոնտը: Դերասանուհի Էլեն Փեյջը կատարել է Քիթի Փրայդի դերը՝ «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» և «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմերում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթի Փրայդը ապրում է որպես հասարակ աղջիկ, մինչև 13 տարեկանը: Այդ ժամանակ էլ նրա մոտ սկսվում են ահավոր գլխացավեր, ինչն էլ հանգեցնում է նրա մուտանտային ունակությունների ցուցաբերմանը: Արդյունքում Քիթիով հետաքրքրվում են և Իքս մարդիկ` Չարլզ Քսավյեի գլխավորությամբ և Դժոխայի կրակի ակումբը` Էմմա Ֆրոսթի գլխավորությամբ: Սկզբից հաղթանակը ակումբի կողմում է, քանի որ նրանք Իքս մարդկանց գերի են վերցնում: Բայց միևնույն ժամանակ Քիթին արդեն հասցնում է սովորել Իքս մարդկանց, նամանավանդ Փոթորկին: Շուտով նա փրկում է Իքս մարդկանց իր ունակությունների շնորհիվ: Դրանից հետո Քիթին դառնում է թիմի լիարժեք անդամ` Ոգի անունով, որը հետո դարձնում է Արիել: Քիթիի լավագույն ընկերուհիներն են դառնում՝ Փոթորիկը և Մագիկան, լավագույն ընկերը՝ Կուղխը, իսկ զուգընկերը՝ Հսկան: Լինելով Ճապոնիայում Քիթին ընկնում է Օգունի մենտալային ազդեցության տակ, որը Կուղխի նախկին ուսուցիչն էր, և այդ ժամանակ Լոգանը Քիթիին սկսում է ուսուցանել արևելյան մենամարտը, որպեսզի նա կարողանա պայքարել Օգունի դեմ: Ուսուցումից հետո նա վերցնում է վերջին անունը՝ Տեսիլային կատու:

Մորլոկների ոչնչացման ժամանակ Քիթին նրանց օգնութություն է ցուցաբերում, և Մորլոկներից մեկը՝ Հարպուլիկան վնասում է նրան: Դրանից հետո Քիթին երկար ժամանակ չի կարողանում մնալ նյութական կարգավիճակում և միայն Բժիշկ Դումի և Միստր Ֆանտաստիկի համատեղ ջանքերով նա բուժվում է: Շուտով դրանից հետո Քիթին ստեղծում է «Էքսկալիբուր» բրիտանական խումբը և նրա անդամներից մեկի նախկին լրտես Փիթ Վիսդոմի հետ ռոմանտիկ հարաբերությունների է ունենում, ինչը ահավոր վշտացնում է այդ մասին իմացած Հսկային: Շուտով Հսկան համակերպվում է Քիթիի ընտրության հետ և նույնպես ընդունվում Էսկալիբուրի շարքերը: Սակայն Քիթին դադարեցնում է Փիթի հետ հարաբերությունները: Կատարելով S.H.I.E.L.D.-ի առաջադրանքներից մեկը, նա հանդիպում է այլ մարդու, որի մասին, բացի այդ սիրավեպից ոչինչ հայտնի չէ: Շուտով նա մահանում է, բայց միևնույն է Քիթին բաժանվում է Վիսդոմից և վերադառնում Իքս մարդկանց մոտ, իր հետ տանելով Գիշերային օձին և Հսկային: Մի առաջադրանքով հայտնվում է Սեուլում և Փոթորկի հետ հանդիպում է Գամբիտին, որին նրանք մեռած էին համարում, սառույցի վրայի փորձությունից հետո և աղջիկները համոզում են նրան վերադառնալ:

Հսկայի մահից հետո, որն իրեն զոհաբերել էր հանուն այլ մուտանտների՝ Ժառանգության վիրուսից փրկելու համար, Քիթին թաղում է Պյոտրի մարմինը նրա հայրենիքում՝ Մերձբայկալյան շրջանում, իսկ հետո թողնում Իքս մարդկանց, որպեսզի նորմալ կյանք սկսի, ինչը նրան դժվարությամբ հաջողվում է: Շուտով նա նորից միանում է թիմին: Astonishing X-Men սերիայում Հսկան կենդանանում է և վերադառնում Իքս մարդկանց մոտ: Կրահում մոլորակի մասին սյուժեում Քիթին զոհաբերում է իրեն Երկիր մոլորակի փրկության համար:

Հետո Մագնետոն հանում է նրան տիեզերական փամփուշտից, բայց Քիթին կորցնում է մարմնի խտությունը վերականգնելու և խոսելու ունակությունը, դրանից հետո նրան պահում են հատուկ սենյակում՝ Ուտոպիայում, բայց ժամանակ առ ժամանակ Իքս մարդկանց հետ սկաֆանդրի շնորհիվ կատարում է առաջադրանքներ, ինչից հետո պարզվում է, որ Էմմա Ֆրոսթը ծրագրում է վրեժխնդիր լինել Սեբաստյան Շոուին, ինչի համար էլ նրա հետ մեկնում էր որոնումների, որպեսզի հետո նրան համոզի հրաժարվել վրեժից: Շուտով նրան օգնում են վերադարձնել ձայնը և անշոշափելիության վերահսկումը: Երբ Քիթին հանդիպում է անցյալի Իքս մարդկանց հետ, ապա դառնում է նրանց առաջնորդը և քոլեջի պրոֆեսոր:

Այլընտրանքային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Marvel Զոմբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս մարդկանց վրա հարձակվում են Ալֆա թռիչքի զոմբիները: Այդ իրադարձությունից ավելի ուշ նա տեսնում է մարդկանց՝ վարակված ժանտախտով, բայց կարողանում է հաղթել նրանց, իսկ հետո Հսկայի և իր որդու՝ Փիթերի հետ փախչում է: Հետո Հսկան անհայտ կորչում է:

Ultimate Քիթի Փրայդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթիի ունակությունները առաջին անգամ ի հայտ են գալիս 13 տարեկանում, երբ նա մի քանի անգամ ընկնում է մահճակալի միջով և մի անգամ հայտնվում գետնանցումում: Այդ ժամանակ նրա մայրը՝ Թերեզան զանգահարում է Չարլզ Քսավյեին այն հույսով, որ նա կօգնի նրան վերահսկել իր ունակությունները: Թերեզան պնդում էր, որ Քիթին մասնակցություն չպետք է ունենա Իքս մարդկանց առաքելություններում, բայց Քիթին վերցնելով իրեն Տեսիլային կատու անունը, ներթափանցում է Իքս մարդկանց ինքնաթիռ և նրանց հետ ուղևորվում է Վայրի երկիր առաքելության: Այնտեղ նա փրկում է նրանց կյանքերը, անցնում է համակարգչի միջով, որը սպառնում է մուտանտներին: Վերադառնալով տուն, մուտանտները մեղադրվում են Մագնետոյին օգնելու մեջ և Քիթին ստիպված թաքնվում է նրանց հետ միասին: Որոշ ժամանակ Քիթին հանդիպում է Բոբի Դրեյքի հետ, բայց նրանց հարաբերությունները փակուղի են մտնում, քանի որ Բոբին դեռ սիրում էր իր նախկին ընկերուհի Շելմային: Քիթին միշտ եղել է Սարդ-մարդու երկպրագուհի և առաքելություններից մեկի ժամանակ աղջկան հաջովում է ծանոթանալ Փիթերի հետ և բացահայտել նրա գաղտնիքը: Միայնակ մնալով, Քիթին որոշում է Փիթերին հրավիրել ժամադրության: Շուտով նրանք սկսում են հանդիպել և միասին պայքարել չարի դեմ: Այն մասին, որ Քիթին և Փիթերը հանդիպում են, հայտնեցին բոլոր թերթերում և դա շատ դժվարեցրեց նրանց հարաբերությունները:Քիթի Փրայդ (անգլ.՝ Kitty Pryde), Marvel Comics-ի կոմիքսների հրատարակության հորինված կերպար: Սկզբից կրել է Էլֆ (անգլ.՝ Sprite) և Ալիել (անգլ.՝ Ariel) մականունները, հետո հայտնի է դարձել որպես Տեսիլային կատու (անգլ.՝ Shadowcat): Կերպարըն առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #129 համարի կոմիքսում (հունվար 1980) և ստեղծել են Ջոն Բիրնը և Քրիս Քլերմոնտը: Դերասանուհի Էլեն Փեյջը կատարել է Քիթի Փրայդի դերը «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» և «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմերում:

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթիի գլխավոր ուժերը՝ կենդանի և անկենդան առարկաների միջով անցնելն է, անց կացնելով իր մարմնի ատոմները առարկայի ատոմների ճեղքերով: Հետո նա սովորում է ամրացնել առարկայի ատոմները (հանելով նրանց մեջի ճեղքերը), այդպես Քիթին կարողանում է քայլել օդով՝ աստիճանի նման: Երբ նա օգտագործում է իր ունակությունները, նա ընկղմվում է ֆազավորման հատուկ վիճակի մեջ և անխոցելի է դառնում ֆիզիկական և էներգետիկ հարձակումների համար, բայց խոցելի է կախարդանքի և փսիոնիկայի նկատմամբ: Նա առանց դժվարության կարող է անջատել ցանկացած էլեկտրոնիկա, նրա միջով անցնելով և կարճ միացում առաջացնելով: Դա այդքան էլ օգտակար չէ թշնամիների դեմ, որոնք կարող են վերակոմուտացնել իրենց էներգետիկ համակարգերը (Երկաթե մարդ, Վիժն, Քեյբլ, Վախի սենյակ և այլն) և նորից մտնել կռվի մեջ: Ժամանակի ընթացքում Քիթին սովորում է ֆազավորվել, նույնիսկ չաննելով օբյեկտների միջով, բայց պետք է հաշվի առնել, որ նա կարող է օբյեկտի մեջ մնալ այնքան, որքան կարող է պահել շնչառությունը: Գտնվելով ընդարձակ օբյեկտի տարածքում (հողի տակ, հաստ պատերում և այլն), Քիթին կարող է արագ տեղաշարժվել, բառացիորեն «լողալով» տարածության մեջ: Նաև Քիթին լավ տիրապետում է արևելյան մենամարտերին և սառը զենքերին:

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիթի Փրայդը Իքս մարդկանց հետ հայտնվել է «Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալի սերիաներից մեկում: Նրան հնչյունավորում է Սալի Ջուլիանը:
  • Քիթի Փրայդը հայտնվել է «Խիզախ Իքս մարդիկ» մուլտսերիալի պիլոտային սերիայում որպես թիմի նոր անդամ: Նրան հնչյունավորում է Քեթ Սաուսինը:
  • «Իքս մարդիկ: Էվոլյուցիա» մուլտսերիլում Քիթին գլխավոր հերոսուհին է, որը ցուցադրված է որպես թիմի երիտասարդներից մեկը, որը ունի ռոմանտիկ հարաբերություններ եղբայրության անդամ՝ Լենս Ալվարեսի հետ: Նա նաև Գիշերային օձի մոտ ընկերն է (չնայած նրան, որ նա ի սկզբանե անբարյացակամորեն էր վերաբերվում նրա արտաքինին), սակայն սյուժեում նրա և Հսկայի մեջ ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չկան: Նաև այդ մուլտսերիալում նա չունի Լոքհիդա վիշապիկ, բայց ցուցադրվում է, որ նա քնում է փափուկ խաղալիքի հետ, որը շատ նման է այդ վիշապին: Քիթիին հնչյունավորվում է Մեգգի Բլու Օ’Հարան:
  • Քիթին հայտնվել «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում որպես համալսարանի ուսանողուհի մինչ նրա ավերումը, և Չարլզի և Ջինի անհետանալը: Երբ Կուղխը որոշում է նորից հավաքել թիմը, Քիթին արդեն Ջենոշայի «մուտանտների դրախտի» ճանապարհին է լինում: Երբ Կուղխը ժամանում է նրա հետևից, նա միանգամից համաձայնվում է: Քիթին թիմի ամենակրտսեր ադնամն է: Այդ մուլտսերիալում Քիթին մի քիչ ցինիկ է և ամեն ինչի մասին խոսում է բաց սարկազմով: Բացի այդ, նա շատ բարյացակամ է: Նրան հնչյունավորում է Դանիելա Ջուբոֆիթսը:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթի Փրայդը հայտնվում է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի ֆիլմերում.

  • «Իքս մարդիկ» ֆիլմում Քիթին հայտնվում է պրոֆեսոր Քսավյերի դասին, երբ Կուղխը մտնում է դասի ժամանակ: Դասից հետո նա մոռանում է իր պայուսակը և վերադառնում դրա հետևից, իսկ հետո հեռանում է, անցնելով դռան միջով:
  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում Քիթին, փրկվելով Սթրայքերի գործակալներից, անցնում է մահճակալի միջով: Երբ ֆիլմի վերջում մուտանտները գալիս են նախագահի մոտ, Պրոֆեսոր Իքսը ասում է, որ նա ունի ծանոթ աղջիկ, որը կարողանում է անցնել պատերի միջով: Դերը կատարում է Քեթի Ստյուարտը:
  • «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում Քիթին ավելի շատ էկրանային ժամանակ է ստանում: Այստեղ նա սկսում է մոտիկից շփվել Այսբերգի հետ, ընդ որում ընկերական: Նա մասնակցություն է ունենում Ալկատրասի վրա եղած մարտում և փրկում է Ջիմիին՝ Ջագերնաութից: Դերը կատարում է Էլեն Փեյջը:
  • Քիթի Փրայդը նորից հայտնվում է «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» ֆիլմում[1][2], որտեղ նա դառնում է բանալի կերպարներից մեկը[3]: Քիթի Փրայդը արդեն տիրապետում է մարդու գիտակցությունը անցյալ ուղարկելու ունակությանը[4] և այդ կերպ ուղարկում է Լոգանին անցյալ, որպեսզի կանխի Թրասքի ռոբոտների կողմից մուտանտների ոչնչացումը: Նրա դերը կատարում Էլեն Փեյջը:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A+X #2,8 (Avengers + X-Men #2,8) (2012)

Քննադատություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին IGN-ի վարկածով կոմիքսների 100 լավագույն հերոսները ցանկում Քիթի Փրայդը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]