Քթի կոտրվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քթի կոտրվածք
Medical X-Ray imaging NJR06 Nevit nasal bone fracture.jpg
Պարզ ռենտգեն նկար, որտեղ երևում է քթի կոտրվածք
ԵնթադասFacial trauma?, nose disease? և midface fracture?
ՊատճառՀարված, սպորտի ընթացքում ստացված վնասվածք, Վայր ընկնում պատահար, Ավտովթարներ[1]
Հիվանդության ախտանշաններՔթային արյունահոսություն, այտուց, հեմատոմա, կապտուկներ[1][2]
Վնասում էՔիթը կազմող ոսկրերը
ԲուժաքննությունՌենտգեն հետազոտություն[1]
Բժշկական մասնագիտությունանհետաձելի բժշկություն
ՀՄԴ-9802.0
ՀՄԴ-10S02.2
ԱխտորոշումՀիմնվում է ելնելով ախտանիշներից, հիմնականում ռենտգեն ախտորոշմամբ
Բուժումսառը թրջոց, հնարավորինս հետվնասվածքային այտուցների նվազեցում[1]
ԲարդություններՄիջնպատի հեմատոմա, այլ դիմային կոտրվածքներ, մենինգիտ
Fractures of human nose Վիքիպահեստում

Քթի կոտրվածք, մարդու քթի մեկ կամ մի քանի ոսկրերի վնասումը[2]: Ախտանիշները կարող են ընդգրկել՝ քթային արյունահոսություն, այտուցներ քթի շրջանում, հեմատոմաներ, կապտուկներ և քթով շնչառության անհնարինություն[2]: Դրանք կարող են բարդանալ դեմքի այլ ոսկրերի կոտրվածքներով և քթի միջնապատի հեմատոմայով[2][1]:

Քթի կոտրվածքի ամենատարածված պատճառը բռնությունն է, սպորտային վնասվածքը, անկումը և ճանապարհատրանսպորտային պատահարները[3]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է աշխտանշանների և աշխատնիշների հիման վրա, բայց կարող է լրացուցիչ հաստատվել ռենտգենագրությամբ[3]։

Բուժումը սովորաբար ցավազրկողներով է և սառը թրջոցներով[3]։ Կոտրվածքը սովորաբար շտվում է այտուցի իջնելուց հետո[3]։ Կոտրվածքի տեսակից կախված՝ շտկումը կարող է լինել բաց կամ փակ[4]։ Շտկման արդյունքը սովորաբար դրական է լինում[5]։ Քթի կոտրվածքները հաճախ են հանդիպում և կազմում են դեմքի կոտրվածքների շուրջ 40%-ը[3][6]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի կոտրվածք ուղեկցվող արյունահոսությամբ, որն առաջացել է ռեգբի խաղալու ընթացքում ստացած վնասվածքի հետևանքով

Քթի կոտրվածքի ախտանշաները նեռարում են կապտուկներ, արյունազեղումներ, այտուց, փափկություն հարվածի շրջանում, ձևախախտում և քթից կամ դեմքի քթային հատվածից արյունահոսություն: Հիվանդը կարող է ունենալ դժվարաշնչություն և շատ առատ արյունահոսություն, եթե կա քթի լորձաթաղանթի վնասում: Հիվանդը կարող է նաև ունենալ մեկ կամ երկու աչքերի շրջանում կապտուկներ:Հիմնական պատճառներից են հարվածները ծեծկրտուկների ժամանակ, վայր ընկնելը և ավտովթարները[1]: Ախտորոշումը դրվում է հիմնականում ախտանշանների և ախտանիշների հիման վրա և հաստատվում է ռենտգեն պատկերի միջոցով:

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի կոտրվածքների պատճառը դեմքի շրջանում ստացած վնասվածքներն են: Հիմնական աղբյուրներն են սպորտային վնասվածքները, ծեծկրտուքները, վայր ընկնելը և ավտովթարները երիտասարդների շրջանում և ուշագնացության հետևանքով վայր ընկնելը մեծահասակների շրջանում[7]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի կոտրվածքները սովորաբար վիզուալ տեսանելի են և հայտնաբերվում են նաև ֆիզիկալ զննման ժամանակ: Խնդիրը տարբերակելն է հասարակ կոտրվածքները, որոնք սահմանափակվում են քթի ոսկրերով (տիպ 1), բարդ կոտրվածքներից (տիպ 2), որոնք կարող են ընդգրկել այլ դիմային ոսկրեր և/կամ միջնապատը (տիպ 2,3)[1][2]։ Պարզ՝ տիպ 1 կոտրվածքների դեպքում զարմանալի է, բայց ռենտգեն նկարները ավելի քիչ տեղեկատվական են քան կլինիկական զննումը: Այնուամենայնիվ ախտորոշումը կարող է հաստատվել ռենտգենագրության կամ համակարգչային շերտագրության միջոցով և դրանք անհրաժեշտ են, եթե կա դեմքի այլ ոսկրերի կոտրվածքի կասկած:

Կոտրվածքն, որն անցնում է քթի միջնապատով հորիզոնական հարթությամբ կոչվում է «Ջարջավայի կոտրվածք», իսկ ուղղահայացը «Շեվալլեյի կոտրվածք»[8]:

Չնայած, որ չբարդացած կոտրվածքները անհետաձգելի բուժման կարիք չունեն 5-7 օրվա ընթացքում ուղեգրումը մասնագիտացված բուժման բավարար է: Ուղեկցող վնասվածքներից՝ միջնապատի հեմատոման առաջանում է 5% դեպքերում, ունի անհետաձգելի բուժօգնության կարիք և պետք է փնտրել զննման և վնասվածքի գնահատման ընթացքում[7]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթի փոքր կոտրվածքները կարող են բուժվել ինքնըստինքյան, եթե չկան արտահայտված կոսմետիկ ձևախախտումներ: Սառույցը և ցավազրկող դեղամիջոցները կարող են օգտագործվել բորբոքման ընթացքում առաջացած անհարմարությունները վերացնելու նպատակով[1]։ Այն կոտրվածքները, որոնց ժամանակ կա քթի ձևախախտում կարելի է շտկել ձեռքային ուղղման միջոցով, որի դեպքում սովորաբար գրանցվում է դրական արդյունք: Այն կոտրվածքները, որտեղ ընդգրկված են այլ ոսկրեր (տիպ 2,3) պետք է հայտնաբերվեն, և ուղղվեն վիրահատական եղանակով[9]: Բուժումը հիմնականում ներառում է ցավազրկող դեղամիջոցներ և սառը թրջոցներ[1]: Քթի չափսերի կրճատումը և վիճակի բարելավումը նկատելի կլինի այտուցները իջնելուն պես[1]։ Ըստ ձևի կոտրվածքները կարող են լինել բաց կամ փակ[2]։ Ելքը հիմնականում բարենպաստ է[10]: Քթի կոտրվածքները հանդիպում են բավականին հաճախ, դրանք կազմում են դեմքի շրջանի կոտրվածքների 40%-ը: Հիմնականում հանդիպում է 20 տարեկան տղամարդկանց շրջանում[1][2]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտրվածքից հետո ոսկրերի կայունությունը հաստատվում է 3-4-րդ շաբաթներում: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս չկրել ակնոցներ և կոպիտ ձևով չմաքրել քիթը այդ ընթացքում, քանզի դա կարող է ազդել ոսկրերի ուղղման հարթեցման վրա: Ոսկրերի լիարժեք սերտաճումը տեղի է ունենում 4-8 շաբաթվա ընթացքում: Նախկին ակտիվությանը կարելի է վերականգնել 1-2 շաբաթ հետո, սակայն խորհուրդ չի տրվում զբաղվել կոնտատային տիպի սպորտով ամենաքիչը 2-3 ամիս ժամանակահատվածում, կախված վնասվածքի աստճանից: Սպորտով զբաղվելու ընթացքում խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ դիմակ վնասվածքից հետո ամենաքիչը 6 շաբաթվա ընթացքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Das D, Salazar L (April 2017)։ «Maxillofacial Trauma: Managing Potentially Dangerous And Disfiguring Complex Injuries.»։ Emergency medicine practice 19 (4): 1–24։ PMID 28362252 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Kühnel TS, Reichert TE (2015)։ «Trauma of the midface.»։ GMS current topics in otorhinolaryngology, head and neck surgery 14: Doc06։ PMC 4702055։ PMID 26770280։ doi:10.3205/cto000121 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Das D, Salazar L (April 2017)։ «Maxillofacial Trauma: Managing Potentially Dangerous And Disfiguring Complex Injuries.»։ Emergency medicine practice 19 (4): 1–24։ PMID 28362252 
  4. Kühnel TS, Reichert TE (2015)։ «Trauma of the midface.»։ GMS current topics in otorhinolaryngology, head and neck surgery 14: Doc06։ PMC 4702055։ PMID 26770280։ doi:10.3205/cto000121 
  5. Marston AP, O'Brien EK, Hamilton GS 3rd (April 2017)։ «Nasal Injuries in Sports.»։ Clinics in sports medicine 36 (2): 337–353։ PMID 28314421։ doi:10.1016/j.csm.2016.11.004 
  6. Fonseca Raymond J. (2017)։ Oral and Maxillofacial Surgery - E-Book: 3-Volume Set (անգլերեն) (3 ed.)։ Elsevier Health Sciences։ ISBN 9780323444422 
  7. 7,0 7,1 «Nasal bone fracture: etiology, diagnostics, treatment and complications»։ Laryngorhinootologie 88 (11): 711–6։ November 2009 
  8. Sethi Neeraj, Pearson Amy, Bajaj Yogesh (2016)։ Key Clinical Topics in Otolaryngology (անգլերեն)։ 191: JP Medical Ltd։ ISBN 9781909836358։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին 
  9. «Management of nasal bone fractures»։ Am J Otolaryngol 26 (3): 181–5։ May–Jun 2005։ doi:10.1016/j.amjoto.2004.11.006 
  10. Marston AP, O'Brien EK, Hamilton GS 3rd (April 2017)։ «Nasal Injuries in Sports.»։ Clinics in sports medicine 36 (2): 337–353։ PMID 28314421։ doi:10.1016/j.csm.2016.11.004