Քերրի (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քերրի (այլ կիրառումներ)
Քերրի
անգլ.՝ Carrie
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, վեպի էկրանավորում, դրամա և սլեշեր
Թեմավրեժ և գերբնական
ՀիմքՔերրի
Թվականհոկտեմբերի 7, 2013[1], դեկտեմբերի 5, 2013[2] և հոկտեմբերի 17, 2013[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորKimberly Peirce?
ՊրոդյուսերՔևին Միշեր
Սցենարի հեղինակRoberto Aguirre-Sacasa?
ԴերակատարներՔլոե Գրեյս Մորեց[4], Ջուլիանա Մուր[4], Ջուդի Գրիր[4], Գաբրիելա Ուալդ[4], Պորտիա Դաբլդեյ[4], Ալեքս Ռասել[4], Էնսել Էլգորթ[4], Բարրի Շաբակա Հենլի, Cynthia Preston?[4], Հարթ Բոքներ և Zoë Belkin?
ՕպերատորՍտիվ Յեդլին
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժԼի Փերսի
Պատմվածքի վայրՄեն
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր, Screen Gems և Misher Films
Տևողություն100 րոպե
Բյուջե30 000 000 $[5]
Շահույթ84 790 678 $[5]
ՆախորդCarrie?
Պաշտոնական կայքէջ

Քերրի (անգլ.՝ Carrie), ամերիկյան գերբնական սարսափ ֆիլմ։ Այս ֆիլմը Սթիվեն Քինգի 1974 թվականին հրատարակված համանուն գրքի երրորդ էկրանավորումն է, որը արտադրող կինոընկերություններ Metro-Goldwyn-Mayer-ը և Screen Gems-ը համարում են ամենամոտը գրքին։ Նշանավոր Քերրի Ուայթի դերում է Քլոյե Գրեյս Մորեցը իսկ նրա մոր՝ Մարգարեթ Ուայթի դերում՝ Ջուլիանա Մուրը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր տանը միայնակ՝ Մարգարեթ Ուայթը (Ջուլիանա Մուր) ծնում է մի փոքրիկ աղջկա։ Նա սկզբում որոշում է սպանել երեխային, սակայն մտափոխվում է։ Քերրին՝ իր աղջիկը (Քլոյե Գրեյս Մորեց) մեծանում է ամոթխած, միայնակ աղջիկ, ով շուտով կավարտի ավագ դպրոցը։

Ֆիզկուլտուրայի դասընթացից հետո՝ դպրոցի լոգարանում, Քերիի մոտ առաջին անգամ սկսում է դաշտանային ցիկլը։ Նա մտածում է, ար մահանում է։ Մյուս աղջիկները ծաղրում են նրան և իր համադասարանցի Քրիս Հարգենսենը՝ (Պորտիա Դաբլդեյ) նկարահանում է կատարվածը իր սմարթֆոնով և ներբեռնում այն YouTube։ Իր ֆիզկուլտուրայի ուսուցչուհին՝ միս Դեժարդինը (Ջուդի Գրիր) հանգստացնում է Քերրին և իր մոր՝ Մարգարեթի հետ տուն ուղարկում, ով կարծում է, որ դաշտանը մեղք է։ Մարգարեթը պնդում է, որ Քերրին մյուս աղջիկների հետ լոգարան չմտնի։ Քերրին մերժում է մորը, և Մարգարեթը ամոթանք է տալիս Աստվածաշնչով ու փակում նրան «աղոթքի սենյակում»։ Երբ Քերրին բղավում է ազատ արձակել իրեն, հանկարծ դուռը ճաքում է և այդ ճաքած տեղը սկսում է արյունահոսել։

Միս Դեժարդինը ասում է աղջիկներին, որ ով ծաղրել է Քերրիին, նրանք կպատժվեն «դպրոցական ճամբարի» ոճով՝ իրենց պահվածքի համար։ Երբ Քրիսը հրաժարվում է, նա ժամանակավոր հեռացվում է դպրոցից, և զրկվում ավարտական երեկույթից։ Քրիսը երդվում է վրեժ լուծել։

Քերրին սկսում է հասկանալ, որ տիրապետում է մտքով առարկաներ տեղաշարժելու ուժին (Փսիխոկինեզ)։ Նա զարգացնում է իր կարողությունները։ Սյու Սնելլը (Գաբրիելա Ուալդ), որպես ներողություն, խնդրում է իր ընկերոջը՝ Թոմի Ռոսին (Էնսել Էլգորթ), որպեսզի նա ուղղեկցի Քերրիին ավարտական երեկույթին։ Քերրին ընդունում է Թոմիի հրավերը։ Երբ նա պատմում է իր մորը՝ Մարգարեթին, նա ստիպում է հետ մնալ որոշումից։ Խնդրելով իր մորը չխառնվել, Քերրին փորձարկում է իր Տելեկինեզի ուժերը։ Մարգարեթը կարծում է, որ այդ ուժերը նրան տրվել են Սատանայի կողմից։

Քրիսը, իր ընկերը Բիլի Նոլանը (Ալեքս Ռասսելլ) իրենց մի քանի մտերիմների հետ պլանավորում են Քերրիի վրեժը։ Նրանք սպանում են մի խոզ և քամում դրա արյունը դույլի մեջ։ Մարգարեթը փորձում է չթողնել Քերրիին գնալ երեկույթին, սակայն այդ ժամանակ, Քերրին օգտագործելով իր ուժերը՝ փակում է մորը մառանում։ Երեկույթին Քերրին լինու է ներվային և ընկճված, սակայն Թոմին ընտելացնում է նրան այդ լավ միջավայրին։ Որպես Քրիսի և Բիլլիի վրեժի մաս՝ Թինա Բլեյկը (Զոյի Բելկին) քվեատուփում լցնում է կեղծ քվեաթերթիկներ, որոնցում Քերրին և Թոմին երեկույթի թագուհին ու թագավորն են։

Տանը Սյուն ստանում է հաղորդագրություն, որտեղ Քրիսը ասում է Քերրիի վրեժի մասին։ Սյուն գալիս է դպրոց հենց այն պահին, երբ Քերրին և Թոմին պետք է թագադրվեն։ Նա նկատում է, որ Քերրիի գլխավերևում կապված է խոզի արյամբ լի դույլ։ Երբ նա փորձում է ներս մտնել և զգուշացնել մնացածին, միս Դեժարդինը դուրս է անում նրան, կարծելով, որ դա հերթական ծաղրանքն է Քերրիի հանդեպ։

Քրիսը շրջում է դույլը Քերրիի և Թոմիի վրա։ Քրիսի նկարած լոգարանի տեսահոլովակը հայտնվում է էկրանին և ներկաների մեջ ծիծաղի ձայներ են հնչում մինչև այն պահը, երբ դույլն ըկնում է Թոմիի գլխին և սպանում նրան։ Զայրացած, Քերրին վրեժխնդիր է լինում տելեկինետիկական ուժով՝ սպանելով տասնյակ մարդկանց։ Հրդեհ է բռնկվում և դպրոցն այրվում է մինչև մոխիր։ Քերրին դուրս է գալիս դպրոցից՝ իր հետեևից թողնելով կրակի հետքեր և դրա հետեևանքով առաջացած ավերվածություններ։

Քերրին վերադառնում է տուն և գրկախառնվում մոր հետ։ Մարգարեթը պատմում է, թե ինչպես է ծնվել Քերրին՝ «Քերրիի հայրը բռնում է Մարգարեթին, ով հաճույք էր ստանում տեղի ունեցածից»։ Մարգարեթը հարձակվում է Քերրիի վրա, ով սպանում է իր մորը սուր գործիքներով։ Քերրին խելագարվում է և քարերի անձրև ստեղծում, որպեսզի ավերի իրենց տունը։ Երբ Սյուն գալիս է, Քերրին իր գերբնական ուժերն է կիրառում, սակայն զգալով նրա մեջ որևէ բան, ասում է որ նրա երեխան աղջիկ է։ Քերրին դուրս է անում Սյուին, քանի որ իրենց տունն ամբողջապես ավերվում է։

Երբ կադրից դուրս ձայնը խոսում է, որ Սյուն ցուցմունք է տալիս դատարանում դեպքի համար, նա այցելում է Քերրիի գերեղմանը և այնտեղ դնում միակ սպիտակ վարդը տապանաքարի վրա։ Երբ նա հեռանում է, տապանաքարի մակերեսը սկսում է կոտրվել։

Blu-Ray-ի այլընտրանքնային սկիզբն ու ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլընտրանքային նախաբանում Քերրին զրույց է ունենում իր երիտասարդ հարևանուհու հետ, ով արևայրուք է ընդունում, և ըստ Մարգարեթի փաստ է, որ այն կանայք, ովքեր ունեն կուրծք՝ մեղսավոր են։ Տեսնելով, որ նրանք զրուցում են, Մարգարեթը կարծում է, որ հարևանուհին վիրավորում է Քերրիին։ Հանկարծ երկնքից քարե անձրև է թափվում նրանց Սպիտակ տան այգու վրա, Մարգարեթը կարծում է, որ դա Աստծո կողմից տրված նշան է, թաքնվելու տեղ է գտնում՝ տանելով Քերրին ներս։

Այս վերջաբանում Սյուն գտնում է ծննդատանը, որտեղ պետք է ունենա իր երեխային։ Սակայն երեխայի փոխարեն դուրս է գալիս արյունոտ ձեռք և բռնում Սյուին։ Այդ պահին նա արթնանում է, նրա մայրը փորձում է հանգստացնել աղջկան, քանի որ մղձավանջը վերջացել էր։ Մտավոր պատկերացմամբ հայտնվում է Քերրին, ով իր ավարտական երեկույթի արյունոտ զգեստով գրկել է Սյուի նորածին երեխային։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին Metro Goldwyn Mayer-ի և Screen Gems-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ երկու ընկերությունները նկարահանելու են Քերրիի նոր էկրանավորումը[12]։

Երբ դա հայտարարվեց, Քինգն ասաց «Միակ հարցը՝ ինչու, եթե օրիգինալն այդքան լավն է»։ Նա նաև գլխավոր դերակատարին առաջարկեց Լինդսի Լոհանին[13]։ Սիսի Սփեյսեքը, ով խաղացել էր առաջին ֆիլմում, շատ էր ոգևորվել Լինդսի Լոհանին Քերրի Ուայթի դերում տեսնելով, ասելով՝ «Օ՜, Աստված իմ նա շատ գեղեցիկ է և ես շատ ուրախ եմ, որ դերակատարը շատ նման է գրքում նկարագրված հերոսուհուն։ Դա հետաքրքիր կլինի»[14]։ 2012-ի մարտին Քերրի Ուայթի դերակատար առաջարկվեց Քլոյե Գրեյս Մորեցը[15], ով ընդունեց առաջարկը[16]։

Քիմբերլի Փիրսը դարձավ ֆիլմի ռեժիսորը[17], այն ժամանակ, երբ Ջուլիանա Մուրը հրավիրվեց որպես Մարգարեթ, իսկ Գաբրիելա Ուալդ-ը Սյու Սնելլ[18]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերայի իսկական օրը 2013-ի մարտի 15-ին էր[19], բայց 2013 թվականի հունվար ամսին ֆիլմի պրեմիերայի օրը տեղափոխվեց 2013-ի հոկտեմբերի 18[20][21]։

Տնային թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը DVD և Blu-ray սկավառակների վրա դուրս եկավ 2014 թվականի հունվարի 14-ին։ Blu-ray-ն իր մեջ պարունակում էր այլընտրանքային վերջաբան և ինը ջնջված էպիզոդներ։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Sony-ին ֆիլմի պրեմիերայի առաջին հանգստյան օրերին ֆիլմի հասույթը գնահատեց 16-18 միլիոն դոլարի սահմաններում, մինչդեռ մնացած ընկերությունները հաշվի առնելով Հելոուինի օրերը, ֆիլմի շահույթը գնահատեցին 24-28 միլիոն դոլարի սահմաններում։ Ֆիլմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, զիջելով միայն Gravity-ին և Captain Philips-ին, որոնք արդեն երկրորդ և երրորդ շաբաթն էր ինչ լույս էին տեսել։ Սակայն շաբաթվա վերջում ֆիլմի շահույթը հասաղ մինչև $20,121,355[22]։ Երկրորդ շաբաթում ֆիլմը 62.8%-ով իջավ, զբաղեցնելով վեցերորդ տեղը $5,900,000-ով, և երրորդ շաբաթում 43.2% իջնելով իններորդ տեղը $3,400,000-ով[23][24][25]։

Ֆիլմի ցուցադրման ավարտից հետո այն շահեց $35,266,619 Հյուսիսային Ամերիկայում և $49,524,059 աշխարհի մնացած երկրներում։ Ֆիլմի ընդհանուր շահույթը կազմեց $84,790,678 զբաղեցնելով 67 տեղը 2013 թվականի ամենաշատ շահույթ ստացած ֆիլմերի ցանկում[26]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Հավակնորդ Արդյունք
2014 People's Choice Awards[27] Սիրված Սարսափ Ֆիլմ Քերրի Հաղթանակ
2014 Saturn Awards[28] Լավագույն Սարսափ Ֆիլմ Քերրի Առաջադրված
2014 Saturn Awards[28] Լավագույն Երիտասարդ Դերասան/Դերասանուհի Քլոյե Գրեյս Մորեց Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 Box Office Mojo — 1999.
  6. «Chloe Moretz Confirmed for Carrie՝ ComingSoon.net». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  7. Fleming, Mike (2012 թ․ մարտի 27). «MGM Քերրիի երրորդ տարբերոկի գլխավոր հերոսուհու դերում տեսնում է Քլոյե Գրեյս Մորեցին». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  8. Julianne Moore Iconic Mom Role In ‘Carrie’ Remake From MGM՝ Deadline.com
  9. 9,0 9,1 Carrie Remake: Julianne Moore, Gabriella Wilde Join Cast
  10. 10,0 10,1 Portia Doubleday, Judy Greer Join ‘Carrie’ Remake՝ Deadline.com
  11. 11,0 11,1 Russell, Elgort added to 'Carrie' cast՝ Enterrement News, Film News, Media՝ Variety
  12. Kit, Borys (2011 թ․ մայիսի 19). «MGM, Screen Gems Team for 'Carrie' Remake». The Hollywood Reporter.
  13. Labrecque, Jeff (2011 թ․ մայիսի 20). «Սթիվեն Քինգը հայտարարել է Քերրիի նոր տարվերակի մասին -- ԷՔՍԼՅՈւԶԻՎ». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  14. «Լինդսի Լոհանի նոր Քերրի՞։ Սիսի Սփեյսեքին դա դուր է գալիս». CNN. 2011 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  15. Fleming, Mike (2012 թ․ մարտի 27). «MGM Formally Offers Սթիվեն Քինգի Քերրիի դերում հաստատեց Քլոյե Գրեյս Մորեցին». Deadline Hollywood.
  16. "Chloe Grace Moretz celebrates 16th birthday with star-studded bash" Արխիվացված 2013-10-02 Wayback Machine. WMAR-TV-ABC News.
  17. Fleming, Mike (2012 թ․ հունվարի 4). «MGM/Screen Gems-ը հայտարարեցին, որ Քիմբերլի Փիրսը կլինի «Քերրիի» ռեժիսորը». Deadline Hollywood. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  18. Littlejohn, Georgina (2012 թ․ մայիսի 14). «Ջուլիանա Մուրը և Գաբրիելա Ուալդը կխաղան նոր «Քերրիում»». London: CinemaBlend.com.
  19. Sitterson, Aubrey (2012 թ․ ապրիլի 13). «Նար Քերրիի պրեմիերան սպասվում է 2013-ի գարնանը». IFC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Քերրին տեղափոխվեց հոկտեմբեր». Bloody Disgusting. 2013 թ․ հունվարի 2. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  21. Staskiewicz, Keith (2013 թ․ հունվարի 3). «Քերրիի նոր տարբերակը առաջ տրվեց մինչև հոկտեմբեր». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  22. «Քերրի (2013)». Box Office Mojo. MDb.com, Inc. 2013 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  23. Golum, Rob (2013 թ․ հոկտեմբերի 28). «ԱՄՆ-ի ֆիլմերի շահույթները հակտ. 25 - հոկտ. 27». Bloomberg. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  24. «Ֆիլմերի արձակուրդային շահույթները հունվարի 17-19, 2014». Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  25. «Weekend Box Office Results for October 25-27, 2013». Box Office Mojo. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
  26. Matt Zoller Seitz (2013 թ․ հոկտեմբերի 18). «Քերրի (2013) (2013)». Boxofficemojo.com. Ebert Digital LLC. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  27. Lewis, Dave (2013 թ․ նոյեմբերի 5). «'Game of Thrones' vs. 'Iron Man': This year's People's Choice Awards nominees». HitFix. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  28. 28,0 28,1 "Gravity, The Hobbit: The Desolation of Smaug Lead Saturn Awards Noms"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]