Քերոլ Մոզլի Բրաուն
Քերոլ Մոզլի Բրաուն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Իլինոյսի համալսարան Չիկագոյում (1969)[1], Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոց (1972)[1] և Paul Robeson High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ, դատախազ և փաստաբան |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Ծննդյան օր | օգոստոսի 16, 1947[2][3] (77 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Քերոլ Մոզլի Բրաուն (ինչպես նաև Մոսլի Բրաուն, անգլ.՝ Carol Mosely Braun, օգոստոսի 16, 1947[2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կին քաղաքական գործիչ և դիվանագետ։ Իլինոյսի Ներկայացուցիչների պալատի անդամ (1979-1988), սենատոր Իլինոյսից (1993-1999), Նոր Զելանդիայում (1999-2001) և Սամոայում (2000-2001) ԱՄՆ-ի դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1947 թվականի օգոստոսի 6-ին, Չիկագոյում։ Ընտանիքի հետ ապրել է Հարավային Չիկագոյի սեգրեգացիոն շրջանում։ Երբ Քերոլը դեռահաս էր, նրա ծնողներն ամուսնալուծվել են, և նա սկսել է ապրել իր տատիկի հետ[5]։
Մոզլի Բրաունը ուսանել է Իլինոյսի Ուրբան-Շամպեյնի համալսարանում, սակայն չորս ամիս անց թողել է ուսումը։ 1969 թվականին ավարտել է Չիկագոյի Իլինոյսի համալսարանը[6]։ Ունի Չիկագոյի համալսարանի դոկտորի աստիճան (1972)։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին Քերոլ Մոզլի Բրաունն ընտրվել է Իլինոյսի Ներկայացուցիչների պալատ[7], որտեղ ծառայել է մինչև 1988 թվականը։ 1993 թվականին դարձել է ԱՄՆ սենատորի պաշտոնում ընտրված առաջին սևամորթ կինը[8]։ 1999 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ նա այլևս չի աշխատել Սենատում, նախագահ Բիլ Քլինթոնը նրան նշանակել է Նոր Զելանդիայում ԱՄՆ դեսպան[9]։ 2000 թվականին Մոզլի Բրաունը դարձել է նաև Սամոայի դեսպանը։
ԱՄՆ նախագահի թեկնածություն (2004)
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի սեպտեմբերի 22-ին Մոզլի Բրաունը հայտարարել էր, որ մտադիր է Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում[10]։ Նրա պոտենցիալ մրցակիցը գործող նախագահ հանրապետական Ջորջ Բուշ կրտսերն էր[11]։ 2004 թվականիի սկզբին նա սկսել է հանդես գալ հօգուտ Վերմոնտի նախկին նահանգապետ Հովարդ Դինի[12]։
Չիկագոյի քաղաքապետի առաջադրում (2011)
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերի 10-ին նախկին սենատորը հայտարարել էր Չիկագոյի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու որոշման մասին։ Մոզլի Բրաունի օգտին հանդես են եկել միանգամից երկու պատգամավոր՝ կոնգրեսական Դենի Դևիսը և սենատոր Ջեյմս Միքսը[13]։ Այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը քաղաքապետի բոլոր թեկնածուների թվում աջակցել է Ռամ Էմանուելին։ Մոզլի Բրաունն այդ որոշումը «սևամորթների շահերի դավաճանություն» է անվանել[14]։ Մոզլի Բրաունը ստացել է 53 062 ձայն, ինչը կազմել է ձայների ընդհանուր թվի 8,97 %-ը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ «Carol Mosely Braun.» Encyclopedia of World Biography. Vol. 11. 2nd edn. Detroit: Gale, 2004, pp. 199-200. 23 vols.
- ↑ Ginny Tunnicliff, New Funds in the College. UIC College of Liberal Arts & Sciences website says she is an alumna. Retrieved August 25, 2014
- ↑ «Gainesville Sun - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Education & Resources - National Women's History Museum - NWHM». web.archive.org. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «PRESIDENT CLINTON NAMES CAROL MOSELEY-BRAUN FOR U.S. AMBASSADOR TO NEW ZEALAND». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Чернокожая американка будет баллотироваться на пост президента США». NEWSru.com. 2003 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Единственная негритянка, когда-либо избиравшаяся в американский сенат, Кэрол Мосли-Браун заявила о намерении бороться с Джорджем Бушем за пост президента США» (ռուսերեն). Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Единственная афроамериканка среди кандидатов в президенты прекратила борьбу за Белый дом» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ TheGrio (1 թ․ նոյեմբերի 30). «Braun left as main black candidate in Chicago race» (անգլերեն). theGrio. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Патрик Бьюкенен Самоубийство сверхдержавы. — Litres, 2017-09-05. — 2057 с. — ISBN 9785040306923
- ↑ «Rahm Emanuel wins Chicago mayoral vote» (անգլերեն). www.cnn.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլ Մոզլի Բրաուն» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Օգոստոսի 16 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի դիվանագետներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի ֆեմինիստներ