Քերոլ Դայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերոլ Դայան
անգլ.՝ Diahann Carroll
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1935(1935-07-17)[1][1][2][…]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 4, 2019(2019-10-04)[3][4][5][…] (84 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի[6]
Կրոնբապտիստություն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի
ԱմուսինVic Damone? և Monte Kay?
Պարգևներ և
մրցանակներ
Black Filmmakers Hall of Fame? Քրիստալ մրցանակ Lucy Award Տոնի մրցանակ մյուզիքլում կանացի լավագույն դերակատարման համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Diahann Carroll Վիքիպահեստում

Քերոլ Դայան (անգլ.՝ Diahann Carroll [daɪˈæn ˈkæɹəl], ծննդյամբ Քերոլ Դայան Ջոնսոն (անգլ.՝ Carol Diahann Johnson), հուլիսի 17, 1935(1935-07-17)[1][1][2][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 4, 2019(2019-10-04)[3][4][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որի կարիերան ընդգրկում է վեց տասնամյակ։ Քերոլը սևամորթ դերասանների մասնակցությամբ հայտնվել է «Կարմեն Ջոնս» (1954) և «Պորգի և Բես» (1959) վաղ հոլիվուդյան ֆիլմերի առաջին պլանում, իսկ 1962 թվականին պատմության մեջ է մտել որպես առաջին սև կինը, որը դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր։ Քերոլը այդ ժամանակից ի վեր գլխավոր դեր է խաղացել NBC «Ջուլիա» սիթքոմում (1968-1971), որը դարձել է առաջին հեռուստատեսային շոուն, որտեղ աֆրոամերիկացի կինը չէր պատկերված, որպես կարծրատիպ։ 1984-ից մինչև 1987 թվականը նա խաղացել է Դոմինիկ Դևերոյի «Դինաստիա» սերիալի փրայմ-թայմում ABC, դրանով իսկ դառնալով չարագործի դերում առաջին սևամորթ դերասանուհին սերիալի փրայմ-թայմում։

1975 թվականին «Կլոդին» դրամայում գլխավոր դերի համար Քերոլը Լավագույն կանացի դեր անվանակարգում առաջադրվել է «Օսկարի»։ Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում նա հինգ անգամ առաջադրվել է «Էմմիի», երեք անգամ «Ոսկե Գլոբուսի» (1969 թվականին շահել է «Ջուլիայի» համար), ինչպես նաև 1990 թվականին արժանացել է անվանական աստղի հոլիվուդյան «փառքի ծառուղում»[7]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլը ծնվել է Բրոնքս քաղաքում (Նյու Յորք) և մեծացել է Հարլեմում[8]։ Լինելով երեխա սկսել է երգելով ու պարելով հետաքրքրություն ցուցաբերել արտիստի մասնագիտության նկատմամբ։ Նա ավարտել է Մանհեթենի դերասանական վարպետության բարձրագույն դպրոցը, իսկ տասնութ տարեկան հասակում առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում՝ ելույթ ունենալով ներկայումս գոյություն չունեցող DuMont ցանցում խաղային շոուում և ստանալով հազար դոլարի չափով գլխավոր մրցանակը[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլը Կառլ Վան Վեխտենի լուսանկարում 1955 թվականին

1954 թվականին «Կարմեն Ջոնս» (1954) մյուզիքլում տեղի է ունեցել Քերոլի առաջնաելույթը մեծ էկրանին երկրորդական դերով, խաղալով գլխավոր հերոսուհու՝ Դորոթի Դենդրիջի ընկերուհու դերը։ Միաժամանակ նա «Ծաղիկների տուն» մյուզիքլում առաջնաելույթ է ունեցել բրոդվեյյան բեմում։ 1959 թվականին նա նկարահանվել է «Պորգի և Բես» երաժշտական կինոֆիլմում, սակայն նրա համարները կրկնօրինակվել են օպերային երգչուհի Լոուլի Ջին Նորմանի կողմից։ 1961 թվականին նա նկարահանվել է Սիդնի Պուատիեի հետ «Փարիզյան բլյուզ» ֆիլմում, իսկ հաջորդ դերը մեծ էկրանին խաղացել է ընդամենը վեց տարի անց՝ «Արագացրու մայրամուտ» դրամայում։ Մինչդեռ Քերոլը հաջողության է հասել թատերական բեմում՝ դառնալով առաջին սևամորթ դերասանուհին, որը «Թոնի» մրցանակի է արժանացել No Strings մյուզիքլում գլխավոր դերի համար։ Այնուամենայնիվ, երբ Հոլիվուդում որոշել են էկրանավորել մյուզիքլը, Քերոլին մերժել են դերը՝ հօգուտ սպիտակամորթ դերասանուհի Նենսի Քվանի, ինչի պատճառով Միջազգային ասոցացիան՝ գունավոր բնակչության առաջադիմությանը խոչընդոտելու համար սպառնացել է Warner Bros-ին բոյկոտել ֆիլմը, ինչի արդյունքում  ֆիլմը այդպես էլ չի նկարահանվել[10]։

1968-1971 թվականներին Քերոլը կատարել Է NBC սիթքոմում «Ջուլիայի» գլխավոր դերը, ինչի շնորհիվ դարձել է առաջին աֆրոամերիկացի դերասանուհին ամերիկյան հեռուստատեսությունում սեփական հեռուստաշոուով, որտեղ, ի տարբերություն իր նախորդների, եղել է գլխավոր կերպար, այլ ոչ թե սպասուհի կամ աղախին։ Բացի այդ, «Ջուլիա» դերը նրան բերել է «Ոսկե գլոբուս» և 1969 թվականին «Էմմի» անվանակարգը։ 1974 թվականին, երբ սիթքոմն ավարտվել է, Քերոլը վերադարձել է դրամատիկական դերերին՝ նկարահանվելով «Կլոդին» ֆիլմում, ինչի համար առաջադրվել էր «Օսկարի»։ Նա այդպիսով դարձել է միայն չորրորդ սևամորթ դերասանուհին, որն մրցանակի է առաջադրվել լավագույն դերասանուհի անվանակարգում։ Սակայն այդ ժամանակից ի վեր Քերոլը ակտիվ մնալով հեռուստատեսությունում մեծ էկրանին խաղացել է միայն մի քանի երկրորդական դերեր։ 1976 թվականին նա CBS-ում սեփական էստրադային շոուից հեռուստատեսություն վերադառնալու փորձ է ձեռնարկել, որը տևել է ընդամենը չորս էպիզոդ[11]։

1984 թվականին Քերոլը միացել է ABC հեռուստաընկերության «Գերդաստան» սերիալի փրայմ-թայմին։ Մարմնավորել է Դոմինիկ Դևերոյին՝ Ջոն Ֆորսայթի կերպարի խորթ քրոջը, ինչպես նաև Ալեքսիսի (Ջոան Քոլինզ) թշնամուն։

Քերոլը People ամսագրին տված հարցազրույցում շոուից հետո հայտարարել է. «Ես ուզում եմ լինել առաջին սևամորթ սրիկան հեռուստատեսությունում»[12]։ Նա շոուում առաջնաելույթ է կատարել 1984 թվականի մայիսի 2-ին՝ դառնալով առաջին սևամորթ դերասանուհին, որը չարագործի է մարմնավորել սերիալի փրայմ-թայմում։ Ընդհանուր առմամբ, նա հայտնվել է 72 էպիզոներում, նախքան 1987 թվականինին սերիալից հեռանալը։ Քերոլը դեր է խաղացել նաև կարճաժամկետ սպին-ոֆֆ «Գերդաստան 2-ում։ Կոլբիի ընտանիքը»` պարբերական հիմունքներով 1985-1986-ական թվականներին։

1989-1993 թվականներին Քերոլը պարբերաբար հայտնվել է «Այլ աշխարհ» սիթքոմում, ստանալով «Էմմիի» ևս մեկ անվանակարգ։ Նրա հաջորդ դերը սինդիկացված «Միայնակ աղավնի» սերիալում էր (1994-1995)։ 1996 թվականին Քերոլը գլխավոր դեր է խաղացել կանադական արտադրության «Սանսեթ Բուլվար» մյուզիքլում, իսկ 1997 թվականին հայտնվել է «Եվայի հանգրվանը» ֆիլմում` Դեբբի Մորգանի և Ջերի Սմոլետի մասնակցությամբ։ Հետագա տարիներին Քերոլը կարիերան շարունակել է բեմում, իսկ էկրանին պարբերաբար հայտնվել է «Կես և կես», «Ուժեղ դեղամիջոցը», «Սնունդ հոգու համար» և «Կրքի անատոմիա» սերիալներում՝ վերջինիս դերի համար առաջադրվելով «Էմմիի»։ 2009-2014-ական թվականներին Քերոլը նաև պարբերաբար հայտնվել Է USA Network-ի «Սպիտակ օձիք» սեիալում[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլը ամուսնացել է չորս անգամ, 1960 թվականին առաջին ամուսնուց ունեցել է աղջիկ։ 1960 թվականին դերասնուհին նշանվել է Սիդնի Պուատյեի հետ, սակայն այդպես էլ չեն ամուսնացել։ Դայան Քերոլը հաջողությամբ հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժումը, դրանից հետո դառնալով հիվանդության դեմ պայքարի ակտիվիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 Diahann Carroll, pioneering actress and Oscar nominee, has died at age 84CBS News, 2019.
  4. 4,0 4,1 4,2 Diahann Carroll, groundbreaking 'Julia' actress, dead at 84
  5. 5,0 5,1 5,2 Tony Award Winner and Oscar Nominee Diahann Carroll Dies at 84
  6. Smith J. C. Notable Black American Women
  7. «Diahann Carroll Awards»։ Internet Movie Database։ Վերցված է 2015-03-20 
  8. «Diahann Carroll- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2012-11-22 
  9. N.Y. singer Diahann Carroll finds Cinderella-like fame(անգլ.) // Կաղապար:Нп3 : magazine. — 1954. — Т. 5. — № 23. — С. 60—61.
  10. Bob McCann (2009-12-08)։ «Encyclopedia of African American Actresses in Film and Television»։ McFarland։ Վերցված է 2015-03-17 
  11. Drew Michael։ «Gifted Diahann Shortchanged»։ The Milwaukee Journal (August 14, 1976)։ Վերցված է 2012-02-09 
  12. »Scot Haller (1984-05-14)։ «Diahann Carroll Dresses Up 'dynasty'»։ Վերցված է 2015-03-20 
  13. Matt Mitovich (2008-12-02)։ «Exclusive: Diahann Carroll Collars Role on USA Pilot»։ TV Guide։ Վերցված է 2015-03-17