Քերոբե Լիմոնճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քերոբե Լիմոնճյան
Ծնվել է1870
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1929
Մասնագիտությունթարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քերոբե Լիմոնճյան Վիքիդարանում

Քերոբե Լիմոնճյան (1870 - 1929), հայ արձակագիր։

Ծնվել է Կ. Պոլսում։ 1880-ականների կեսերից իր ստորագրությամբ կամ Լինոքե ծածկանունով պոլսահայ մամուլում տպագրել է գեղարվեստական ստեղծագործություններ։ Տարբեր թերթերում և առանձին գրքերով լույս է ընծայել ծավալուն վեպեր, որոնց մի մասը պարզ փոխադրություններ են կամ թարգմանություններ օտար լեզուներից, ինչպես՝ «Օրիորդ Պելի Պրաուն» (Կ. Պոլիս, 1890), «Կորտոն հրամանատարը» (1890), «Երկաթագործը» (1889), «Հիմար Հիսնապետը» (1890), «Սիրո գաղտնիքը» (թերթոն՝ «Սուրհանդակ» պարբերականում), «Չարագործին վախճանը» (տպված նույն թերթում) և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 29